Փաշինյանը հիմա էլ որոշել է «սիրաշահել» Սահմանադրական ու Վճռաբեկ դատարանների դատավորներին

Ինչեր ասես, որ չի անում ՀՀ մեծահոգի կառավարությունը մարդկանց կյանքը բարելավելու համար: Երբ մեր հոգսերով ու ցավերով ապրող կառավարությունը հասկացավ, որ Փաշինյանի խոսքով՝ «անգրագիտությունը սողացող ձևով վերադառնում է մեր հանրություն», որոշում կայացրեց կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների դրույքաչափը դարձնել 200 հազար դրամ ու բարձր հայտարարեց, որ տեսականորեն և պրակտիկորեն ուսուցիչը կարող է ստանալ մինչև 400 հազար դրամ աշխատավարձ: Այն, որ այս մեթոդը բացարձակ իրատեսական չէ ու հեռու է մեր իրականությունից, կառավարությանը չի հուզում, կարևորը, որ որոշ ժամանակով էֆեկտն ապահովեց:

Հետո կառավարությունը որոշեց, որ իսկական ժամանակն  է թոշակառուներին ստիպել թոշակը ստանալ ու ծախսել անկանխիկ եղանակով ու այդ նպատակով ամեն ամիս նրանց կվերադարձվի մինչև 5000 դրամ՝ 6 ամսով փորձարկվող այս ծրագրով լրացուցիչ քաշքշուկ ու գլխացավանք առաջացնելով կենսաթոշակառուների համար: Փաշինյանը, սակայն, չմոռացավ  բարձր հայտարարել, որ թոշակներն իբր ավելանում են 10 տոկոսով:

Հետո էլ իրավապահ համակարգը վերահսկողությունից դուրս չթողնելու համար մայիսին, բացի ամսական պարգևատրումից, հատկացվեց նաև մեկ պաշտոնային դրույքաչափով պարգևատրում:

Հերթը հասել է դատավորներին: Կառավարության վերջին նիստում Փաշինյանը որոշեց հավելավճարներ տալ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների դատավորներին, և  կառավարությունը հավանություն տվեց իր իսկ օրենսդրական նախաձեռնությանը:

Ո՞րն է այս օրենսդրական նախաձեռնության նպատակը, և ինչո՞ւ, օրինակ, Ընդհանուր իրավասության կամ Վերաքննիչ դատարանների դատավորները ներառված չեն այս ցանկում, մեկնաբանում են իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն ու փաստաբան Երվանդ Վարոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս