Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կոչը Հայաստանին և Ադրբեջանին ու տարածված հաղորդագրությունը համարում է Ադրբեջանի տապալում, և այն էլ՝ նման կարևոր միջազգային հարթակում։
Ադրբեջանի սանձազերծած պատերազմը և թուրքական գործոնի ակտիվացումը տարածաշրջանում իրական վտանգ է ոչ միայն Հայաստանի, Արցախի, այլև տարածաշրջանի մյուս երկրների, մասնավորապես՝ Իրանի համար:
Այսօր ժամը 10:00-ից սկսած Թուրքիայի Հանրապետության օդուժի՝ Քյուրդամիրից թռիչքներ իրականացնող երկու F-16 կործանիչները, ինչպես նաև ադրբեջանական օդուժի ՍՈՒ-25 տիպի գրոհիչները, «Բայրաքթար» տիպի հետախուզահարվածային ԱԹՍ-ը մեծ բարձրությունների վրա հրթիռառմբային հարվածներ են հասցրել Արցախի Հանրապետության Հադրութի և Մարտունու շրջանների բնակավայրերին:
«Թշնամին իր քթին պետք է ստանա. այստեղ չի՛ կարող լինել նիկոլական, սերժական, քոչարյանական». Արմեն Աշոտյան
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն իրազեկում է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում հակառակորդի մոտ են հայտնվել մեր հայրենակիցների մոտ առկա մի քանի բջջային հեռախոսներ, որոնցում գրանցված կոնտակտային հեռախոսահամարների բաժանորդներին ադրբեջանական հատուկ ծառայությունները զանգեր են իրականացնում և փորձում Արցախում ռազմական գործողությունների վերաբերյալ տարաբնույթ տեղեկություններ ստանալ, ինչպես նաև նպատակ են հետապնդում խուճապային տրամադրություններ առաջացնել հասարակության շրջանում: Այս մասին հայտնում է Արցախի ԱԱԾ լրատվական ծառայությունը:
Սա թուրքական օդուժի առաջին սադրանքը չէ: Ադրբեջանում հայտնվելուց ի վեր թուրքական օդուժը սադրիչ թռիչքներ է իրականացնում Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի երկայնքով, իսկ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի ընթացքում փաստացիորեն Ադրբեջանի բանակի հարձակվող զինված ստորաբաժանումներին օդային աջակցություն է ցուցաբերում: Հարկ է նշել, որ թուրքական սադրիչ թռիչքներ են իրականացվում նաև հայ-թուրքական սահմանի երկայնքով՝ առանձին դեպքերում հատելով և խախտելով Հայաստանի օդային տարածքը: Հայ-ադրբեջանական սահմանի նույն հատվածում սեպտեմբերի 27-ին թուրքական F-16 ինքնաթիռը խախտել է Հայաստանի օդային սահմանը և հրթիռներ արձակել Վարդենիսի շրջանի ուղղությամբ:
Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած գործողությունների հետևանքով Մարտակերտում 3 քաղաքացիական անձ է զոհվել:
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ վերջին օրերին համացանցում հակառակորդի կողմից տարածվող ապատեղեկատվություններին, մանրամասն պարզաբանեց, թե հատկապես ինչպես է այն դրսևորվում, և նաև ինչպես կարելի է խուսափել դրանից:
Այսօր ՊԲ հյուսիս-արևելյան, իսկ ապա նաև հարավային ուղղություններում հակառակորդը կիրառել է թուրքական F-16 բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ: Այս պահի դրությամբ մարտագծի ամբողջ երկայնքով ինտենսիվ մարտերը շարունակվում են:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել․ կարևոր
«Այս պահին մարտերը շարունակվոմ են: Արցախի ՊԲ ստորաբաժանումները առանձին հատվածներում իրականացնում են պատժիչ գործողություններ։ Ոչնչացվել են հակառակորդի մեծ թվով կենդանի ուժ, սպառազինություն և ռազմական տեխնիկա, այդ թվում՝ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ»։
«Արցախի սահմանի երկայնքով մարտերը շարունակվում են։ Հակառակորդը չի հրաժարվում իր նպատակներից, քանի որ ինչ-որ տեղ դարձել է իր ավանտյուրաների գերին։ Այսինքն՝ այդքան զոհեր տալով և տեխնիկայի կորուստ տալով, չեն կանգնում, ուզում են կանգնեցնել ամեն ինչ, բայց չեն կարողանում, որովհետև պետք է պատասխան տան հասարակության առջև, թե ինչի համար են սկսել այդ ավանտյուրան, որը նման հետևանքներ է ունենում՝ առանց ցանկալի արդյունքների»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Դավիթ Բաբայանը։
«Դրանք չեն եղել նույն ինտենսիվությամբ, ինչ ընթանում էին երեկ: Բայց տեղ-տեղ, բնականաբար, եղել են հրետակածություններ: Վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը հյուսիսային ուղղությամբ անցել են լայնածավալ հարձակողական գործողությունների, մասնավորապես, ավիացիոն, հրթիռային և հրետանային հարվածներ են հասցրել: Այս պահին այդ ուղղությամբ ընթանում են մարտեր: Պետք է հստակ ֆիքսենք, որ կիրառվում են բազում միջոցներ, այդ թվում՝ հեռահար ճշգրիտ միջոցներ, ԱԹՍ-եր, մեծ քանակությամբ հրետանի:
ՀՀ ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել Թուրքիայի ԶՈՒ ներգրավվածության վերաբերյալ, որում ասված է․ «Սեպտեմբերի 29-ի առավոտյան, Ադրբեջանի «Գյանջա» օդանավակայանում տեղակայված Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչներից մեկի կողմից խոցվել է ՀՀ տարածքում գտնվող ռազմական և քաղաքացիական օբյեկտների վրա ադրբեջանական հարձակումները հետ մղելու նպատակով ՀՀ օդային տարածքում՝ Վարդենիսի շրջանում, մարտական խնդիրները կատարող ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը:
Արծրուն Հովհաննիսյանի և Եղիշե Կիրակոսյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Ադրբեջանի ռազմաօդային ուժերը խառը մարտակարգով ռմբաավիացիոն հարվածներ են հասցնում Արցախի ՊԲ հյուսիսային ուղղությամբ, օգտագործվում են նաև թուրքական արտադրության ԱԹՍ-ներ։
Ադրբեջանի ռազմաօդային ուժերը խառը մարտակարգով ռմբաավիացիոն հարվածներ են հասցնում Արցախի ՊԲ հյուսիսային ուղղությամբ, օգտագործվում են նաև թուրքական արտադրության ԱԹՍ-ներ։ Օդում են նաև Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչները։
Հայաստանը չի քննարկում ղարաբաղյան հակամարտության գոտի միջազգային խաղապահներ մտցնելու հնարավորությունը, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ամբողջ գիշերվա ընթացքում ճակատային գծի բոլոր ուղղություններով շարունակվել են մարտական գործողությունները: Առավել ինտենսիվ մարտեր են ընթացել հյուսիսային և հյուսիս-արևելյան հատվածներում:
։ Հարվածում են հրետանին, ՕՀՄ-ները։
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բացառիկ ու աննախադեպ է այս պատերազմի ոչ միայն թափն ու ծավալը, այլ նաև ռազմագիտական բաղադրիչները: Փաստացի մենք վարում ենք 5-րդ սերնդի պատերազմներին բնորոշ գործողություններ: Կան ընդգծված առանձնահատկություններ, վերլուծությունը մեր հաղթանակից հետո: Միայն մի բան ասեմ. հրետանին և ՕՀՄ-ները գնալով ավելի են խաչասերվում»:
Արցախյան ռազմաճակատի ամբողջ երկարությամբ այս պահի դրությամբ հրետանային փոխհրաձգություն է։
Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսը՝ ՈւՂԻՂ:
Հայտնի է, որ օրեր առաջ Հայաստանի Հանրապետությունը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով: Միջանկյալ միջոց կիրառելու հայցի մեջ հայկական կողմը 3 պահանջ է դրել:
«Այն, ինչը ես տեսնում եմ, հետևյալն է՝ մեր համայնքները տարբեր երկրներում բավականին ակտիվ աշխատում են և աշխատում են իրենց պետությունների ղեկավարության, օրենսդիրների հետ։ Արդեն աշխատում են համայնքի առանձին անհատներ և թե լոբբիստական կառույցներ։ Մեր լոբբիստները բավականին ակտիվ աշխատում են օրենսդիրի և գործադիրի հետ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
Հայաստանը պետք է կարողանա իր ռազմական խնդիրը կատարել, ետ մղել թշնամուն, կապ պահպանել Ռուսաստանի հետ, ինչպես նաև հանդես չգալ Ռուսաստանի դեմ ոչ թե այնպես, ինչպես վերջերս մի հիմար վերցրել էր պաստառը, կանգնել ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մոտ՝ պահանջելով հեռացնել ՀՀ-ից ռուսական բազան։ Ես կասեմ, որ բազան Հայաստանից ցանկանում են հեռացնել Թուրքիան և Ադրբեջանը, նաև ԱՄՆ-ը, որպեսզի այդտեղ Ռուսաստանն ընդհանրապես ներկա չլինի։ Այդ միջադեպին պետք էր արձագանքել, իսկ ՀՀ իշխանությունները որևէ քայլ չձեռնարկեցին։
Նորակերտի գյուղապետը` թշնամու նետած արկերի մասին. ՈՒՂԻՂ
«Այս էսկալացիան նախորդներից վտանգավոր է թուրքական աննախադեպ ակտիվ ներգրավվածությամբ, ինչը լրջագույն սպառանալիք է ողջ տարածաշրջանի համար։ Այդ ներգրավվածությունը նշանակում է, որ Հարավային Կովկասը դառնալու է չդադարող պատերազմի ու ապակայունացման նոր գոտի»,-իտալական հեղինակավոր Secolo d’Italia-ի պարբերականին տված հարցազրույցում ասել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Միքայել Մինասյանը։
«Նախ, սա իրապես զինված լայնածավալ ագրեսիա է, և այս ամենը բնութագրվում է ցեղասպանական գործողությունների բոլոր հատկանիշներով։ Այս երկուսը պետք է հստակեցնենք, քանի որ հատկապես երկրորդ կետը բխում է ռազմավարական նպատակներից, որով էլ այս զինված ագրեսիան տարբերվում է նմանօրինակ շատ գործողություններից, որը տեղի է ունենում աշխարհի այս կամ այն երկրում։ Այն, ինչ տեղի է ունենում այսօր, այն ռազմավարական, դարերով մշակված նպատակն է, որով ցանկանում են ավարտել այն ցեղասպանությունը, որը չեն հասցրել ավարտել 1915-20 թվականներին։ Սա պետք է շրջանառության մեջ դրվի և փաստի, որ սա ցեղասպանական գործողություններ են։ Սա ո՛չ կոնֆլիկտ է, ո՛չ լոկալ պատերազմ, սա ցեղասպան գործողություններ են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Լարիսա Ալավերդյանը։