Փաշինյանն ու Մակրոնը մեծաթիվ անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ քայլել են Երևանում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զբոսնեցին Երևանի կենտրոնում։

Այս մասին պարզ է դառնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Ֆեյսբուք»-ի էջի ուղիղ եթերից։

Փաշինյանն ու Մակրոնը Աբովյան փողոցից ոտքով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ՝ ճանապարհին ողջունելով իրենց հանդիպող քաղաքացիներին։

Ֆրանսիայի նախագահը պետական այցով Հայաստան է ժամանել մայիսի 3-ին։ Նա մայիսի 4-ին կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին, իսկ մայիսի 5-ին կմեկնարկի նրա պետական այցի ծրագիրը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031