«Արցախում պիտի ռո՞ւսը մնա: Պիտի ստիպված լավ հարաբերություններ ունենա Ադրբեջանի հետ, որ դուրս չհանեն: Այստեղից էլ ասելու է՝ «Սյունիքն ու Գեղարքունիքը տուր, որովհետև դուք դա եք, չեք ուզում պահել, որովհետև Արցախն ամբողջն էիք տալիս, ես կեսը պահեցի»: Մենք կորցրեցինք ամեն ինչ: Չենք հասցնելու ուշքի գալ, լրիվ ենք կորցնելու ու դառնալու ենք, չգիտեմ, Ադրբեջանի մաս, Թուրքիայի մաս, որովհետև հարևանները նրանք են: Ու այդպես թուրքը մտնելու է, մնացածն էլ խաղաղ կերպով խլի, վերջացնի»,- ասաց նա:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու պրոֆեսոր Արմեն Չարչյանի վերաբերյալ դատախազության ներկայացրած միջնորդությունները։
««Հայաստան» դաշինքն իր երախտագիտությունն է հայտնում 2021թ. հունիսի 20-ի ՀՀ ԱԺ ընտրություններում դաշինքին աջակցած և իր օգտին քվեարկած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին: Այն վստահություն է ներշնչում, որ երկրի մասին մտահոգ մեր հարյուր հազարավոր քաղաքացիներ ոչ միայն տեսան հայ ժողովրդի առջև ծառացած գոյութենական սպառնալիքները, այլ նաև իրենց հավանությունը տվեցին «Հայաստան» դաշինքի կողմից առաջարկած լուծումներին:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձը, որը, հետագայում պարզվեց, նաև ընտրությունների ամբողջ օրը տարբեր առիթներով, դրվագներով կոնֆլիկտներ է հրահրել, որոնց վերաբերյալ մամուլում տեղեկություններ կան, օգտվել է ՔՊ-ի կողմից առաջադրված հանձնաժողովի նախագահի օրենքների չիմացությունից, կամային թուլությունից: Ստեղծվել էր այնպիսի մթնոլորտ, որ ՔՊ կուսակցության վստահված անձը, կրիմինալ տարրը որոշում էր՝ ով ինչ անի, ոնց անի, երբ անի և ինչու: Երբ մոտեցա, ասացի, որ պատգամավորի թեկնածու եմ, ուզում եմ ներկա լինել հաշվարկին, ասաց՝ Նիկոլի՞ց ես, ասի՝ չէ, թե բա՝ դե ուրեմն գնացեք, դուք մեզ պետք չեք»:
168.am-ի հետ զրույցում «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ի պատասխան ընտրությունների արդյունքները մեկնաբանելու մեր խնդրանքի, ասաց, որ դեռևս արտահերթ ընտրություններից առաջ է ասել, որ ընտրությունների օրակարգը Հայաստանի համար դրսից թելադրված օրակարգ էր:
«Երեք տոկոս ակտիվ հասարակությունը կարող է իշխանություն փոխել, իշխանություն ձևավորել, բայց այդ երեք տոկոսը պետք է համոզված լինի իր գործողությունների մեջ. եթե կոնկրետ խնդիր է լինում, որը հանրության մեծ մասի համար հասկանալի է լինում, երկու-երեք տոկոսը կարող է ամեն ինչ անել: Բոլոր հեղափոխությունները, իշխանափոխություններն այդ երկու-երեք տոկոսն են միշտ արել»:
«Ինքս որևէ կուսակցության ու անձի չեմ սատարում, ես ուղղակի այս իշխանության վարած քաղաքականությանը դեմ եմ։ Իմ երկու աղջիկները 2018 թվականին մասնակցում էին հեղափոխությանը, ես երբեք նրանց հետ 3 րոպե չեմ խոսել, որովհետև տարաձայնություն պետք է առաջանար։ Իսկ այժմ իմ երկու աղջիկներն ինձանից հազար անգամ ներողություն են խնդրել, որ մասնակցել են այդ շարժմանը։ Նրանք հասկացել են, որ այս իշխանությունն ի վիճակի չէ տիրապետել իրավիճակին»,- հավելեց Հակոբ Արշակյանը։
Հայաստանում տեղի ունեցող արտահերթ խորհրդարանական ընտրություններին մեծ ուշադրությամբ հետևում էին նաև Ադրբեջանում ու Թուրքիայում, որտեղ շահագրգռված էին, որպեսզի իշխանության մնա Նիկոլ Փաշինյանը՝ իրենց ուզածով սահմանները գծելու, Հայաստանից պատառներ թողնելու, Արցախի հարցը վերջնական հօգուտ իրենց լուծելու հեռահար նպատակով։
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ընտրությունների նախնական արդյունքների ամփոփմանը նվիրված ԿԸՀ արտահերթ նիստում տեղեկացրեց՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմել և ստորագրել է ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների արձանագրությունը, ըստ որի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընտրողների 53.92 տոկոս ձայները, «Հայաստան» դաշինքը՝ 21.04 տոկոսը, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23 տոկոսը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմեց և ստորագրեց ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների արձանագրությունը, ըստ որի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընտրողների 53.92 տոկոս ձայները, «Հայաստան» դաշինքը՝ 21.04 տոկոսը, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23 տոկոսը:
ԿԸՀ-ն ընտրությունների արդյունքները թարմացնում է ամեն րոպե
«Մեդիապորտը» փաստաթղթեր է հրապարակել, որից երևում է, որ պատերազմի օրերին՝ հոկտեմբերի 23-ին, Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացրել, որով լիազորել է ՀՀ քաղաքացի Արմեն Կոտոլյանին Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերված և փաստացի ՀՀ ՊՆ-ին հատկացված 700 հատ զրահաբաճկոնների համար վճարումն իրականացնել կանխիկ եղանակով՝ յուրաքանչյուրը 600 ԱՄՆ դոլար արժողությամբ: Այսինքն, այս նպատակով ծախսվել է 420.000 ԱՄՆ դոլար:
«Մեդիապորտը» գաղտնազերծել է փաստաթղթեր, որոնց համաձայն՝ պատերազմի օրերին` հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, պետբյուջեից, Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ, կանխիկացվել է շուրջ 5մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, իսկ կանխիկացումը կատարվել է հայտնի «Շիշ բռնողի» եղբոր, Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանի միջոցով։
Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ավարտվեց։ 20:00-ի դրությամբ բոլոր ընտրատեղամասերը փակվեցին:
«Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտարարություն է տարածել, որում ասված է․
Արտասահմանյան առաջատար լրատվամիջոցները ոչ միայն անդրադառնում են Հայաստանում այսօր անցկացվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին, այլև նախապես անցկացված սոցիոլոգիական հարցումների արդյունքները տեղադրում:
Կոչ ենք անում մեր բոլոր քաղաքացիներին ոչնչից չվախենալ եւ այսօր մինչեւ ժամը 20:00 գնալ ընտրատեղամասեր ու կատարել իրենց ընտրությունը: Այդ ընտրությունից է կախված Հայաստանի ու Արցախի ինքնիշխանությունը, սահմանների անվտանգությունը, մեր ազգային համերաշխության վերականգնումը եւ ինքնության պահպանումը:
Ինձ 1.5 օր ապօրինաբար պահեցին անազատության մեջ: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը:
«Ես իմ ընտրությունը կատարել եմ դեռևս 33 տարի առաջ, և այսօր էլ իմ վերաբերմունքը չի փոխվել. ես քվեարկել եմ հանուն անվտանգ, ինքնիշխան, տնտեսապես զարգացած Հայաստանի և Արցախի Հանրապետությունների, հանուն հզոր հայկական բանակի, հանուն մեր սահմանների անձեռնմխելիության և հանուն մեր հասարակության հաշտեցման»,- այսօր քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, որն ընտրության էր եկել թոռնիկի հետ:
Սերժ Սարգսյանը քվեարկում է 29/45 ընտրատեղամասում․ նա քվեարկության է եկել թոռնիկի հետ․ ՈւՂԻՂ:
«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը 4/35 ընտրատեղամասում քվեարկությունից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց, որ իշխանությունը հոգեվարքի մեջ է, և բոլոր իրենց քայլերը միտված են ընդդիմության դիրքերը թուլացնելուն. «Նրանք հասկանում են, որ այլևս երբեք Հայաստանում վերարտադրվելու կամ իշխանություն կազմելու հնարավորություն չունեն, ուստի, վերջին ճիգերն են գործադրում՝ իրենց իշխանական աթոռներից կառչած մնալու համար»:
«Առաջին հերթին, իհարկե, հանուն արժանապատիվ խաղաղության և տնտեսական վերելքի. սա է իմ ընտրությունը»,- անդրադառնալով իր ընտրությանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:
«Բանակին սկզբից տարան արտաքին թուրքի բերան, հիմա էլ ներքին թուրքերն են մեր տղերքին թիրախավորել»։
Ընտրությունների վերահսկման կոմիտեն տեղեկություն է, ստացել որ ողջ Երևան քաղաքի տարածքում տարածված՝ Ռոբերտ Քոչարյանի լուսանկարով հակաքարոզչական թռուցիկները կազմակերպել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ ներգրավելով Երևանի համայնքային կազմակերպության աշխատակից հանդիսացող և գիշերը քաղաքի մայթերն ու փողոցները մաքրելու պարտականություն ունեցող անձանց։
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանն ազատ է արձակվել։ Նրա պաշտպան Արամ Վարդևանյանը հայտնել էր, որ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Շահվերդյանը բավարարել է իր և Էրիկ Ալեքսանյանի բողոքը:
Ճանաչված բժիշկ, պրոֆեսոր, վնասվածքաբան Արմեն Չարչյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից։ Այս մասին տեղեկացնում են բժշկի պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանն ու Արամ Վարդևանյանը։
Հայաստանի Հանրապետությունում ժամը 08:00-ից մեկնարկել է արտահերթ խորհդարանական ընտրությունների քվեարկությունը. ընտրատեղամասերը կփակվեն 20։00-ին: Ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք:
Մինչ իշխանական ու մերձիշխանական շրջանակներն ապատեղեկատվություն են տարածում ընդդիմադիր գործիչների` իբր երկիրը լքելու վերաբերյալ, իշխանական շրջանակներից ՀՀ-ից հեռացողներ, պարզվում է, կան։
Դեռևս ժամը 20:00-ին պետք է հրապարակվեր բժիշկ Արմեն Չարչյանի վերաբերյալ դատարանի որոշումը, որով պաշտպանական կողմը վիճարկում էր նրա ձերբակալության իրավաչափությունը։
Կառավարությունը պատրաստվում է ևս 6 ամսով երկարացնել թուրքական ապրանքների ներմուծման արգելանքը։ Առաջին վեցամսյա արգելանքի ժամկետն ավարտվում է այս ամսվա վերջին։ Հաշվի առնելով այդ հանգամանքը, Էկոնոմիկայի նախարարությունը շրջանառության մեջ է դրել նոր նախագիծ՝ արգելանքը կրկին 6 ամսով երկարացնելու վերաբերյալ։