Որքա՞ն գումար է հարկավոր Ամանորը Հայաստանում, Արցախում կամ Վրաստանում անցկացնելու համար

Ամանորն ու Սուրբ Ծնունդը քաղաքից դուրս անցկացնելու համար որքա՞ն գումար է հարկավոր: Այս հարցի պատասխանը փորձեցինք պարզել տարբեր ռեստորանների, հյուրանոցների, հանգստյան տների, ակումբների առաջարկներն ի մի բերելով: Եվ այսպես, եթե ցանկանում եք Նոր տարին անցկացնել Ջերմուկում, ապա Ջերմուկի «Վերոնա» հանգստյան տունն առաջարկում է Ամանորյա փաթեթ, որն իր մեջ ներառում է՝ Ամանորյա բանկետ, երեքանգամյա սնունդ, Սուրբ Ծննդյան միջոցառում, Ձմեռ պապ և նվերներ, անվճար ավոտկայանատեղի, իսկ փաթեթի արժեքն է՝ դեկտեմբերի 31-ից հունվարի 4-ը մեկ անձի համար՝ 145 հազար դրամ, իսկ դեկտեմբերի 31-ից հունվարի 6-ը մեկ անձի համար՝ 200 հազար դրամ:

«Անուշ» հյուրատունն առաջարկում է դեկտեմբերի 31-ից հունվարի 5-ն անցկացնել Հանքավանում՝ մեկ անձի համար վճարելով 90-120 հազար դրամ: Փաթեթի մեջ ներառված է երեքանգամյա սնունդ, Ամանորյա բանկետ, Ձմեռ պապ, անակնկալներ, հունվարի 2-ին՝ տոնական խաշ, հունվարի 5-ին՝ Սուրբ Ծնունդ:

Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցը դեկտեմբերի 25-27-ն առաջարկում է Սուրբ Ծննդյան տոնական ընթրիք, որի արժեքը 2 անձի համար 125 հազար դրամ է: Փաթեթի մեջ ներառված է՝ նախաճաշ երկու հոգու համար, Սուրբ Ծննդյան տոնական ընթրիք երկու հոգու համար՝ 2 օր, և հաճելի ժամանց հյուրանոցի դասական ինտերիերով կահավորված քոթեջներում:

Իսկ Ծաղկաձորում դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 6-ն անցկացնելու համար տարբեր հյուրանոցներ տարբեր գներ են առաջարկում՝ 2 անձը 300 հազարից՝ մինչև 1 մլն դրամ՝ կախված հյուրանոցների աստղերի քանակից, առաջարկվող ծառայություններից և ամանորյա շոու-ծրագրերից:

Որքա՞ն արժե Արցախում Ամանորն ու Սուրբ Ծնունդը դիմավորելը

Տարբեր տուրիստական գործակալություններ այս օրերին իրենց առաջարկն են ներկայացնում, բայց ընդհանուր առմամբ գներն ու առաջարկվող ծառայությունները գրեթե նույնն են:

Տարբերակ 1.

Արժեքը 1 անձի համար` 60.000 դրամ, որն իր մեջ ներառում է՝ հյուրանոց Ստեփանակերտում՝ նախաճաշով, Ամանորի դիմավորումը հյուրանոցի ռեստորանում, գալա ընթրիք, Ամանորյա շոու ծրագիր` կենդանի երաժշտությամբ, 5-օրյա տուրեր,տրանսպորտ, գիդի ծառայություն:

Տարբերակ 2

Արժեքը 1 անձի համար` 80.000 դրամ, որն իր մեջ ներառում է՝ հյուրանոց Ստեփանակերտում, Ամանորի դիմավորումը հյուրանոցի ռեստորանում, գալա ընթրիք, Ամանորյա շոու ծրագիր` կենդանի երաժշտությամբ, 3-անգամյա սնունդ, 5-օրյա տուրեր, տրանսպորտ, գիդի ծառայություն:

Որքա՞ն արժե Ամանորն ու Սուրբ Ծնունդը Վրաստանում դիմավորելը

Տոները Վրաստանում անցկացնելու առաջարկով ևս տարբեր տուրիստական գործակալություններ են հանդես գալիս: Տորիստական գործակալություններից մեկը $250-ին համարժեք դրամով առաջարկում է՝ ամանորի տոնական ճաշկերույթ շքեղ ռեստորանում, հարմարավետ տրանսպորտ 5 օրերի համար, Թբիլիսիի կենտրոնում գտնվող հյուրանոց՝ նախաճաշով, 20-ից ավելի տեսարժան վայրերի այցելություններ (Թբիլիսի, Սիղնաղի, Մցխեթա), պրոֆեսիոնալ գիդի ծառայություններ:

Մեկ այլ տուրիստական գործակալություն էլ իր առաջարկն ունի՝ մեկ անձը՝ երկտեղանի համարում $345-ին համարժեք դրամ (31.12-07.01): Գինը ներառում է` հյուրանոց՝ 8օր, սնունդ՝ նախաճաշ, Ամանորյա տոնական ընթրիք, նվեր՝ TRAVEL SIM CARD և $5 խոսելաժամանակ:

Տեսանյութեր

Լրահոս