Այսօր Ալիևն ու Էրդողանը միասին լինելու են Շուշիում։ Ստիպված ենք լինելու բոլորս ապրել հերթական ազգային ստորացումը։ Զարհուրելի զուգադիպությամբ` Շուշին հանձնվեց նոյեմբերի 9-ին՝ Ադրբեջանի դրոշի օրը, իսկ Հայաստանի դրոշի օրը՝ այսօր, հունիսի 15-ին, Էրդողանն Ալիևի հետ գնում է Շուշի։ Թուրքերը շատ բծախնդիր են սիմվոլների հանդեպ։ Մեր դրոշի գույներից ամեն մեկը մի կարևոր ու վեհ գաղափար է խորհրդանշում։ Հիմա այդ գաղափարներն ուզում են ոտնատակ տալ՝ թե՛ դրսից, թե՛ ներսից։
«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է․ «Երբ Նիկոլն ու այս իշխանությունը խոսում են անվտանգությունից, նույնն է, թե նացիստները Բուխենվալդում ՄԻՊ գրասենյակ բացեին։
Էդ չմարդը բացահայտ ասում է՝ եթե 60% չտանի, խնդիրներ են առաջանալու. Սերժ Սարգսյան:
Սա պարզ ուղերձ է, որն ընտրողներին հասցնելու համար ընտրություններին մասնակցող բոլոր իրական ընդդիմադիր ուժերին մնացել է ընդամենը չորս օր։ Այդ ուղերձի կարևոր նրբությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանի հաղթանակի դեպքում պարտվելու են ոչ թե ընտրություններին մասնակցող այս կամ այն ուժերը, այլ Հայաստանը։
Դավիթ Գրիգորյանի խոսքով՝ գործող իշխանություններն իրենց տերերին ցույց են տալիս, որ մինչև վերջ գնալու են, հասցնելու են նրան, որ Հայաստանի Հանրապետություն գոյություն չունենա. «Իրենց տերերը մեր երկրի, մեր ազգի թշնամիներն են, որոնք դարեր շարունակ ուզում են ոչնչացնել հայ ազգը: Մենք շատ դժվարությամբ մեր բաղձանքին հասանք, ունեցանք անկախ պետություն, ունեցանք անկախ Արցախ, իսկ դա թշնամաբար հանձնվեց մեր թշնամիներին: Իրենք իրականացնում են մեր թշնամիների երազանքը»:
Այժմ որդեգրվել է այլ գործելաոճ, նախարարությունում գաղտնի շինծու ծառայողական քննություններ են անցկացվում և նյութերը փոխանցվում են կա՛մ դատախազություն, կա՛մ քննչական ծառայություն, որպեսզի Վաղարշակ Հարությունյանը պաշտոնավարման դադարեցումն իրականացնի նշված մարմինների միջնորդությամբ։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը պրոդյուսեր, ռեժիսոր Ռուբեն Մխիթարյանն է:
«Առաջինը էտ կապիտուլյանտն ա իր թիմակիցների դեմ ցուցմունքներ տալու». Արթուր Վանեցյանը՝ Փաշինյանի, «իշխանական խմբակի» և հայտնի ձայնագրության մասին
Երեկ երեկոյան համացանցում հրապարակվեց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որտեղ Գասպարյանն ասում է, որ հանուն պետության՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, քանի որ արդեն չի տիրապետում իր հոգեկան վիճակին։
«Բա որ պատերազմը սկսվեց, ինչո՞ւ այդ ժամանակ չկանգնեց ու չասաց՝ ժողովուրդ Շուշին օկուպացված է, որ մարդիկ ժամանակին տարհանվեին, որ իրենց տներից մի հիշողություն, մի սրբություն վերցնեին։ Բա որ օկուպացված էր, ինչո՞ւ որևէ մեկս տեղյակ չենք եղել, ուրեմն՝ ինքը տեղյակ է եղել, ու այդ մասին դիտավորյալ որևէ բան չի ասել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արծվիկ Սարգսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Արցախի հարցը ստացել են մի վիճակում, որտեղ Շուշին օկուպացված վիճակում էր։
2016 թվականի ապրիլի 9-ին՝ ապրիլյան քառօրյա պատերազմի ավարտից մի քանի օր անց, այն ժամանակ դեռ ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կատարել է ֆեսյբուքյան գրառում, որտեղ կետերով թվարկել է, թե որոնք էին ռազմական գործողություններ հրահրելու Ադրբեջանի հեռահար նպատակները, և, որ իրենց գործողություններով հայկական զինված ուժերը փրկել են ոչ միայն Մարտակերտը ու Հադրութը, կամ ԼՂԻՄ-ը, այլ Հայաստանի Հանրապետությունը, Հայոց պետականությունը։
Առնվազն զարմանալի և անհասկանալի է, երբ խոնարհության և ծառայության մասին խոսում է մի անձնավորություն, որը զուրկ է թե՛ մեկից, թե՛ մյուսից: Վերոնշյալ անձնավորությունը՝ Նիկոլ Փաշինյանը, և իր թիմակիցները, մեր խորին համոզմամբ, վաղուց արդեն սպառել են իրենց, և այլևս եկել է ժամանակը պատասխան տալու վերջին 3 տարիների ապաշնորհ կառավարման, ժամանակի և բոլոր ռեսուրսների մսխման, հազարավոր զոհերի ու վիրավորների, անհետ կորածների ու գերիների, Արցախի զգալի մասի կորստի, պետությունը անդունդի եզրին հասցնելու, ժողովրդին խաբելու և գաղտնիաբար ամոթալի փաստաթղթեր ստորագրելու համար:
«Ի՞նչ է նշանակում՝ գիտնականներին, որոնք ծառայել են նախկիններին, կուղարկեմ տուն, թող թոռնիկներին ու երեխաներին սովորեցնեն, իսկ իրե՞ն ով պետք է սովորեցնի հարգել մարդու վաստակը, իրավունքները, ով պետք է սովորեցնի, երևի չեն սովորեցրել, դրա համար էլ այդպես խոսում է տակից ու վրայից։ Ամբողջովին մերժելի է նման հայտարարությունը, սա ուղղակի մեզ համար ամոթ է, որ մեր ղեկավարը նման հայտարարություն է անում»,- նշեց Արամ Սիմոնյանը։
168TV-ի «Բլից հարցում» հաղորդման հարցերին պատասխանում է «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Կարինե Պետրոսյանը:
Լազարևյան ակումբի հերթական հավաքին մասնակցել է նաև Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանը։ Նա իր ելույթում հիշեցրեց, որ ակումբի վերջին հանդիպումը Երևանում կայացել է 2019-ի դեկտեմբերին, ապա հավելեց. «Այս ընթացքում մեր տարածաշրջանում տեղի են ունեցել արմատական աշխարհաքաղաքական փոփոխություններ. Թուրքիայի օգնությամբ և միջազգային վարձու մարդասպանների մասնակցությամբ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմը տարածաշրջանում ստեղծել է բավականին վտանգավոր ռազմաքաղաքական կոնֆիգուրացիա:
Ռոբերտ Քոչարյան վստահություն հայտնեց, որ այստեղ կարող ենք ինչ–որ բան տեղից շարժել։ «Բայց շատ թույլ վիճակում ենք մտնում բանակցային գործընթացի մեջ, և ես բանակի ուժեղացումը, վերականգնումն ուղղակի կապում եմ այս բանակցային վիճակի հետ։ Այսօր շատ թույլ վիճակում ենք, այդ հանդիպումներում կադրերի վրա դուք տեսնում էիք հայկական կողմի վիճակը և Ադրբեջանի կողմի վիճակը»,– ասաց նա։
Հայաստան է ներմուծվել Ադրբեջանի դրոշով, «Ադրբեջան» մակնշմամբ «Heineken» գարեջուր:
Թեև Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-իհայտարարության 8-րդ կետը վերաբերում է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակմանը, սակայն Նիկոլ Փաշինյանն օրերս տեղեկացրեց, որ գերիների վերադարձը տեղի է ունեցել ականապատված քարտեզների տրամադրման դիմաց: Ավելին՝ Փաշինյանն ասել է, որ պատրաստ են քայլի դիմաց քայլ անել, ասել է թե՝ նոր նախապայմանների, նոր քարտեզների տրամադրման դիմաց վերադարձնել գերիներին:
2021թ. հունիսի 20-ին նախատեսված խորհրդարանական ընտրությունները չափազանց կարևոր են Հայաստանի ապագայի համար: Պատերազմի հետևանքով մեր երկիրը հայտնվել է խորը ճգնաժամի մեջ, որի ընթացքը կասեցնելն այսօր հրատապ է։
Սուրեն Պապիկյանը՝ իր և Դիանա Գասպարյանի հեռախոսազրույցի մասին:
168TV-ի «Բլից հարցում» հաղորդման հարցերին պատասխանում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Դավիթ Խաժակյանը:
«Ես չգիտեմ՝ որևէ մեկը գիտի՞, թե ինչ ականապատ տարածքների մասին է խոսքը։ Բայց այստեղ վրացիներն ու ամերիկացիները զուտ միջնորդություն են արել, միջնորդություն ցանկացած այլ պետություն կարող էր անել։ Եթե նույնիսկ առանց միջնորդների լիներ, կարծում եմ՝ հայկական կողմը կհամաձայներ 15 գերու դիմաց այդ քարտեզները հանձնել Ադրբեջանին։ Ըստ իս, այստեղ իրավիճակը չպետք է ուռճացնել կամ օգտագործել փիառ նպատակներով։ Ունենք այն, ինչ ունենք, բայց փաստը մնում է փաստ, որ ոչ թե գերիները վերադարձել են, այլ փոխանակվել են ականապատ քարտեզներով»,- նշեց Սուրեն Սարգսյանը։
Բյուջեի ծախսերը կատարելու համար կառավարությունը ռեկորդային տեմպերով ավելացնում է պետական պարտքը։ Վերջին 1 տարվա ընթացքում Հայաստանը 1 մլրդ 370 մլն դոլարի պարտք է կուտակել։
168.am-ն այսօր արդեն գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Բադալյանին առնչակից ընկերության հետ Կառավարության կողմից մեկ անձից իրականացված 15 միլիոն դոլարի գնման մասին։
Թե մինչև ո՞ւր կհասնի արտագաղթի ալիքը, կերևա ընտրություններից հետո։ Շատերը սպասում են ընտրությունների արդյունքներին, որպեսզի որոշեն իրենց անելիքները՝ մնա՞ն, թե՞ գնան։
«Դա պարզ առևտուր էր. 15 գերիները հենց այնպես հետ չեկան, Ադրբեջանին տրվեց բավականին լուրջ քարտեզ, որի դիմաց կարելի էր գոնե բոլորին հետ բերել: Այս առումով՝ ես չեմ կարծում, թե դա գոնե գիտակից մարդկանց մոտ ինչ-որ կերպ կփրկի Փաշինյանի վարկանիշը, իսկ նրա վարկանիշը ուղղակի ազատ անկման մեջ է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «Սաղմոսերգու» հոգևոր երաժշտության արական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Վահե Բեգոյանը:
Աշխատավարձը նուրբ թեմա է: Խոսք ու զրույցի ժամանակ այս թեման սովորաբար գերադասում են շրջանցել: Բոլո՛րը: Բացի վիճակագրությունից: Պաշտոնական վիճակագրությունն աշխատավարձի չափի փոփոխությունը կարևոր թեմա է համարում: Համարում ու մտցնում է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը նկարագրող մակրոտնտեսական հիմնական ցուցանիշների մեջ:
«Տարբերությունն այն է, որ Գագիկ Հարությունյանը քաղաքական իշխանության դրածոն չէր դատական իշխանությունում, ու դա շատ կարևոր էր: Կար երկու սուբյեկտների միջև իրավական ինստիտուցիոնալ վեճ, և ի պատիվ Գագիկ Հարությունյանի՝ նա չքաղաքականացրեց այն»,- ասաց Կարինե Պետրոսյանը՝ հավելելով, որ այլ է խնդիրը Գագիկ Ջհանգիրյանի պարագայում:
Եթե հնարավոր էր քարտեզների դիմաց գերիներ վերադարձնել, բա ինչո՞ւ այս ութ ամսում չեն արել դա․ պահել են, որ նախընտրական շոու անե՞ն։ Այսինքն՝ Ալիևի հետ պաս տալով՝ իրար հետ խաղում ե՞ն։ Էս ա սրանց էությունը։
Ես ուզում եմ հավատալ, որ Հայաստանում գոյություն չունի այն «ժողովուրդը», որին մեջբերում և ապավինում է Նիկոլը։ : Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը: