Ադրբեջանի զինված ծառայողները գերեվարել են Տեղ համայնքի հովվին, տարել են նաև ոչխարները. Դավիթ Ղուլունց

Այսօր՝ ժամեր առաջ, ադրբեջանական զինված ծառայողները Սյունիքի մարզի Տեղ համայնքի հովվին գերեվարել են։

168.am-ի հետ զրույցում Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը հաստատեց այս տեղեկությունը՝ նշելով, որ այս պահին հովիվն ադրբեջանական կողմում է, այդ մասին տեղյակ են պահել ռուսական կողմին և համապատասխան մարմիններին։

«Մենք բոլորին տեղյակ ենք պահել, սպասում ենք պատասխանի։ Հովվին գերեվարել են Տեղ գյուղի սահմանից, նրանց սահմանին շատ մոտ է եղել, երևի չիմանալով անցել է, գերեվարել են, հենց թուրքի պոստի տակ է եղել, դե, մարդը չի իմացել։ Ադրբեջանական կողմը տարել է և՛ ոչխարներին, և՛ հովվին։ Սպասում ենք, սպասողական վիճակ է, տեսնենք՝ ինչ է լինելու։ Բոլորը խառն են, սպասում ենք պատասխանի»,- նշեց Դավիթ Ղուլունցը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31