«Ադրբեջանցիները եկել են մեր գյուղի վերևը, երկու օր առաջ կրակոցներ են եղել». Ագարակի գյուղապետ

Սյունիքի մարզի Ագարակ գյուղում ադրբեջանական կողմը երկու օր առաջ կրակոցներ է արձակել, այժմ էլ երկու կողմերից մոտեցել են գյուղին։

«Ադրբեջանցիները եկել են մեր գյուղի վերևը, դե, գյուղից 4 կմ վերև է։ Մեր հայկական դիրքերից 5 մետր հեռավորության վրա են։ Մարզպետարանից էլ են եկել, Կապանի քաղաքապետն էլ է եկել։ Ադրբեջանցիներն ասում են՝ մեր սահմանն է, եկել ենք, մեր սահմանի վրա նստել ենք։ Այդ կրակոցներից գյուղը չի վնասվել, անկանոն են կրակել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ագարակ գյուղի վարչական ղեկավար Հայկ Սահակյանը։ 

Ինչ վերաբերում է գյուղի և բնակչության անվտանգությանը, Հայկ Սահակյանն ասաց, որ որևէ մեկը չգիտի, թե վաղն ինչ է լինելու։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի և Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի համաձայնությամբ՝ Սյունիքի մարզում հայկական բոլոր շահեկան դիրքերը զիջում են ադրբեջանական կողմին, մի շարք համայնքներում ադրբեջանական կողմն արդեն զբաղեցրել է հայկական դիրքերը՝ ավելի շատ մոտենալով բնակավայրերին։

Տեսանյութեր

Լրահոս