Օրեր առաջ, երբ Նյու Յորքում չէր դադարում անձրևը, իսկ Երևանում արևային եղանակ էր, հացթուխ Բենն ինձ համար բացահայտեց հացերի կախարդական աշխարհը, մենք խոսեցինք իմ սիրած հայկական լավաշի և մոտ ապագայում Հայաստան այցելելու նրա ծրագրերի մասին:
Ապօրինի ճնշումները, քրեական հետապնդումները՝ քաղաքական ենթատեքստով, հատկապես ուժգնացել են երեկվանից և այսօր առավոտվանից։
Հրատապ ասուլիս. «Պատիվ ունեմ» դաշինքի անդամների նկատմամբ հարուցված մասսայական հետապնդումներ:
Տուգանային միավորների համակարգն ամբողջ ծավալով նախատեսվում է ներդնել 2022 թվականի հուլիսի 1-ից: Այս մասին 2021թ. ապրիլի 28-ին լրատվամիջոցներին ասել էր ՀՀ ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ Հայկ Վարդանյանը:
Հունիսի 16-ին Ժնևում կայացավ Բայդեն-Պուտին առաջին հանդիպումը Ժնևում: Ռուս-ամերիկյան բանակցություններից հետո ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներն առանձին ասուլիսների միջոցով պարզաբանեցին ձեռք բերված պայմանավորվածությունները:
Այս հարաբերությունները բարդ են և հավելյալ բարդացած են նրանով, որ թուրքական քաղաքականությունը մի կողմից՝ ցարական քաղաքականություն է։ Այսինքն՝ դա պուտինյան անձնական քաղաքականությունն է, նա է ազդում իրավիճակի վրա, նա ունի լավ անձնական հարաբերություններ Էրդողանի հետ և նա շատ կարևորում է այդ հարաբերությունները, իսկ ռազմական և դիվանագիտական ապարատներում կարծում են, որ Թուրքիայի հետ անիմաստ է այդքան ակտիվ հարաբերվել, քանի որ ՌԴ-ն ու Թուրքիան ամեն դեպքում թշնամիներ են:
Այլ աղբյուրներից նաեւ հաստատեցին, որ ամբողջ Հանրապետությունով ունեն այդպիսի հանցավոր հանձնարարություններ:
Խնդիրները, որոնք ի հայտ են գալիս ազգային արժեքների, մեր արմատների խորքից եկող արվեստի պակասից, անդառնալի կարող են լինել: Թառահար, կոմպոզիտոր Միքայել Ոսկանյանը կարծում է, որ այսօր հայ ստեղծագործողը պետք է համախմբի հասարակությանը ազգային մշակույթի շուրջ:
Այսօր՝ վաղ առավոտից, ուժայինների կողմից բառացիորեն տեռոր է սկսվել «Պատիվ ունեմ» դաշինքի շտաբերի, աջակիցների նկատմամբ:
Հունիսի 11-ին 168.am-ը տեղեկացրել էր, որ Քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանը դոկտորական ատենախոսություն կպաշտպանի Սլավոնական համալսարանում:
«Մենք շատ լավ գիտենք, թե Նիկոլ Փաշինյանի թիրախն ովքեր են՝ չհարմարվող գիտնականներն են, որոնք չեն ընդունում Փաշինյանի իշխանության պետականաքանդ գործունեությունը, ընդվզում են իրենց հայտարություններով, քայլերով։ Հետևաբար՝ Փաշինյանը գիտական էլիտա ասելով՝ նկատի ունի այն բոլոր ընդդիմադիր գիտնականներին, որոնք համարձակություն ունեն քննադատելու թրքամետ այս իշխանություններին»։
Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն այն կարծիքին է, որ երեք տարի առաջ մենք ունեինք անվտանգության համակարգ, պաշտպանված երկիր, իսկ երեք տարվա ընթացքում, նրա գնահատմամբ՝ ամեն ինչ հետևողականորեն քանդվեց:
«Ես ուզում եմ հունիսի 21-ին գլուխս բարձր գնալ Եռաբլուր, գնալ Ստեփանակերտի հուշահամալիր-պանթեոն և իմ մարտական ընկերներին ասել, որ Հայրենիքը, որի համար իրենց կյանքը տվեցին, փրկված է՝ փրկված է վախկոտ, դավաճան, օտարի շահերը սպասարկող իշխանություններից, և մենք պատվով պահելու ենք մեր հող հայրենին»,– ասում է Սերժ Սարգսյանը։
Մարդիկ շատ լավ տեսնում ու հասկանում են բոլոր այն վտանգները, որոնք թակում են մեր դուռը․ Արթուր Վանեցյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանն է:
Մեկ այլ դրվագում հավատարմագրային կառավարիչը տեխնիկական սպասարկման ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքել այլ կազմակերպության հետ, ու որպես կատարած ծախսերի փոխհատուցում՝ ոստիկանությունից ստացել է շուրջ 80 միլիոն դրամ, սակայն հաշվեքննության ընթացքում պարզվել է՝ այդ կազմակերպությունը գրանցվել է պայմանագրի կնքումից 7 օր առաջ, 2018-2019 թվականներին ունեցել է ընդամենը երկու աշխատակից՝ 78 հազար դրամ աշխատավարձով: Փաստորեն, կազմակերպությունը ստեղծումից ընդամենն օրեր անց այնքան է աչքի ընկել, որ որոշել են նման ծառայությունների մատուցումը հանձնարարել հենց նրանց:
168.am-ի հետ զրույցում ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն ասաց, որ ադրբեջանցիները, մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզում, արդեն իրականացնում են սահմանների ականապատման և բետոնապատման աշխատանքներ։
Մեկնարկել է «Հայաստան» դաշինքի երթը․ ՈՒՂԻՂ
Հայաստանի ոստիկանությունը 3.5 միլիոն դրամի մեկ անձից գնման պայմանագիր է կնքել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համարի պատգամավորի թեկնածու, գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ ինշուրանս» ապահովագրական ընկերության հետ։
Նախընտրական այս խառնաշփոթի մեջ շատերը հավանաբար մոռացել են, թե ով էր Նիկոլ Փաշինյանն իշխանության գալուց առաջ։ Իշխանության գալուց առաջ Նիկոլ Փաշինյանը մարդ էր, ով մեղադրում էր բոլորին՝ երկիրը թալանելու ու կործանելու, կոռուպցիայի ու կաշառակերության մեջ, խոստանում էր գալ իշխանության ու լուծել ժողովրդին հուզող բոլոր խնդիրները։ Եկավ և եղածն էլ քանդեց ու ոչնչացրեց։
Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքի եզրափակիչ հանրահավաքը. ՈՒՂԻՂ
«Հայաստան» դաշինքի աջակիցները Ազատության հրապարակից երթով շարժվում են Հանրապետության հրապարակ․ ՈՒՂԻՂ
«Եթե Փաշինյանն իմանա՝ գնում եմ այդ ճանապարհով, զանգելու է Իլհամին, ասի՝ Հրանտը գալիս է՝ բռնեք». Հրանտ Բագրատյան
Նիկոլ Փաշինյանի երեկվա հանրահավաքային ֆիասկոն ծանր է նստել թիմի, հատկապես՝ Սուրեն Պապիկյանի վրա, ում վրա ըստ էության ի պաշտոնե՝ որպես Տարածքային կառավարման նախարարի, դրված է եղել «համապետական» հանրահավաքին մարդաքանակ ապահովելու հարցը:
«Երբ թողնում ենք՝ լսարան մտնի մի անհայրենիք և չկայացած դասավանդող, նրանք կարող են այնպիսի սերմեր ցանել, որոնց պտուղները կործանարար կլինեն երկրի համար: Եվ փաստացի, որոշակի բացթողումների արդյունքում կան այնպիսի դասավանդողներ, որոնք այնպիսի ապազգային տարրեր են ներդրել, որ մեր երիտասարդներից ոմանք դարձել են հակահայկական քարոզչության տարրեր: Այս իրավիճակը պետք է շտկվի հունիսի 20-ից հետո»:
Եկեք երեք տարում ծերացած, կռացած, արցունքն աչքերին ու վերքերից արնահոսող մեր տունը, մեր հայրենիքը, մեր Հայաստանը փրկենք, նա մեզ երբեք առիթ չի տվել իր հետ այսպես վարվելու։ Մեծ աշխարհի մեր փոքր անկյունը սա է, մեր տունը սա է, մերը միայն սա է։ Եկեք վերադարձնենք մեր ժպտացող, մեր ջերմացնող, մեր երիտասարդ Հայաստանը՝ մեր սերը, մեր օջախը, մեր պատիվը։
Կոչ եմ անում մեր հարենակիցներին, իսկ իմ նախկին ենթականերին հայրաբար հորդորում եմ, եթե կուզեք՝ ուղիղ հրահանգ եմ տալիս՝ հունիսի 20-ին անպայման գնալ ընտրությունների:
«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խոսքով՝ երբ 6 ամիս առաջ ասում էին՝ արտահերթ ընտրություններ պետք չեն, ունեին պատճառ, որովհետև այսօր տեղի են ունենում գործընթացներ, որոնց Հայաստանը՝ որպես պետություն, համարժեք չի արձագանքում, քանի որ Հայաստանն այսօր իշխանություն չունի։
Ուկրաինացի անկախ փորձագետ, քաղաքագետ Նիկոլայ Սպիրիդոնովը հարցումներ է անցկացրել Հայաստանում՝ պարզելու, թե ինչպիսի՞ արդյունքներ կգրանցեն քաղաքական ուժերը հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Հարցումը կատարվել է հունիսի 13-16-ին: Հարցմանը մասնակցել է 3641 քաղաքացի, նրանցից 1270-ը՝ Երևանում, 2371-ը՝ մարզերում: Հարցմանը մասնակցել են տարբեր տարիքների ու սեռերի քաղաքացիներ:
Վաղուց` 13 տարի ձեզ հյուր չէի եղել, շնորհակալ եմ հյուրըկալության ու ջերմ ընդունելության համար։