Անհետ կորածների հարազատների բողոքի ակցիան կառավարության շենքի դիմաց. ՈւՂԻՂ։
Տարածաշրջանային տնտեսական ու հաղորդակցության ուղիների ապաշրջափակման եռակողմ՝ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան բանակցությունների ֆոնին՝ Ռուսաստանը սկսում է առաջ մղել Աբխազական երկաթուղու վերագործարկման թեման: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի համաձայն՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են, և Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունն Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար:
Քիչ առաջ «Հրապարակը» տեղեկացրել էր, որ Հանրապետության հրապարակում տեղադրված վրանում է գտնվում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Հայաստանն ապրում է հաստատուն իներցիայի ռեժիմում։ Այնպես չէ, որ դա միայն հետպատերազմական ռեժիմ է, այսպիսին էր Հայաստանի կյանքը նաև 2018 թվականից հետո, երբ ամեն ինչ ընթանում էր հեղափոխական էյֆորիայի ազդեցության ներքո։ Էյֆորիան փոխարինել էր ռազմավարությանն ու ծրագրերին, երկիրն ապրում էր առանց զարգացման որևէ կոնցեպտի՝ նախկինից մնացած համակարգերի լավ կամ վատ աշխատանքով ու հեղափոխական դատարկաբանությամբ։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Պետական կառավարման մասնագետ, տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանն է։
«Փաշինյանի բոլոր քաղաքական որոշումները սպասարկում են իր հույզերը՝ վախ, վրեժ, չարություն և այսպես շարունակ: Այսինքն՝ իշխանությունից զրկվելու վախը, բնականաբար, Փաշինյանին պետք է ստիպեր, որ ինքը չգնա արտահերթ խորհրդարանական ընտրությունների, որովհետև ինքը չունի վստահություն, չունի այն թիմը, որը պետք է կարողանա Փաշինյանի համար ձայներ ապահովել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
«Ամերիա» խորհրդատվական ընկերության ղեկավար Տիգրան Ջրբաշյանի համոզմամբ՝ Հայաստանին ֆինանսական միջոցներ էին անհրաժեշտ երկրի առաջ ծառացած բավականին լուրջ մարտահրավերներին դիմակայելու համար, ուստի դրական քայլ է համարում 3.8 տոկոսով 750 միլիոն դոլարի եվրոպարտատոմսերի թողարկումը։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով կառավարության այդ գործարքին, Տիգրան Ջրբաշյանը պարզաբանեց նաև.
«Դավիթս մեր տան առաջին բալիկն է եղել, մեր քույր-եղբայրներից առաջինը Դավիթիս հայրն է ամուսնացել, ու 2001 թվականի օգոստոսի 10-ին ծնվեց մեր Դավիթը։ Շատ աշխույժ, ճարպիկ, խելացի, աշխատասեր, հպարտ, կյանքը շատ սիրող տղա էր, կայացած տղամարդ էր, ժամանակից շուտ մեծացավ։ Որ տանեիր մի անտառում թողնեիր, այնտեղ իր դրախտը կստեղծեր, կապրեր․․․»,- 168.am-ի հետ զրույցում Դավիթին այսպես բնութագրեց նրա հորեղբայրը՝ Համլետ Իվանյանը։
Պատերազմի ընթացքում մարտական, ռազմական տարբեր հանգամանքներ, և պատերազմի ելքն ու հետպատերազմյան ռազմաքաղաքատակտիկական զարգացումները, հայաստանյան, ռուսական տարբեր շրջանակների բացահայտումները, հայտարարությունները հանգեցրին այն եզրահանգման, որ պատերազմի ելքը և դրանից բխող ու դեռ շարունակվող զարգացումները նախապես համաձայնեցված գործարքի բաղադրիչներ են:
Ավինյանը հաստատեց Հրանտ Բագրատյանի ասածը. Ադրբեջանի հետ կան այլ պայմանավորվածություններ
Ընդդիմության յուրաքանչյուր քննադատություն մենք ընդունում ենք ի գիտություն, հաշվի ենք նստում դրա հետ, եղել են իրողություններ, և մենք դրա հետ հաշվի ենք նստել, ու դրա բերումով էլ վարչապետն առաջարկ է արել: Մենք ուզել ենք զրուցել ընդդիմության ու հանրության հետ, ինչը արել ենք և այդ բերումով եկել ենք այս եզրահանգմանը:
Երեկ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը գրառում կատարեց, որում ներկայացրել էր իր անձի նկատմամբ ադրբեջանական լրատվամիջոցների մաղձի ու վիրավորանքի ողջ գունապնակից հատվածներ՝ դրանց կցելով նաև առարկայական լուսապատկերներ ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումներից:
«Չեմ ասել՝ շրջափակման վերացումը կամ շրջափակումը դրական երևույթ է»,- ի պատասխան՝ ասաց Արա Այվազյանը՝ հավելելով, թե որպես պետություն՝ պետք է և՛ մարտահրավերներին դիմակայելու, և՛ հնարավորություններից օգտվելու պատրաստ լինենք:
«Ժողովրդի սրտի վարչապետ» Նիկոլ Փաշինյանը, ով նախկինում հաճախ Կառավարություն էր հասնում հեծանվով, Արցախի պատերազմում կրած պարտությունից հետո շրջում է ուժեղացված անվտանգությունով:
Ե՞րբ Հայաստանը զինամթերք կարտահանի. Հակոբ Արշակյանը ժամկետներ չի նշում
Մեր հավաստի տեղեկությունների համաձայն` հիմա էլ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունն է լծվել Հայրապետյանների գույքի օրինականության ծագումնաբանությունը պարզելուն, ուստի օգտվելով առիթից` որպես Ռուբեն Հայրապետյանի իրավունքների և օրինական շահերի պաշտպան, հիշյալ վարույթով զբաղվող դատախազ Ա.Սարգսյանին միջնորդում եմ.
Անհետ կորածների հարազատների պնդմամբ՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ ՀՀ կառավարության շենք մտնելիս՝ մուտքի մոտ, հանդիպել է նրանցից մի քանիսին, տեղեկացրել, որ գերիների հերթական խումբն է գալու: Երեկոյան արդեն Էրեբունի օդանավակայանում, երբ հարազատները դիմավորում էին Բաքվից եկող ինքնաթիռը, պարզվեց, որ ԱՀ նախագահի հնչեցրած թիվն իրականության հետ որևէ աղերս չունի։
«Պատգամավորների 90 տոկոսին չեմ ճանաչում, հեռվից եմ հետևում, եկել եմ՝ տեսնեմ, շփվեմ: Մի քանի հոգու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից, ԲՀԿ-ից ճանաչում եմ, բնական է, խոսքն «Իմ քայլի» պատգամավորների մասին է: Ի՞նչ կարող եմ ասել՝ մի քանիսը վերջացած սրիկաներ են, մի քանիսը՝ մեր հոգևոր մշակութային արժեքների հետ որևէ առնչություն չունեն, առնվազն ազդեցության գործակալներ են»:
Ռոմանոս Պետրոսյանի խորհրդականը՝ Հովհաննես Մարտիրոսյանը, որոշ ժամանակ առաջ նախարարի անունից կանչում է իր մոտ, ասում․ «Լավ ձևով դիմումդ գրի գնա, թե չէ՝ ամեն ինչ կանենք, որ դատվես»։ Հարցնում եմ՝ ինչի՞ համար դիմում գրեմ, ասում է՝ նախարարի ցանկությունն է, ինքը Պետրոսյանի անունից է խոսում. 168․am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Վահե Միրզոյանը՝ նշելով, որ իրեն Շրջակա միջավայրի նախարարությունը, ի դեմս Ռոմանոս Պետրոսյանի, հետապնդում է՝ փորձելով անհիմն աշխատանքից ազատել։
Սահմանադրական դատարանի, անդեմ անողնաշար դառնալը պարզ էր բոլորին, հիմա արդեն դա ակնհայտ փաստ է։ ՍԴ- որդեգրել է ջայլամի քաղաքականություն՝ որքան խնդրահարույց գործեր կան հետաձգել, տեսնենք ինչ է լինում։
Ես ի սկզբանե դեմ եմ եղել շատ կարճ ժամկետում ընտրություններ կազմակերպելուն, այդ մասին ասել եմ նաև այն ժամանակ, երբ «Իմ քայլը» խմբակցության անդամ էի: Այսինքն՝ պետք էր, որ 2021 թվականին գնայինք արտահերթ խորհրդարանական ընտրությունների, որովհետև խորհրդարանի այն կազմը, որը կա, պետք է պարտադիր կերպով փոխվի: Սակայն խորհրդարանական ընտրությունների ժամանակահատվածը չպետք է ցնցումներ բերեր երկրում:
Երբ Նիկոլ Փաշինյանը դեռ վարչապետ չէր և ներկայանում էր՝ իբրև ժողովրդի հոգսերով մտահոգ պատգամավոր, հաճախ էր Ազգային ժողովի ամբիոնն օգտագործում թանկացումների վերաբերյալ բուռն ելույթներ ունենալու և իշխանությունների հասցեին մեղադրանքներ հնչեցնելու համար։ Այսօր էլ հավանաբար շատերը հիշում են նրա հայտնի ելույթը կարագի ու խառը կանաչու վերաբերյալ։
«Այս պահին մենք ունենք 520 կիլոմետրանոց բաց սահման, ունենք խնդիրներ՝ կապված բանակի համալրման հետ, ունենք անորոշ կարգավիճակով Արցախի Հանրապետություն, ունենք հսկայական կորուստներ, առաջին հերթին, մարդկային կորուստներ, տարածքային կորուստներ, և չմոռանանք այն հոգեբանական վիճակը, որում հայտնվել է հայ ժողովուրդն այս պարտության հետևանքով»,- ասաց պատգամավորը:
Րոպեներ առաջ «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք կատարեց Բաքվից հայ ռազմագերիերին տեղափոխող հերթական օդանավը:
«Ինձ համար անակնկալ չէր, որ Լիլիթ Թադևոսյանը նախաձեռնում է ընտրվել՝ որպես Վճռաբեկ դատարանի նախագահ, քանի որ նա 3 տարի գնում էր հենց այս նպատակին: Նրա դրսևորած վարքագիծը, կոնկրետ նրա ցուցաբերած, ինչո՞ւ չէ, նաև կողմնակալ մոտեցումը դրան էր տանում: Փաստորեն, Լիլիթ Թադևոսյանը խոսում է դատական համակարգի անկախության մասին այն դեպքում, երբ նա հանդիպումներ է ունենում Նիկոլ Փաշինյանի հետ ու քննարկում կոնկրետ գործեր»
«2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանի վարչապետի աշխատակազմից դեպի Արցախ իրականացվել է ընդամենը մեկ գործուղում՝ այն էլ՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնականների, արարողակարգի բաժնի մասնագետի և գործերի կառավարչության տրանսպորտային բաժնի վարորդի կազմով։ Այդ գործուղման համար հատկացվել է 44 հազար դրամ գումար»,- 168.am-ի գրավոր հարցերին ի պատասխան՝ հայտնում են Կառավարությունից։
Եվրոպացի ռազմական վերլուծաբան Թրեյսի Ջերմանը մեզ հետ զրույցում ասաց, որ «Ձմեռ-2021»-ը թուրք-ադրբեջանական ռազմական պլանի բաղադրիչներից է: Նրա խոսքով՝ գաղտնիք չէ, որ համագործակցությունն այդ ոլորտում եղել է ու հիմա ևս ինտենսիվորեն շարունակվում է: Սակայն, Ջերմանի խոսքով, ամեն զորավարժություն չէ, որ հարևանների համար սպառնալիք է:
Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը նշում է, որ առաջնային սննդամթերքի թանկացման առնչությամբ իրենց գնահատումներն ու կանխատեսումներն ավելի մեղմ էին. «Գնահատում էինք տասը տոկոս միջին գնաճ առաջին անհրաժեշտության ապրանքների զամբյուղի, բայց ստացվում է, որ իրականում կրկնակի ավելի է. այսինքն՝ առնվազն 20 տոկոս միջին գնաճ:
Էրեբունի օդանավակայանում այս պահին տասնյակ քաղաքացիներ են հավաքվել․ նրանք տեղեկություն ունեն, որ գերիների հերթական խումբը Բաքվից վերադառնում է Հայաստան:
Նոյեմբերի 9-ի հայտնի եռակողմ հայտարարությունից հետո Հայաստանի Հանրապետության տարածքում, առանց հրապարակված դելիմիտացիայի պայմանագրի, սկսվեցին դեմարկացիայի աշխատանքները: Այս սահմանազատումների հետևանքով Սյունիքի մարզի մի շարք գյուղեր հայտնվեցին հենց թշնամու թիրախում: