«ՀՈՒՅԺ ԿԱՐԵՎՈՐ. Այդ օրերին անկլավ գոյություն չուներ և Նախիջևանն էլ Հայաստանի կազմում էր գտնվում». Ռուբեն Գալիչյան
Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովն այսօր լրագրողների հետ զրույցում դաշտ էր նետել սահմանազատման և սահմանագծման օրակարգին առնչվող հերթական տեղեկությունը։
Բաքվի արտաքին գերատեսչության ներկայացուցիչը մասնավորապես նշել էր, թե Ղազախի շրջանի 7 գյուղեր և Նախիջևանի Քյարքի, այժմ՝ Հայաստանի Տիգրանաշեն գյուղը Ադրբեջանին վերադարձնելու հարցերն, ի թիվս այլ հարցերի, պետք է լուծվեն Հայաստանի հետ սահմանազատման համատեքստում։
Քարտեզագետ-քարտեզաբան Ռուբեն Գալիչյանը, անդրադառնալով թեմային, ֆեյսբուքյան էջում «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ – ՀՈՒՅԺ ԿԱՐԵՒՈՐ» վերնագրով տեղադրել է 1926 թվականի Խորհրդային Հայաստանի քարտեզը և գրել.
«Եթե Ադրբեջանը պահանջի, որ անկլավները պետք է իրենց վերադարձվեն, ապա պետք է իրենց հիշեցնել, որ իրենք պաշտոնապես հայտարարել են, որ իրենք ժառանգորդն են Ադրբեջանի 1918-1920թթ. Հանրապետությանը և չեն ընդունում Սոցիալիստական Ադրբեջանին: Նրանց պետք է հիշեցնել, որ այդ օրերին ընդհանրապես անկլավ գոյություն չուներ և Նախիջևանն էլ Հայաստանի կազմում էր գտնվում: Ինչպես նաև Հայաստանինն էին Ալ Լճերը, Արծվաշենը և շատ ուրիշ տրածքներ, որոնք նրանք բռնագրավեցին 1925-40 թվականներին և քարտեզի վրա նշված են կանաչով»։
Նաև տեղադրել է գրառումը անգլերեն լեզվով.
IMPORTANT – ATTENTION
«If Azerbaijan demands to have their enclaves back, they should be reminded that they have officially declared that their predecessors are the Republic of Azerbaijan of 1918-1920 and not the Socialist Azerbaijan.
They should be reminded that at the time there were no Azeri enclaves in Armenia and Nakhijevan was part of Armenia. Also the Al Lakes and Artvashen were parts of Armenia and so were many other areas illegally appropriated by them between 1925 and 1940. These are marked in green on the attached map».