Ադրբեջանը ռմբակոծում է Մարտակերտը։ Քաղաքի վրա կիրառվում է ռազմական ավիացիա։ Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը՝ հայտնելով հոկտեմբերի 23-ին օրվա ընթացքում խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի հարձակումների մասին:
ՆԱՏՕ-ն առաջին անգամ Թուրքիային կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը տարածաշրջանում, որպեսզի նվազեցվի Լեռնային Ղարաբաղում լարվածությունը: Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:
Դուք այն անհատականությունը և պետության ղեկավարն եք, ով ունի հսկայական հեղինակություն աշխարհում և մեր տարածաշրջանում: Հաշվի առնելով այդ ամենը, խնդրում ենք Ձեզ գործադրել բոլոր հնարավոր ջանքերն ադրբեջանաղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի դադարեցման և քաղաքական գործընթացների վերսկսման ուղղությամբ:
Ստեփանակերտում երկու անգամ պայթյունի ձայն է լսվել։
Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողները
«Արցախում իրավիճակը գրեթե անփոփոխ է, այսինքն՝ հակառակորդը շարունակում է իր ագրեսիան, փորձում է տարբեր ուղղություններով ճեղքել մեր պաշտպանական համակարգը։ Մեր տղաները կանգնած են և մեծ կորուստներ են պատճառում թշնամուն՝ կասեցնում են նրան։ Ընդհանուր վիճակն այսպիսին է՝ պատերազմն ընթանում է իր ողջ ծավալով»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը։
Հայաստանում հոկտեմբերի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2474 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 73 310-ի:
Հոկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերն անհանգիստ է եղել Մարտակերտում և Մարտունու շրջանում։
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն-լարված իրադրությունը փոփոխության չի ենթարկվել: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերն ու փոխհրաձգությունները:
Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Անցան այն ժամանակները, երբ թնդանոթների «խոսելուն» զուգընթաց մուսաներն ինքնաբուխ ու ինքնակամ լռում էին: Հիմա այդ լռությունը մուսաներին օրենքով է պարտադրվում: Ու դա հասկանալի է՝ պատերազմական իրավիճակում բովանդակային ցանկացած խոսք կարող է վնասել: Վնասել՝ բարոյահոգեբանական աննպաստ մթնոլորտ ձևավորելով, կամ կոնկրետ փաստի հրապարակմամբ՝ թշնամուն տեղեկություն փոխանցել:
Քանի դեռ Ադրբեջանը կառավարվում է Թուրքիայի կողմից, և քանի դեռ Ալիևը հանդիսանում է Էդրդողանի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյա՝ նշանակված Ադրբեջանում, անիմաստ է խոսել կրակի դադարեցման մասին, և այս դեպքում պատերազմը շարունակվելու է, որովհետև Թուրքիան Ադրբեջանի միջոցով իրականացնում է իր վաղեմի պանթուրանական ծրագիրը, իսկ դրա համար պետք է Հարավային Կովկասում ստեղծի և պահի լարվածության օջախ։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով թուրք-ադրբեջանական տանդեմի նկրտումներին, ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները:
Արծրուն Հովհաննիսյանի և բժիշկ-համաճարակաբան Լուսինե Պարոնյանի ճեպազրույցը՝ Ուղիղ
«Այն, որ հոկտեմբերին սպասվում էր թվերի աճ, պարզ էր դեռևս օգոստոսին, երբ սկսեց նվազել թվերը. դրա մասին մեր վերլուծություններում խոսել ենք: Համենայնդեպս, այն, ինչ եղավ՝ եղավ, մենք ունենք թվերի աճ, և որքան շատ հետազոտենք, այնքան շատ կհայտնաբերենք այսօր: 5000 թեստ մենք երբևէ չենք արել, դրա համար չենք կարող ասել՝ հուլիսի բարձրացման ժամանակ եթե կատարեինք 5000 թեստ, ինչքան հայտնաբերված դեպք կունենայինք»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը:
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը պատերազմական իրավիճակում կարևորագույն գաղտնիքներից մեկն է համարում սեփական ուժերի պատրաստվածության մակարդակը հակառակորդից գաղտնի պահելը, ուստի չի պատկերացնում, թե ինչո՞վ էր պայմանավորված վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ուղիղ եթերը՝ կամավորական ջոկատներ կազմելու մասին։
«Մեր տվյալներով՝ երկու կողմից կա ավելի քան 2000 զոհ արդեն՝ մի կողմից և մյուս կողմից, այսինքն՝ զոհերի ընդհանուր թիվը մոտենում է 5 հազարի»:
«Քաղաքական, ռազմաքաղաքական, տնտեսական՝ աշխատանքային միգրացիայի սահմանափակում և բազում այլ ճնշումներ կարող են լինել, ներկայիս իրավիճակը Ռուսաստանի համար անընդունելի է։ Ռուսաստանն աշխատում է՝ հաշվի առնելով բոլոր գործոններն ու վտանգները»,- ասաց ռազմագետը։
Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ռազմական գործողություններն ակտիվորեն շարունակվում են առաջնագծի ամբողջ երկայնքով: Պաշտպանության բանակն այս պահին թեժ մարտեր է մղում Մարտունու շրջանի Շեխեր և Ջիվանի գյուղերի մատույցներում: Թշնամին ունի կենդանի ուժի մեծ կորուստներ»:
168.am-ի հետ զրույցում թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանն անդրադառնալով այս հայտարարությանը՝ նշեց, որ Թուրքիայի փոխնախագահի հարցազրույցն ամբողջությամբ լսել է, որտեղ նա անդրադարձել է տարբեր թեմաների՝ Թուրքիայի տնտեսությանը, արտաքին քաղաքականությանը, Կիպրոսի խնդրին և այլն։
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ բավարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու՝ պաշտպանների միջնորդությումը:
Եթե պատերազմական այս օրերին չգիտեք՝ ինչպես օգնել սահմանում կանգնած հայորդուն, ապա կարող եք շտապել Պռոշյան 12: Այստեղ բոլորի համար անելիք կգտնվի:
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանն անդրադառնալով այցին և սպասվող ակնկալիքներին, նշեց, որ, երբ կարողանան ցանկացած իրավիճակում ճիշտ հետևություններ անել ու դասեր քաղել, ապա դա իսկապես կարող է հետագայում դառնալ ավելի հզոր հաղթանակների հիմք։
2020 թվականի հոկտեմբերի 8-ին ՀՀ կառավարությունն ընդունել է N 1655-Ն որոշումը ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի N 1586-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին, ըստ որի՝ արգելք է սահմանվում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) և պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակման վրա։
Լրատվամիջոցներից մեկն այսօր տեղեկտություն էր հրապարակել, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնում է Մոսկվա։
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Համառ մարտերը շարունակվում են տարբեր ուղղություններով։ Հիմնականում օջախային մարտեր են։ Չեզոքացվում են թշնամու զորքերի տարբեր խմբերը»։
«Արցախում իրավիճակը գրեթե նույնն է. շարունակվում է թուրք-ադրբեջանական-ահաբեկչական ագրեսիան, որոշ ճակատներում այդ ագրեսիան բավականին թեժ է։ Մեր ուժերը դիմադրում են, և դիմադրելու ենք մինչև վերջ։ Առհասարակ սա բոլորը պետք է հասկանան»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը։
Ադրբեջանը հրետանի է կիրառում Մարտունու և հարակից գյուղերի ուղղությամբ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը: