Մենք ապագա իշխանությունն ենք. Մեսրոպ Առաքելյան

2021 թվականի օգոստոսին հիմնադրված և հռչակագրով բոլոր կարող անհատներին ու ուժերին համախմբելու պարտավորություն ստանձնած «Ապրելու երկիր» կուսակցությունը չի համախմբվի 2022 թվականի ապրիլի կեսից մեկնարկած Փաշինյանի իշխանության հրաժարականը պահանջող շարժման շուրջ։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով իշխանության հրաժարականի պահանջով ընդդիմադիր պայքարին չմիանալու իրենց պատճառների մասին, նման պնդում արեց ընդդիմադիր «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:

«Եթե Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն ուզում են իշխանափոխություն լինի, պետք է հայտարարեն, որ դուրս են գալիս քաղաքականությունից, և գնան Արցախ։ Ռոբերտ Քոչարյանն ավելի քիչ է եղել Արցախում պատերազմից հետո, քան անձամբ ես. Արցախի նախագահի պաշտոնը թողնելուց հետո Ռոբերտ Քոչարյանի այցերը Արցախ մատների վրա կարելի է հաշվել, իսկ մեր կուսակցությունն Արցախի համար անում է առավելագույնը, քան հրապարակում հայտնված որևէ քաղաքական ուժ»,- ասաց Առաքելյանը՝ շեշտելով՝ առավելագույնն Արցախի համար անելուց զատ էլ՝ հայտ են ներկայացնում Հայաստանում հաջորդ իշխանությունը դառնալու՝ արտահերթ կամ հերթական ընտրությունների միջոցով։

«Վստահ ենք՝ շատ շուտով մենք ենք լինելու իշխանություն։ Մենք ապագա իշխանությունն ենք»,- ասաց Առաքելյան։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս