«Ես եկել եմ ընտրվելու նպատակով. իմ շանսերը բարձր եմ գնահատում». Ալեքսանդր Ազարյան
Տեղեկատվություն ենք ստանում, որ կազմակերպված է տապալել հենց կոնկրետ Միության նախագահի ընտրությունը: Այս մասին ասաց Դատավորների ընդհանուր ժողովին մասնակցելու եկած Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, Դատավորների միության նախագահի թեկնածու Ալեքսանդր Ազարյանը: Վերջինս նշեց, որ տեղյակ է միայն Ելիզավետա Դանիելյանի՝ Միության նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին, այլ թեկնածուներից տեղեկություն չունի:
«Ես եկել եմ ընտրվելու նպատակով: Իմ շանսերը բարձր եմ գնահատում»,- ասաց նա:
Ալեքսանդր Ազարյանը գնահատական չտվեց Դատավորների միության գործունեությանը՝ նշելով՝ ինչ-որ գործունեություն պետք է լինի, որ գնահատական տամ:
Ի դեպ, քիչ առաջ Բարձրագույն դատական խորհրդի մամլո խոսնակ Լիլիթ Շաբոյանը տեղում աշխատող լրագրողներին տեղեկացրեց, որ դատավորները արդեն քվեարկել են. նիստը լրագրողների համար փակ կանցկացվի:
Մանրամասները՝ տեսանյութում