«Գուցե իմ առաջարկած դեղատոմսը ոչ բոլորի համար է, բայց ես իմ որոշումն ունեմ։ Ինձ հետ նույն որոշումն ունեն նաև շատերը՝ մենք չենք դառնալու փախստական և երբեք չենք ուզում ապրել այն օրը, երբ կորսված Արցախի մասին նստենք ու երգեր հյուսենք։ Մենք մեր որոշումն ունենք և խոսելու փոխարեն՝ լուռ գործում ենք։ Ես չեմ ուզում կեղտոտ քաղաքականությամբ կամ առևտրով զբաղվեմ, ուզում եմ իմ ոտնահարված պատիվը հետ բերեմ և որպես սպա՝ կյանքիս վերջին օրերին ասեմ՝ պատիվ ունեմ, պատիվ, որից ինձ զրկել են, դրա համար էլ լռում եմ, լեզուս պապանձվել է, որովհետև այն, ինչ արել են՝ մարդկային բառապաշարում իր բնորոշումը չունի»,- ասաց Ժաննա Գալստյանը։
Սցենարային առումով սրանք կարող են լոկալից լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերածվել, հատկապես, եթե հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում անվտանգության ապահովման լիարժեք երաշխիքներ չկան։
«Այս պահին շրջանառության հարկի ռեժիմում կարող են գործել մինչև 115 միլիոն շրջանառություն ունեցող տնտեսվարողները: Այս քաղաքականության արդյունքում նրանք դարձյալ ցանկանում են այս շեմն իջեցնել: Դարձյալ հիշեցնեմ՝ մի քանի անգամ այդ շեմը բարձրացրել են, իջեցրել, բայց վերջում եկան 115 միլիոնի վրա՝ նպատակ ունենալով, որ դարձյալ փոքր ու միջին բիզնեսը զարգանա, ակտիվ տնտեսական գործունեություն իրականացնի, բայց 2020 թվականը բավական վատ տարի եղավ փոքր ու միջին բիզնեսի համար: Հիմա այս կառավարությունը, ըստ էության, դարձյալ փորձում է ավելի խստացնել հարկային քաղաքականությունը, հատկապես միջին բիզնեսի համար: Այսինքն՝ սա միջին բիզնեսին հարվածող հարկային քաղաքականություն է»,- նշեց տնտեսագետը:
168.am-ի հետ զրույցում փաստաբան Մարտիկ Մարտիրոսյանը նշեց, որ այդ տեղեկությունը չի կարող համարվել պետական կամ ծառայողական գաղտնիք՝ նշելով, որ պատասխան գրության մեջ Պաշտպանության նախարարությունը նույնիսկ չի հստակեցրել՝ զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների իրական թիվը պետակա՞ն, թե՞ ծառայողական գաղտնիք է:
«Մոտավոր շրջանակն այսպիսին եմ տեսնում առաջիկա գործընթացների, լինի դա հանդիպման տեսքով, թե պարզապես տարածաշրջան այցերի կամ հեռախոսազանգերի, չեմ կարող հստակ ասել։ Բայց ՌԴ-ն Կառավարության՝ հատկապես ԱԳՆ-ի և ՊՆ-ի մակարդակով, ակտիվ աշխատում է իր հեղինակությունը պահպանելու և բարձրացնելու համար: Իսկ եթե հետաձգվեն այս հարցերի քննարկումները, գործընթացներն այլ ուղով կարող են գնալ»,- ասաց Մալաշենկոն։
Սուրեն Սարգսյանից հետաքրքրվեցինք նաև, թե որքանո՞վ է հավանական միջազգային տեղեկատվական հարթակներում շրջանառվող այն վարկածը, որ Դոնալդ Թրամփը հեռանալուց առաջ կարող է գնալ Իրանի դեմ «արկածախնդրության»։
Ալավերդու պղնձաձուլական գործարանի նախկին աշխատակիցներն Ամանորի շեմին նամակ են ստացել «Էյ Սի Փի» ընկերությունից այն մասին, որ առաջիկայում աշխատավարձ կստանան, իսկ թե «առաջիկայում» ասելով՝ ինչ պետք է հասկանալ, նրանք դեռ չգիտեն:
Հունվարի 11-ին Նիկոլ Փաշինյանը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն, որտեղ տեղի կունենա եռակողմ հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Հունվարի 5-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմի տեղեկատվության վարչությունը հայտնել էր, որ Արմեն Սարգսյանը Լոնդոնում ենթարկվել է ոտքի վիրահատության, որը բարեհաջող է անցել:
«Արցախը պետություն է, հիմնավորումը, որ ինքը պետություն է, նաև ինքնորոշման իրավունքի վրա է հիմնված… Եվ այժմ հիմնական խնդիրը կայանում է նրանում, որպեսզի մենք բոլորս գիտակցենք և նաև մեր միջազգային հարաբերությունում, դիվանագիտության ասպարեզում հասնենք նրան՝ ցույց տալու, որ այն ամենը, ինչ տեղի ունեցավ սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին, դա ագրեսիա էր պետության նկատմամբ, ուժի՝ միջազգային իրավունքով արգելված կիրառում էր, և հասնել այդ ագրեսիայի հետևանքների հաղթահարմանը»,- նշեց սահմանադրագետը:
Մեկն այժմ գտնվում է Փաշինյանի կեցավայրում, երկրորդը՝ Երևանի հյուրանոցներից մեկում: Երկրորդ խումբն արյուն է վերցնում Նիկոլ Փաշինյանի անձնական ինքնաթիռի օդաչուներից և նրա ապարատի ևս 6 աշխատակիցներից, ովքեր Փաշինյանի հետ Մոսկվա են մեկնելու:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 11 քաղաքացի, մահացածների թիվը 2901 է:
Անցած տարվա վերջին աշխատանքային օրը վարչապետը ստորագրեց մի որոշում, որը վերաբերում էր հարկային քաղաքականության ճեղքի կրճատմանը։ Ըստ այդմ՝ հաստատվեցին այն միջոցառումները, որոնք պետք է իրականացվեն այդ ճեղքը նվազեցնելու համար։
«Մոսկվայում եռակողմ բարձրաստիճան հանդիպումը տրամաբանական կլինի»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով Մոսկվայում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման հավանականությանը։
«Կոկա կոլան», ցավոք, ամենաշատ սպառվող ըմպելիքներից է մեզ մոտ։ Ադրբեջանական սխտորի, խնձորի, քաղցրավենիքի հայտնաբերումից հետո ես հանրային արձագանք եմ տվել այս ամեն ինչին, բայց թե՛ նախկին իշխանության ժամանակ, թե՛ հիմա արձագանքը մնում է անպատասխան։ Կոչ եմ անում բնակչությանը՝ զգոն լինել։ Մեզ պետք չէ, որ մասսայական թունավորումներ սկսվեն։ Կենսաբանական գենետիկան վերջին տարիներին այնքան առաջ է գնացել, որ աղջիկ երեխաներին հնարավոր է չբերության հասցել։ Նման բան ոչ օֆիցիալ այսօր կիրառվում է աֆրիկյան երկրներում»,- նշեց Գրիգոր Գրիգորյանը։
Բանակի քաղաքականացումը լեգիտիմացնող Վաղարշակ Հարությունյանը, իհարկե, այս հարցին չի պատասխանի, իսկ հարցը պարզ է՝ որևէ կերպ պատերազմի ավարտից հետո զոհերի, վիրավորների, անհետ կորածների և գերիների թիվը չի կարող լինել պետական գաղտնիք, առավելևս՝ սպառնալ երկրի անվտանգությանը, ինչի մասին 168.am-ի հետ զրույցում հաստատեց նաև «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:
«Չգիտեմ՝ ինչ ասեմ, երևի հերթը դեռ մեր գյուղին չի հասել։ Հուսամ՝ քանի դեռ թշնամին չի եկել, ասել՝ այս կամ այն տունը թողեք, դուրս եկեք, մի բան կփոխեն, չգիտեմ, ես դեռ սպասում եմ, որ բան կփոխվի։ Չնայած, ըստ մեզ հասած տեղեկությունների, այգիներ կան, որոնք անցնելու են ադրբեջանական կողմին, «Քարահուջ» ՀԷԿ-ի մի մասը ու մի քանի շենքեր։ Սպասենք, տեսնենք՝ այս անորոշ վիճակն ինչպես կավարտվի»,- եզրափակեց Լուսինե Ավետյանը։
168․am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ, դատելով աշխարհաքաղաքական և տարածաշրջանային միտումներից, այս հանդիպմամբ, կարծես, առավելապես հետաքրքրված է Ադրբեջանը, որը հետաքրքրված է նաև նոյեմբերի 9-ի հայտարարության ամրապնդմամբ և արագ առարկայացմամբ, քանի որ մի շարք վտանգներ է տեսնում և կանխատեսում։
Հանրապետությունում վերջին մի քանի օրերին արձանագրվել է առաջնային լայն սպառման ապրանքների գների աճ։ Թանկացած ապրանքների թվում են ալյուրը, ձավարը, հացը, ձուն, բրինձը, պանիրը և այլ կաթնամթերք, թռչնամիսը, ավելի վաղ՝ ձեթը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն արձակուրդի շրջանակում Նոր տարին դիմավորել է Լոնդոնում’ ընտանիքի ու թոռնիկների հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի հասարակայնության հետ կապերի բաժնից։
168.am-ի հետ զրույցում համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը տեղեկացրեց. «Երեկ վերջինը ես դուրս եկա թաղամասից, այնտեղ մնացին ռուս խաղաղապահները, մեր սահմանապահ տղաները, ու այսօր ժամը 12-ին այդտեղից արդեն իրենք էլ դուրս կգան ու արդեն ճանապարհի վերևի հատվածում կկանգնեն: Այսինքն՝ ճանապարհին կկանգնի ռուս խաղաղապահը, ճանապարհի վերևի հատվածում՝ իր ծառայությունը կկատարի մեր սահմանապահ զորքը»:
Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնեց, որ ուղիղ մեկ տարի հետո Հայաստան ներմուծվող թռչնամսի մաքսատուրքը կտրուկ կաճի և կդառնա 80%: Էկոնոմիկայի նախարարի գրառումից տպավորություն էր ստացվում, թե վերջինիս այս լուրը բավական ուրախացրել է: Նա սրանում նոր բիզնես սկսելու և շահույթ ստանալու «լավ շանս» է տեսնում, իհարկե, 120 մլն եվրո ներդնելու արդյունքում:
«Հենրիկը մեր միակն էր, մեր թև ու թիկունքն էր, մեր ընկերն էր, մեր ամեն ինչն էր…»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախում նահատակված 18-ամյա Հենրիկ Հակոբյանի հայրը՝ Համիկ Հակոբյանը: Վերջինս 37 տարեկան էր, երբ որդին ծնվեց:
Մարտական գործողությունների՝ Մատաղիսի հատվածում որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 4 հայ զինծառայողի աճյուն:
«Սուրբ Ծննդյան տոնը մեկնարկելու է հունվարի 5-ին երեկոյան՝ Ճրագալույցի պատարագով։ Ստեփանակերտում վաղը պատարագ կմատուցվի երեկու եկեղեցիներում, սակայն վաղը ես լինելու եմ Դադիվանքում՝ ինձ հետ տանելով հիսունից ավելի ուխտավորների։ Մինչև այս պահը Դադիվանք մեկնող գրանցված ուխտավորները միայն Արցախից են, իսկ նախորդ կիրակի եկել էին նաև Հայաստանից։ Ովքեր ցանկանում են, նախապես գրանցվում են և կիրակի արդեն գնում Դադիվանք»,- ասաց քահանան։
Հայրապետական Սուրբ Պատարագ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում:
«Քրիստոսի ծննդյան խորհուրդը շատ խորն է. մարդու փրկագործության սկիզբը հենց Բեթղեհեմի քարայրից սկսվեց և վերջացավ խաչի վրա: Այսինքն՝ պետք է Բարձրյալն Աստված մարմնանար, մարդկային կերպարանքով հայտնվեր երկրի վրա, որպեսզի մարդը կարողանար բարձրանալ երկինք»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «Սաղմոսերգու» հոգևոր երաժշտության արական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Վահե Բեգոյանը:
Հունվարի 5-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Ծնունդը. այսօր երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվեց ճրագալույցի Սուրբ Պատարագ, որը խորհրդանշում է աստվածային լույսն ու օրհնությունը:
«Անընդհատ փորձում են ԽՍՀՄ սահմանից առաջ դիրքավորվել, քանի որ իրենց GPS համակարգը մոտ 500-600 մետր տարբերություն է տալիս իրական սահմանների հետ, իրենք փորձում են ամեն գնով այդ հատվածները հատել, բայց քանի որ, կոնկրետ մեր սահմանի մասով ասեմ, նախկին Խորհրդային Միության սահմանազատող սյուները մինչև այս պահը կան, դա որպես ապացույց՝ կարողանում ենք որոշակիորեն օգտագործել: Հրամանատարները պետք է շատ ուշադիր լինեն, քանի որ ես կամ մյուսները չենք կարող ամեն վայրկյան ամեն սահմանին լինել: Պետք է շատ ուշադիր լինեն, որ այդ սյուները չանցնեն նրանք, որովետև ամեն գնով փորձում են անցնել»,- ասաց Ղազարյանը:
«Էլ ի՞նչ ՀԷԿ, այն այլևս չկա, քանդել ենք, այսինքն՝ թշնամու տարածքում մնացած ՀԷԿ-ի մի մասը՝ խողովակաշարը, էլեկտրագծերը, բոլորը քանդել-հանել ենք։ Եթե հնարավորություն ունենանք՝ իր նախկին տարածքից մի քիչ վերև կկառուցենք, եթե, իհարկե, այդ տարածքը մեզ տրամադրեն։ Թշնամին այդ տարածքն էլ վերցրեց իր հսկողության տակ։ Թշնամին կոնկրետ ասում է՝ այստեղից դուրս եկեք, սա մեր հողն է»,- նշեց Մարատ Հովհաննիսյանը։