
Մարտական հենակետում հայտնաբերվել է զինծառայողի դի՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումով. ՊՆ

Մայիսի 11-ին ժամը 10:15-ին ՀՀ արևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել է շարքային Արգիշտի Արմենի Եղյանի (ծնվ. 2002 թ.) դին՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումով։
Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից:
Տարվում է քննություն դեպքի մանրամասները լիարժեք պարզելու համար: