
Մրգերի և բանջարեղենի օգտակարության մասին

Մրգերի և բանջարեղենի օգտակարության մասին հաճախ ենք լսել, սակայն այն, թե որն ինչ վիտամիններով է հարուստ, թերևս, ոչ բոլորը գիտեն։
Օրինակ, գազարը, որի 90%-ը ջուր է, հարուստ է նաև բետակարոտինով և այլ անտիօքսիդանտներով, որոնք պաշտպանում են օրգանիզմը քաղցկեղից և ամրացնում սիրտ-անոթային համակարգը: Այնպես որ՝ հաճախ ավելացրեք գազարն աղցանների մեջ կամ օգտագործեք այն որպես միջուտեստ:
Իսկ եթե ցանկանում եք մինչև լանչի ժամը քաղցի զգացողություն չունենալ, ապա նախաճաշին ձու կերեք: Դրանք ավելի քիչ կալորիաներ են պարունակում, քան կարծում եք: Պինդ խաշած ձուն պարունակում է 78 կկալ և շատ պրոտեիններ, հետեւաբար՝ շատ հագեցնող է:
Օրինակ, նուշը հարուստ է պրոտեիններով և մանրաթելերով, որը կօգնի հագեցնել քաղցը: Կարող եք նուշի 14 հատիկ ուտել՝ որպես միջուտեստ. այն չի գերազանցում 100 կալորիան:
Կծու տաքդեղը մեծ քանակությամբ վիտամին C է պարունակում, այն կարող է մրցակցել նարնջի հետ: Բացի այդ, այն նաև պարունակում է վիտամիններ A, B, և E:
Դդումով ապուրները և այլ ուտեստները բավականին տարածված են մեզանում, սակայն դդմի կորիզները նույնպես հարուստ են մագնեզիումով, որն անչափ օգտակար է սրտի համար, ինչպես նաև՝ մկանների համար: Ավելացրեք դդմի կորիզներն ապուրի կամ աղցանի մեջ:
Անտիօքսիդանտները պաշտպանում են մաշկը ծերացումից և վնասումից: Դրանք կան բազմաթիվ մրգերում և բանջարեղենում՝ լոլիկ, ծիրան, քաղցր կարտոֆիլ, մանդարին, տաքդեղ, սակայն առավել հաճախ հանդիպում են հատապտուղներում:
Եթե մարզվում եք, ապա Ձեր սննդակարգում սպանախ ավելացրեք: Դրա մեջ պարունակվող հյուսվածքները, մագնեզիումը, վիտամին C-ն անչափ օգտակար են առողջության համար:
Ելակը 91% ջուր է պարունակում և անտիօքսիդանտներ, հատկապես՝ ֆլավոնոիդներ, որն օգնում է ուղեղի աշխատանքին:
Լոլիկը ջրի, ինչպես նաև՝ անտիօքսիդանտների լավ աղբյուր է, որոնց մեջ է մտնում լիկոպինը: Այն օգնում է պայքարել քաղցկեղի դեմ: