Բաժիններ՝

Վրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին

2026 թվականի հոկտեմբերին Վրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Սեպտեմբերի 3-ին` նախապատրաստական աշխատանքների շրջանակում, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը մեկնել է Թբիլիսի, հանդիպել Վրաստանի մշակույթի նախարարի տեղակալ Գիորգի Միրցխուլավայի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը։ Կողմերը քննարկել են Հայաստանի մշակույթի օրեր ծրագրի կազմակերպմանն առնչվող հարցեր, անդրադարձել երկկողմ մշակութային կապերի զարգացման նոր հնարավորություններին։

Նախարարի տեղակալն այցելել է նաև Թբիլիսիի Զաքարիա Պալիաշվիլու անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, հանդիպել թատրոնի գեղարվեստական ղեկավար Բադրի Մայսուրաձեի հետ:

Վրաստանում Հայաստանի մշակույթի օրեր ծրագիրը կմեկնարկի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գալա-համերգով, որը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին։

Նախատեսվում է նաև Երվանդ Քոչարի աշխատանքների ցուցադրություն, որը կգործի հոկտեմբերի 7-ից նոյեմբերի 8-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930