
«Եթե Սյունիք մտնեն, ի՞նչ եք անելու. Իրանը կարող է աջակցել Հայաստանին». Էհսան Մովահեդիան
Հարավային Կովկասի հարցերով փորձագետ, դասախոս, պ․գ․թ․, Էհսան Մովահեդիանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում անդրադարձավ Ադրբեջանին «անխոչընդոտ ճանապարհ» տրամադրելու Փաշինյանի պատրաստակամությանը՝ ընդգծելով, որ եթե առանց ստուգումների, առանց մաքսային վերահսկողության ապրանք տեղափոխվի Հայաստանի տարածքով, ապա դա ամբողջովին սխալ մոտեցում է:
«Եթե Հայաստանի հարավային սահմաններից պետք է ապրանք տեղափոխվի, որը չգիտենք՝ ինչ ապրանք է, ուրեմն՝ ինչպես կարող ենք քաղաքական, տնտեսական և իրավական հետևանքների մասին պատասխան տալ: Եթե զենքով մտնեն Սյունիք և համատարած կոտորածներ իրականացնեն, ի՞նչ եք անելու:
Սա նախ՝ Սյունիքի մարզում, հետո՝ ՀՀ մյուս տարածքում առաջացնելու է ժողովրդի քանակի նվազում, առաջանալու են տնտեսական և անվտանգային հարցեր:
Այսպիսով, կարելի է Սյունիքում ապրող բնակչությանը վախեցնել կա՛մ տնտեսական ձևով, կա՛մ ահուսարսափով, և նրանց հայկական ինքնությունը վերացնել: Հայաստանին Իրանը կարող է Սյունիքի մարզում, որտեղ իրար հետ անմիջական հարևաններ են, թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ նույնիսկ ռազմական, անվտանգային առումով աջակցել: Հայաստանը չպետք է Թուրքիայի վրա հույս դնի, որը վատ մտադրություններ ունի Սյունիքի մարզի հանդեպ»,- ընդգծեց նա:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում