Բաժիններ՝

Ֆոն դեր Լայենը կհայտարարի Գրենլանդիայի ֆինանսավորման համար 200 միլիոն եվրո հատկացնելու մասին. FT

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը կիրակի օրը՝ սեպտեմբերի 6-ին, Գրենլանդիայի մայրաքաղաք Նուուկ կատարելիք իր այցի ժամանակ կհայտարարի կղզուն 2026-2027 թթ. ֆինանսավորման համար 200 միլիոն եվրո հատկացնելու մասին: Այս մասին հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրների։

Հրատարակության զրուցակիցներից մեկը նշել է, որ միջոցները կներդրվեն կարևորագույն հումքային ճյուղի, էներգիայի վերականգնվող աղբյուրների, ստորջրյա մալուխների, արբանյակային կապի և տվյալների մշակման կենտրոնների մեջ, իսկ մի մասը կուղղվի Գրենլանդիայի կառավարությանը՝ կառավարման բարելավման համար։

Բացի այդ, Եվրահանձնաժողովի ղեկավարը կստորագրի հռչակագիր՝ ուղղված ԵՄ-ի և Գրենլանդիայի միջև տնտեսական կապերի ամրապնդմանը։

Հրատարակությունը նշում է, որ Բրյուսելը ձգտում է ուժեղացնել Դանիայի կազմի մեջ մտնող Գրենլանդիային իր քաղաքական աջակցությունը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից անեքսիայի մասին բազմիցս հնչեցված սպառնալիքներից հետո։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930