«Երդվում եմ և խոստանում եմ Քո տնօրինությանը հանձնել մի քանի կանանց և տղամարդկանց». Պերմյակովի պայմանագիրը սատանայի հետ. նա սատանի՞ստ է

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների սպանության գործի քննությունը: Դատական նիստի ընթացքում դատավորը ճշտեց գործով ամբասանյալ Վալերի Պերմյակովի անձնական տվյալները: Վերջինս հայտնեց, որ ծնվել է 1996թ.՝ Ռուսաստանի Դաշնության Չիտայի մարզում, ՌԴ քաղաքացի է, թերի միջնակարգ կրթություն ունի՝ 9 տարվա, ամուրի է, խնամքին ոչ ոք չկա: Դատավորի հարցին՝ արդյոք նախկինում դատված եղե՞լ է, թե՞ ոչ, Վալերի Պերմյակովը նախ պատասխանեց, որ նախկինում դատված չի եղել, ապա նշեց, որ դատարապված եղել է: Հաջորդ հարցին, թե ո՞ւմ կողմից և ինչի՞ համար է դատապարտվել, նա պատասխանեց, որ չի հիշում: Դատավորը ներկայացրեց, թե ինչի համար է ՌԴ դատարանը նրան դատապարտել՝ նշելով, որ այս գործով խափանման միջոց չի ընտրվել:

Դատարանում տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Երեմ Սարգսյանն ասաց, որ երբ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, և իրենք ծանոթացել են քրեական գործի նյութերին, իրենց համար էական հանգամանք է ի հայտ եկել:

Նա նշեց, որ դրա կապակցությամբ միջնորդություն են ներկյացրել գործով քննչին, որը մերժելուց հետո ներկայացրել են նաև դատախազին: Երեմ Սարգսյանն ասաց, որ գործի նյութերին պարզել են, որ քրեական գործի հատորներից մեկում գտնվում է քննիչի կողմից կատարված զննության արձանագրությունը: Մեղադրյալ Վալերի Պերմյակովի մասնակցությամբ զննության է ենթարկվել նրա կողմից օգտագործվող «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցի հաշիվը: Փաստաբանի խոսքով՝ զննմամբ պարզվել է, որ Վալերի Պերմյակովը նամակագրություն է ունեցել «Պալիչ Նեպոսրեդսվեննո» էջի հետ:

Քննիչի հարցին, թե ո՞ւմ է պատկանում այդ էջը, ըստ փաստաբանի, Վալերի Պերմյակովը պատասխանել է, որ այդ էջից օգտվում են մեծ թվով անձինք, այդ էջը ձևակերպված է իր անունով, «կապված է» իր հեռախոսահամարին:

Ըստ փաստաբանի՝ քննիչը նշել է, թե Վալերի Պերմյակովը դիմել է այդ էջին ծանոթանալու ցանկությամբ, որից հետո հաշվի առնելով ամիսների ընթացքում նամակագրության բացակայությունը, նրան գրել է՝ այսպես կոչված, պայմանագիր սատանայի հետ:

«Պերմյակովը, ստեղծելով այդ էջը, որը նախատեսված էր մի խումբ անձանց համար, նաև ինքն է որպես Պերմյակով ծանոթություն հաստատել և այդ էջին ինքը նշում է պայմանագիր սատանայի հետ՝ հետևյալ ձևակերպմամբ՝ «…դրսևորես ցանկացած անուշադրություն, այդ ժամանակ այս պայմանագիրը և միությունը չեղյալ են համարվում և ընդմիշտ կորցնում են ուժը: Վերը նշված խոստումների փոխարեն ես երդվում եմ և խոստանում եմ Քո տնօրինությանը հանձնել մի քանի կանանց և տղամարդկանց:

Բացի այդ՝ ես հրաժարվում եմ Աստծուց, ինքը Սուրբ Երրորդությունից, ես ամբողջովին հրաժարվում եմ այն երդումներից, որոնք տրվել են հանուն ինձ մկրտության ժամանակ, և ենթարկվում եմ քեզ մարմնով և հոգով ընդմիշտ և հավերժ»,- ասաց Երեմ Սարգսյանը:

Ըստ Երեմ Սարգսյանի՝ հարցին, թե ինչպե՞ս կարող է բացատրել սա, Վալերի Պերմյակովը պատասխանել է, որ դա գրել է ուղղակի՝ առանց որևէ իմաստի: Քննիչի հաջորդ հարցին, թե ո՞ւմ է ուղղված այս պայմանագաիրը և ո՞վ է Պալիչ Նեպոսրեդստվեննոն, Վալերի Պերմյակովը պատասխանել է. «Էջը կա, իսկ նա չկա: Դա «ձախ» է, ուղղակի իմաստով: Պետք էր, իմ էջն է»:

Երեմ Սարգսյանն ասաց, որ սա բնութագրում է անձի էությունը, իսկ Վալերի Պերմյակովը հայտնել է, որ ստեղծված էջին միացած են եղել որոշակի անձինք:

Permyakov55 Permyakov44 Permyakov2

Trial of Valery Permyakov, who nearly one year ago on January 12 killed seven members of Avetisyans' family, took place at the Russian 102nd military base in Gyumri, Armenia

«Վերը նշվածից և հատկապես Պերմյակովի կողմից գրված Սատանայի հետ պայմանագրից և դրա բովանդակությունից հիմնավոր կարծիք ստեղծվում, որ Վալերի Պերիմյակովը, այսպես կոչված, սատանիս է»,- ասաց Երեմ Սարգսյանը՝ նշելով, որ իրենք գտնում են, որ սա անմիջական առչություն ունի հանցագործության կատարման շարժառիթի հետ:

Նրա խոսքով՝ իրենք միջնորդել են այս հանգամանքի վերաբերյալ ամբողջական քննություն կատարել, սակայն քննիչը մերժել է՝ նշելով, որ այն կատարվել է 2013թ., դրանից հետո գրառում չի կաարվել և քանի որ պարզվել է հանցագործության դրդապաճառը, միջնորդությունը պետք է մերժվի:

Իրենք դա բողոքարկել են դատախազին, սակայն դատախազը ևս մերժվել է՝ նշելով, որ քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վալերի Պերմյակովն Ավետիսյանների տուն է մտել ավազակային հարձակում կատարելու նպատակով և ընտանիքի անդամներին կյանքից զրկել է ավազակությամբ զուգորդված:

Դատախազը նշել է նաև, որ ապացուցված այս հանգամանքների առկայության պայմաններում 2013թ. գրառումը չի կարող դիտարկվել որպես հանցագործության շարժառիթ, ուստի բացակայում է լրացուցիչ քննչական գործողություններ կատարելու անհրաժեշտությունը: Երեմ Սարգսյանն ասաց, որ իրենք ըստ էության չեն վիճարկում, որ հանցագործույթան բուն դրդապատճառը եղել է ավազակային հարձակում կատարելու պատրվակով տուն մտնելը, բայց ներկայացված հանգամանքները միանշանակ վկայում են Վալերի Պերմյակովի ներքին մղումների մասին, կյանքի, հավատքի մասին պատկերացումների մասին, նրա մասին, թե նա ինչ գործողությունների կարող էր գնալ:

Հետևաբար, ըստ փաստաբանի, խիստ էական նշանակություն ունի այս հանգամանքի ուղղությամբ քննություն կատարելը: Երեմ Սարգսյանն ասաց, որ ցանկանում են հիմնավոր պատճառաբանություն ստանալ այս կապակցությամբ, որպեսզի հասկանան՝ արդյոք մեղադրողների մասնակցությունը տուժողների շահերի առումով կարո՞ղ է օբյեկտիվ լինել, թե՞ ոչ:

Դատախազն ասաց, որ նախաքննությամբ դրդապաճառը պարզվել է հանցագործության դրդապաճառը, իսկ դատավորը որոշեց այս հանգամանքին անդրադառնալ ուշ:

 

Տեսանյութեր

Լրահոս