Բաժիններ՝

Volkswagen-ը պատրաստ է քննարկել ռազմատրանսպորտային տեխնիկայի արտադրության հնարավորությունը

Volkswagen Group ավտոմոբիլային կոնցեռնը պատրաստ է քննարկել ռազմատրանսպորտային տեխնիկայի արտադրություն կազմակերպելու հնարավորությունը: Այս մասին գերմանական ZDF հեռուստաալիքին հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Օլիվեր Բլումեն:

Ավելի վաղ Բլումեն Վոլֆսբուրգում հայտարարել էր, որ կոնցեռնը ցանկանում է դիտարկել միջոցների լայն շրջանակ՝ Դրեզդենի և Օսնաբրյուկեի գործարանների ապագայի վերաբերյալ որոշում կայացնելիս:

«Սկզբունքորեն բաց ենք նման թեմաների համար»,- ասել է Բլումեն ZDF-ին՝ պատասխանելով ռազմական կարիքների համար տրանսպորտային միջոցների արտադրություն սկսելու հնարավորության վերաբերյալ հարցին:

Բլումեն նաև արձանագրել է, որ ներկայումս ռազմարդյունաբերական համալիրի ներկայացուցիչների հետ առարկայական բանակցություններ չեն ընթանում։

Անցյալ տարի հայտնի էր դարձել, որ Volkswagen-ը նախատեսում է կրճատել արտադրությունը և աշխատակիցներին: Դա հանգեցրել էր ընկերության աշխատակիցների գործադուլներին, ինչը ղեկավարությանը ստիպել էր համաձայնության գալ արհմիությունների հետ՝ խոստանալով աշխատանքից չազատել աշխատակիցներին և չփակել գործարանները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս