
Սաղմոնը՝ սպանախով և սպիտակ սոուսով

Բաղադրիչներ
4 անձի համար՝
- Սաղմոն- 4 կտոր
- սպանախ – 1 կապ
- Սերուցք – 500 գ
- բուսայուղ
- կարագ – 100 գ
- լոլիկի չիր՝ ըստ ցանկության – 6 հատ
- սոխ – 1 հատ
- սխտոր – 2 պճեղ
- պարմեզան – 150 գ
- սպիտակ գինի – կես սուրճի բաժակ՝ ըստ ցանկության (կամ ջուր)
- աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Սաղմոնը աղ ու սև պղպեղով համեմել, բուսայուղի մեջ երկու կողմից տապակել, կափարիչը փակել, որպեսզի նաև եփվի։ Այնուհետև թավայից հանել ձուկը, և նույն բուսայուղի վրա ավելացնել կարագը, մանր կտրատած սխտորն ու սոխը։ Սոխեռածին ավելացնել կես սուրճի բաժակ սպիտակ գինի կամ ջուր, եռալուց հետո ավելացնել մանր կտրատած լոլիկի չիրը, ապա՝ սերուցքը, աղ ու սև պղպել անել։
Երբ սերուցքով զանգվածը սկսի եռալ, ավելացնել մեծ կտորներով կտրատած սպանախը։ Սպանախը եփվելուց հետո ավելացնել քերիչով անցկացրած պանիրը, խառնել և թողնել 2 րոպե եռա։ Այնուհետև թավայի մեջ՝ սերուցքով և սպանախով պատրաստված զանգվածի վրա, իրար կողք դնել նախապես տապակած սաղմոնները, գդալով սերուցքի զանգվածից լցնել վրան, սև պղպեղ անել և կրակի վրայից վերցնել։
Մատուցել բրնձի հետ։