Հուլիսի 23–ին Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարող Աշոտ Խաչատրյանը կարգադրություն է ստորագրել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին ու ՍԴ անդամ Արևիկ Պետրոսյանին արձակուրդից հետ կանչելու վերաբերյալ։
ՀՀ ԳԱԱ ՕԴՔԳՏԿ նախաձեռնող խմբի անդամներ Ռոբերտ Հակոբյանը, Աստղիկ Շահխությանը, Արփինե Հարությունյանը հուլիսի 22-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի օտարված հողամասում նախատեսվող շինարարական աշխատանքների կասեցման վերաբերյալ նամակ էին ուղղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, խիստ հիասթափվել են ստացած՝ «Այս հարցը նախագահի իրավասություններից դուրս է» պատասխանից:
Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ողջ աշխարհում գլոբալ տաքացման դեմ պայքարում են անտառածածկ տարածքների ավելացմամբ, իսկ ի՞նչ են անում Հայաստանի վարչապետն ու Երևանի քաղաքապետը: Մայրաքաղաքում փոխանակ անտառային շերտերը ու կանաչ գոտիներն ավելացնեն, օրը ցերեկով Մաշտոցի պուրակի առողջ ծառեր են հատում, որի հետևանքով վերանում է ոչ միայն կանաչ գոտին, այլև տարիներ շարունակ գործունեություն ծավալած պայքարիստների մի ողջ տեսակ, որը հիմա կամ պետական բարձր պաշտոնների է, կամ էլ կողքից դրանց սատարող արտահաստիքային ֆեյսբուքյան ստատուսագրի գործ է անում:
«Իմ քաղաքապետ դարձած օրվանից իմ կողմից ամեն քայլ ուղղված է եղել՝ մեր քաղաքն ազատել տարբեր տիպի անօրինական շինարարություններից և ավելի կանաչ դարձնել»,- այսօր Մաշտոցի պուրակի ծառերի հատման ու կառուցապատման թեմայով հրավիրած մամլո ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ հավելելով, որ շատ հաճախ իրենց ցանկությունները բախվում են օրենսդրական պատնեշին:
Ամուլսարի շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ 168.am-ը հուլիսի 31-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված գրավոր հարցում էր ուղարկել։ Մասնավորապես հետաքրքվել էինք.
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 196 նոր դեպք, ապաքինվել է ևս 511 մարդ:
168.am-ը թեմայի շուրջ զրուցել է նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի հետ, հետաքրքրվել, թե որքանո՞վ է անհրաժեշտ այս նոր մոդելին անցնելը:
«Գիտե՞ք՝ թուրք պատմագրությունը որդեգրել է այն տեսակետը, որ Հայոց ցեղասպանություն տեղի է ունեցել, բայց այդ Ցեղասպանության համար մեղավոր են հենց իրենք՝ հայերը, որովհետև նրանք երախտամոռ են գտնվել օսմանյան կառավարության հանդեպ, չեն գնահատել նրա բարեհաճությունը, ապստամբություններ են կազմակերպել, ռուսական կողմնորոշում են որդեգրել, Առաջին աշխարհամարտի ընթացքում կամավորական ջոկատներ են կազմել և օգնել են մոսկովյան թշնամուն՝ գրավելու Օսմանյան կայսրության տարածքները: Եվ չափորոշչի հեղինակների այդ պնդումը, որ Ցեղասպանության նախօրեին մեր ազգային-ազատագրական պայքարը հստակ գնահատում են՝ որպես պետության վերականգնման փորձ, կներեք, բայց խնդրահարույց է: Ես այստեղ տեսնում եմ թուրքական տեսակետին տուրք տալու հետք»:
«Չի՛ կարելի նման պնդում անել, չի կարելի ասել, որ դա օգուտ է տալիս, վերջացրեք։ Իհարկե, մենք օրինապաշտ ենք, կրում ենք, բայց դա չի խանգարում, որ մենք ասենք՝ բաց տարածքում դիմակ կրելը սխալ է, ավելի շատ վնաս է բերում, և ոչ թե՝ հակառակը։ Ես, օրինակ, արդեն նկատում եմ, որ ունեմ սիրտ-թոքային խնդիրներ։ Կրկնում եմ, եթե ապացուցվի, որ այս դիմակ կրելը վնաս է տվել ժողովրդին, իսկ դա կապացուցվի, մեր առողջապահության նախարարը լուրջ պատասխանատվություն է կրելու»,- ասաց նա։
168.am-ի հավաստի տեղեկություններով՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն առաջիկայում պաշտոնանկ է անելու «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցին։
Թուրքիայի նախագահի խոսնակը բացահայտել է տավուշյան սրացմանը հաջորդած Պուտին-Էրդողան հեռախոսազրույցի բովանդակությունը, ըստ էության, հաստատելով ավելի վաղ մամուլում և փորձագիտական հանրության շրջանում առկա կասկածները Թուրքիայի՝ Արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացում որոշակի դերակատարություն ստանձնելու հավակնության վերաբերյալ։
Կորոնավիրուսային վարակի դեպքում, ինչպես դա հաճախ տեղի է ունենում վիրուսային այլ հիվանդությունների դեպքում, պաթոգենեզը կամ ախտածնությունը, այլ կերպ՝ հիվանդության զարգացման ընթացքը, բարդ է: Այսինքն՝ մի կողմից՝ վիրուսն օրգանիզմում առաջացնում է սիստեմային խախտում, մյուս կողմից՝ կարող է նպաստել երկրորդային վարակի առաջացմանը (բակտերիալ կամ սնկային), կամ խրոնիկ հիվանդության սրացման, որը պացիենտն արդեն ունի:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ղեկավարությունը դեռևս ամիսներ առաջ պնդում էր, որ ռազմարդյունաբերության ոլորտում գրանցված հաջողությունները հիմք են ստեղծել զարգացնելու տեխնոլոգիատար և գիտատար ապառազինությունը, մասնավորապես՝ անօդաչու թռչող սարքեր, ռոբոտացված համակարգեր, լազերային միջոցներ, ինժեներական տեխնիկա, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ, ինչպես նաև կապի, օպտիկական և օպտիկաէլեկտրոնային սարքեր:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում հուլիսի 17-ին ավելի քան 3 ժամ տևած նիստի արդյունքում կառավարման խորհրդի 26 անդամից 22-ը փակ գաղտնի քվեարկությամբ իր ձայնը տվեց հօգուտ համալսարանի նախկին ռեկտոր Դիանա Գալոյանի:
Բնապահպաններն ու հասարակական ակտիվիստները կրկին ահազանգում են Մաշտոցի պուրակում տեղի ունեցող բարեկարգման աշխատանքների ընթացքում ծառահատումների վերաբերյալ:
Հուլիսի 22-ին news.am լրատվական կայքում հրապարակվեց մի նյութ, ըստ որի՝ կայքի տեղեկություններով՝ նախորդ օրը՝ երեկոյան, միջադեպ էր տեղի ունեցել «ՍԻԼ Կոնցեռն» ՍՊԸ-ի հիմնադիր, գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող գրասենյակներից մեկում։
Նախարարության կայքում տեղադրված հայոց պատմության խայտառակ չափորոշիչներից հետո, մասնագիտական բոլոր իրավասու կենտրոններից խիստ բացասական կարծիք հայտնվեց, որ այդ չափորոշիչները խմբագրման ենթակա չեն, այլ պետք է մերժվեն, և ստեղծվի նորը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտակ Մովսիսյանը՝ անդրադառնալով հանրակրթական դպրոցի պատմության ծրագրերի նախագծերին, դրանց հետևում կանգնած ուժերի գործունեության և հարակից այլ հարցերի:
«Նորաթուխ իշխանություններին և գործիչներին խորհուրդ կտայի Թուրքիան չճանաչելով, չիմանալով թուրքական ռազմավարությունը, հակահայկականությունը և պանթուրքիզմի պլանները՝ չստանձնել Թուրքիայի փաստաբանի դերը և ասել՝ Թուրքիան կհարձակվի Հայաստանի վրա, թե՝ ոչ։ Եթե Թուրքիան չհարձակվի Հայաստանի վրա, ապա չի հարձակվի միայն մի պատճառով՝ 102-րդ ռազմաբազայի»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի այն խոսքին, թե Թուրքիան չի հարձակվի Հայաստանի վրա։
Հայաստանում օգոստոսի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 39102 դեպք, որոնցից 29861-ն` առողջացած:
Կառավարությունը հայտնվել է բյուջետային լուրջ խնդիրների առաջ։ Թերակատարվում են անգամ վերանայված եկամուտները։ Ծախսերի մասին նույնիսկ ավելորդ է խոսել։ Ծախսերը մինչ այդ էլ մի կարգին վիճակում չէին։
