«Մեզ իշու տեղ են դրել». մեկնարկել է Ավետիսյանների սպանության գործով դատավարությունը

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ մենարկել է հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի և անդամների սպանության գործի քննությունը։ Դատական նիստն անցնում է արտագնա նիստով ռուսական ռազմաբազայում։ Դատական նիստերի դահլիճը ամբողջությամբ զբաղված է, մարդկանց զգալի հատված ոտքի վրա է մնացել։ Դատական նիստին է ներկայացվել գործով ամբաստանյալ Վալերի Պերմյակովը, ով մինչ այս պահը գլուխը կախած վիճակում նստած է ամբաստանյալի համար նախատեսված վայրում։

Գործով տուժողների իրավահաջորդներից մեկը բողոքեց նրանից, որ դատական նիստն անցկացվում է ռուսական ռազմաբազայում և ոչ թե հայկական դատարանում, այն դեպքում, երբ Հայաստանը ունի դատարան և կարող է Հայաստանի դատարանում անցկացնել դատական նիստերը։ Ավետիսյանների հարազատները ամոթ որակեցին այս պայմանները՝ «մեզ իշու տեղ են դրել»,- ասաց ավետիսյաննների հարազատներից մեկը։

Իրավահաջմորդներից մեկն էլ անդրադառնալով ամբաստանյալ Վալերի Պերմյակովին, ասաց, որ «լուցկին պետք էր գցել վառել նրան»։ Այս պահին դատական նիստն ընդմիջվել է, որպեսզի պայմաններ ապահովեն Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչներին նստելու համար։

Trial of Valery Permyakov, who nearly one year ago on January 12 killed seven members of Avetisyans' family, took place at the Russian 102nd military base in Gyumri, Armenia

Permyakov2

Տեսանյութեր

Լրահոս