
Վարդենիսից հաստատում են, Ռազմական ոստիկանությունը հերքում է

168.am-ին Վարդենիսից ստացված խիստ հավաստի տեղեկություններով, երեկ իրականացված ադրբեջանական սադրանքին, հարձակմանը ինքնուրույն, առանց հրամանի պատասխան տված հայկական դիրքերի զինծառայողներից Ռազմական ոստիկանության կողմից ձերբակալվել են:
Տեղեկության իսկությունը 168.am-ը փորձեց ճշտել Ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանից՝ արդյո՞ք երեկվա Վարդենիսի դեպքերի ժամանակ առանց հրամանի կրակ բացելու համար հայ զինվորներ կան ձերբակալված, ինչին նա արձագանքեց.
«Չկա նման բան: Նման բան գոյություն չունի»:
Նշենք, որ հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումները սադրանքի են դիմել, ինչի հետևանքով հայկական կողմը պաշտոնապես երեք զոհ ունի: