Ուկրաինան այս պահին չի կարող դառնալ ՆԱՏՕ-ի անդամ․ Չեխիայի վարչապետի հայտարարությունը՝ Երևանում
Ուկրաինան այս պահին չի կարող դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, հայտարարել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը՝ Երևանում։
«Սա կախված կլինի նրանից, թե ինչպիսի ակնկալիքներ և պայմաններ կձևակերպվեն։ Մենք ունենք մի քանի կարևոր թեմաներ, որոնք պետք է քննարկվեն, և գործընթացը դեռ շարունակվում է։ Ամեն ինչ կախված է ժամանակից և կոնկրետ հանգամանքներից», — հավելել է Չեխիայի վարչապետը։



