
1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար

Մարտի 11-ից 12-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 153 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Հայտնում են ՆԳՆ-ից:
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 33, թմրանյութի հայտնաբերման՝ 27, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, ֆիզիկական ներգործության՝ 7, հոգեկան ներգործության, բնակարանային գողության ու խարդախության՝ 6-ական, գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 5, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման, աշխատանքի պաշտպանության և անվտանգության կանոնները խախտելու ու պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելու՝ 4-ական, անձնական ունեցվածքի գողության, սառը զենքի հայտնաբերման, կեղծ փաստաթղթի և ինքնասպանության հասցնելու՝ 3-ական, թմրանյութի իրացման, ինքնավնասման ու ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու՝ 2-ական, պետական ունեցվածքի գողության, վստահված գույքի հափշտակման, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի ապօրինի շրջանառության, անձնական կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, օգտագործելու կամ տարածելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, ինքնիրավչության, մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, խարդախության ու բնակարանային գողության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 8 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է մարմնական վնասվածքներով ճանապարհատրանսպորտային 11 պատահար․ 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։