Առևտուրը տնտեսության այն ոլորտն է, որը կարելի է ինդիկատոր համարել: Առևտրի ծավալների անկումը միանշանակ տնտեսական վիճակի վատթարացման նշան է: Այն անմիջականորեն բնութագրում է գործազրկության մակարդակը, բնակչության եկամուտների վիճակը: Իհարկե, կարելի է նաև ենթադրել, որ համավարակի այս օրերին առևտրի ծավալների կրճատումը նաև տնտեսական բացասական սպասումների արդյունք է: Բայց այդ բացասական սպասումներն էլ հենց այնպես չեն ձևավորվում: Դրանք տնտեսական գործընթացների «արդյունք» են:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Կառավարությանն է ներկայացել որոշման մի նախագիծ, որով առաջարկվում է 1 մլն ԱՄՆ դոլար արժեքով դրամաշնորհային ծրագրի իրականացումը, որը վերաբերում է առողջապահության առաջնային օղակում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ու վերահսկման կատարելագործմանը, վերցնել ծրագրում ընդգրկված «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» բժշկական կենտրոնից և տալ «Վ.Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն»-ին։
Ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն մեզ հետ զրույցում ասաց, որ բանակցություններում վերջին երկու տարիներին արձանագրվող լավատեսությունը մի օր պետք է վերածվեր նման իրավիճակի, քանի որ այդ լավատեսությունն անհիմն ու անմտածված էր։
Կառավարությունն այս շաբաթ հերթական հարկային արտոնություններն է տվել գերակա ոլորտում ներդրումներ իրականացնող մի շարք ընկերությունների. մանավորապես բավարարել է «Ալեքս ֆաբրիկա» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու վերաբերյալ։
Եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ այս համաձայնագիրը մեր Սահմանադրությանը որևէ կետով չի հակասում, ապա Ճապոնիայի կառավարությունը չորս հարյուր միլիոն ճապոնական իեն դրամաշնորհ (1834197933 դր.) կտրամադրի Հայաստանին, որի շրջանակում հայկական կողմը պետք է ձեռք բերել լիաքարշ (4WD) շտապ օգնության և «շարժական բժշկական կլինիկա» ավտոմեքենաներ, որոնք կօգտագործվեն Հայաստանի մարզերում, մասնավորապես` լեռնային շրջաններում, բնակչությանը բուժական օգնություն տրամադրելու նպատակով:
Հայաստանում օգոստոսի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 209 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 39 050-ի:
Ճգնաժամի հետևանքով տնտեսության ամենատուժած հատվածներից մեկն առևտուրն է ու ծառայությունները։ Այն, ինչ առկա է այս ոլորտներում, կապված է 2 հիմնական գործոնների հետ. տեղի է ունենում հասարակության գնողունակության անկում, ինչն ուղղակիորեն արտահայտվում է առևտրի ծավալների վրա։
«Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը Արծվիկ Մինասյանն է։
«Մենք գտնվում ենք այնպիսի պետական, քաղաքական ճգնաժամի մեջ, որ ընդդիմության կողմից որևէ բողոք իշխանությունը չի ընդունում, ինչ ուզում՝ անում են, իրենց դեմ խաղ չկա, նաև օգտվում են նրանից, որ մինչև հիմա ընդդիմությունը չի կարողանում միավորվել և հստակ օրակարգով հանդես գալ: Դրա համար ունենալով բացարձակ մեծամասնություն ԱԺ-ում և տոտալ դիկտատուրա՝ կառավարությունում, անում են այն, ինչ ուզում են: Ով համարվում է Փաշինյանի մերձավորը՝ ինչ ուզում՝ անում է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը:
Կառավարությունը սահմանել է Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի, Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի և Ուսումնական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամների աշխատավարձի չափը։