«Նիկոլ դավաճանը միայնակ չի գործում. նախագահականում և ԱԽ շենքում ևս ծախում են Արցախը». Արմեն Աշոտյան

Ընդդիմությունն այսօր քաղաքացիների հետ Ֆրանսիայի հրապարակից քայլերթով հասավ Բաղրամյան 26 և շրջափակեց նախագահական շենքի բոլոր մուտքերը։

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ այսօր վաղ առավոտից հազարավոր հայրենասերներ կրկին դուրս են եկել փողոց՝ արտահայտելու իրենց քաղաքացիական անհնազանդությունն ու պահանջները դավաճանական վարչակազմի նկատմամբ։

«Երևի բոլորը կմտածեն, թե մենք ինչ գործ ունենք այստեղ, հիմա բացատրեմ։ Իհարկե, Նիկոլ Փաշինյանը դավաճան է, երևի դավաճանության չեմպիոնատում Հայաստանի ու հայ ժողովրդի պատմության մեջ անգերազանցելի դավաճան է։ Երևի Վասակ Սյունին հիմա նախանձում է դագաղի մեջ շուռ գալով, թե ինչ ավելի մեծ ստորություններ կարելի էր անել այս ժողովրդի գլխին, բայց ինքը չի ֆայմել անել։ Բայց այդ դավաճանը միայնակ չի գործում, Նիկոլը ոչ մի բանի չէր հասնի և չի հասնի, եթե իր կողքին չլինեն իրեն սպասարկող «շիստյորկեքը»»,- նշեց Արմեն Աշոտյանը։

Նա հիշեցրեց, որ գտնվում են երկրի երկու կարևոր շենքերի խաչմերուկում, և եթե նորմալ երկրում լինեին, ապա կհպարտանային նախագահական ինստիտուտով, ինչպես որ հպարտացել են տարիներ շարունակ, սակայն այսօր այդ ինստիտուտը դառնում է հայկական պետականության փլուզման խորհրդանիշ։ Իսկ մյուսն Անվտանգության խորհրդի շենքն է, որը նույնպես շատ կարևոր ինստիտուտ է ցանկացած երկրի համար։

«Այդ շենքն այսօր օկուպացված է Արմեն Գրիգորյանի կողմից, մարդ, ով հայտնի է որպես դավաճան, հայտնի է եղել որպես լրտես ու սորոսական մարդ, նա լինելով ծագումով արցախցի՝ լծվել է Արցախի վաճառքին։ Այս երկու շենքերում եփվում է դավաճանություն, այստեղ նստած են մարդիկ, ովքեր չոքեչոք վաճառում են հայրենիքը։ Այստեղ նստած անձը հունիսին Նիկոլի հետ ստորագրել է մի փաստաթուղթ, որը կոչվում էր Հայաստանի ռազմավարության անվտանգություն։ Պատերազմից 2 ամիս առաջ նրանք այդ պետական կարևոր փաստաթղթից ջնջել էին Արցախի Հանրապետություն եզրույթը»,-հավելեց Արմեն Աշոտյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս