ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուգեն Արսենյանը ՌԴ-ում հերթական արևմտյան դեսպանին է հանդիպել

Մարտի 11-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպել է ՌԴ-ում Բելգիայի դեսպան Միշել Ժերեբցոֆի հետ։ Այս մասին տեղեկացնում է դեսպանության ֆեյսբուքյան պաշտոնական էջը։

Հաղորդագրության համաձայն՝ աշխատանքային մթնոլորտում կողմերը քննարկել են Հայաստանի և Բելգիայի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։ Գուրգեն Արսենյանը ՌԴ-ում իր դիվանանագիտական առաքելության շրջանակում վերջին ամիսներին աչքի է ընկնում հատկապես արևմտյան դեսպանների հետ իր ակտիվ շփումներով։ Դեկտեմբերից սկսած նա հանդիպել է ՌԴ-ում ԱՄՆ դեսպան, ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Լին Թրեյսիի, ապա ՌԴ-ում Սլովենիայի դեսպան Ալենկա Սուխադոլնիկի, ինչպես նաև ՌԴ-ում Լեհաստանի դեսպան Կշիշտով Կրաևսկիի հետ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31