Բաժիններ՝

Ավան վարչական շրջանի դպրոցներից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել 7-րդ դասարանի աշակերտների միջև, որի ժամանակ հшրվшծներ են հասցրել նրանցից մեկի դեմքին և մարմնի տարբեր մասերին

Մարտի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Ավանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ նույն օրը ժամը 12։00-ի սահմաններում Ավան վարչական շրջանի դպրոցներից մեկի 7-րդ դասարանի դասասենյակում վիճաբանության է տեղի ունեցել աշակերտների միջև։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ըստ օպերատիվ տեղեկության, վիճաբանության ժամանակ նշված դասարանի աշակերտներ՝ Երևանի բնակիչներ 12-ամյա Հ․ Ա․-ն և 12-ամյա Ա․ Վ․-ն ձեռքերով հարվածներ են հասցրել Երևանի բնակիչ 13-ամյա Ս․ Զ․-ի դեմքին և մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Ոստիկանության Ավանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ Հ. Ա․-ին և Ա. Վ․-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Ավանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս