«Ալիևը գիտի՝ ինչ ստորացումների են ենթարկվել ինքը և իր հայրը երկրորդ և երրորդ նախագահների օրոք». Գագիկ Մինասյան

ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանի կարծիքով՝ Բաքվի բռնապետի հայտարարությունները ցույց են տալիս խնդիրները հօգուտ իրենց լուծելու՝ Ադրբեջանի շտապողականությունը:

Ըստ Գագիկ Մինասյանի՝ դա բնական է, որովհետև գալիս են նոր իրողություններ, որոնց ժամանակ Ալիևի համար ստեղծված նպաստավոր հին ֆոնը կարող է և չլինի:

Անդրադառնալով Երկրորդ և Երրորդ նախագահների հասցեին ուղղված Ալիևի որակումներին և հայտարարությանը, թե նախագահները ցանկացած հնարավորության դեպքում կարող են Ադրբեջանին հարվածել՝ ՀՀԿ ԳՄ անդամը հետևյալ դիտարկումներն արեց.

«Իհարկե, ինքը գիտի, թե ինչպիսի ստորացումների են ենթարկվել ինքը և իր հայրը, գիտի, որ ալլահից ուղարկված մի բարեբախտություն էր այս կապիտուլյանտի իշխանությունը Հայաստանում, որն իրենց թույլ տվեց իրականացնել իրենց երազանքները: Եվ քանի որ իրենք հասկանում են՝ այդ ժամանակը մոտենում է  ավարտին, փորձում են այդ ամենն անել շատ արագ:

Այո՛ շատ բնական է, որ նա շտապում է, որ նա վախենում է՝ այս կապիտուլյանտներին կփոխարինի իսկապես ազգային մի իշխանություն, և եթե այդպիսի բան տեղի ունենա, և նոր եկած իշխանությունը կարողանա ճիշտ կողմնորոշվել այս բավականին բարդ իրավիճակում, ապա, թերևս, հնարավոր կլինի աստիճանաբար վերականգնել այն դիրքերը, որն ունեցել ենք»:

Բանախոսն այս համատեքստում  խոսեց նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեության հետագա ճակատագրի մասին՝ նկատելով, որ բարդ հակամարտային իրավիճակում, որն առաջանում է ՌԴ և Արևմուտքի միջև, դժվարանում է լավատեսորեն նայել համանախագահության առաքելությանը:

Տեսանյութեր

Լրահոս