Մամլո ասուլիսը ցույց տվեց, թե ինչ խայտառակ իրավիճակ է տիրում ԱԳՆ-ում, որը պարզապես անհարգալից վերաբերմունք ցուցաբերեց մամուլի նկատմամբ, մյուս կողմից՝ մամուլը դա կուլ տվեց, քանի որ ասուլիսը վերածվեց պիոներների հանդեսի, թե ով ինչի մասին պետք է հարց տա, ընդ որում՝ հարցեր, որոնք որևէ մեկի բացարձակապես չեն հետաքրքրում. «Մի նկարովի, ողորմելի պատկեր, որի գլխավոր ռեժիսորն ԱԳ նախարարությունն էր»։
2016թ. ապրիլի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակը խոցել է ադրբեջանական ռազմաօդային ուժերին պատկանող ՄԻ-24G հարվածային ուղղաթիռը, որը ռազմական թռիչք էր իրականացնում ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի ժամանակ:
«Մեր ժողովուրդը կռվել չի սիրում և կռվում է միայն այն ժամանակ, երբ իրեն դա պարտադրում են: Իսկ պարտադրում են այն բանի համար, որ ընդամենն ուզում է սեփական հողի վրա կառուցել սեփական ապագան և ապրել ազատության պայմաններում»:
«Առաջինը՝ հետ նայենք և չմոռանանք, որ սա Հայաստանի պատմության մի մասն է, այլև աշխարհի պատմության մի մասն է, սա մի ազգի ցավը չէ: Իսկ երկրորդ կողմն այն է, որ պետք է առաջ նայենք»:
«Ավրորա» մրցանակաբաշխությանը մասնակցելու համար Հայաստան ժամանած հյուրերը միանում են Երևանի 2016թ. Aurora Dialogues քննարկումներին՝ մտքեր ու տեսակետներ փոխանակելու աշխարհում մարդասիրությանն առնչվող ամենահրատապ հիմնախնդիրներին ու մարտահրավերներին դիմագրավելու լավագույն ուղիների ընտրության շուրջ։
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին հայ ժողովուրդը երախտագիտության ուղերձ հղեց ողջ աշխարհին։ Մեկնարկեց «100 կյանք» նախաձեռնությունն ու «Ավրորա» մրցանակաբաշխությունը՝ Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից և ի երախտագիտություն նրանց, ովքեր այդ դժվարին օրերին փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին:
Հայրենիքը պահում են սահմանագծում, հանձնում` աշխատասենյակներում: Դա իրականություն է, որն այլևս թաքցնել հնարավոր չէ, որովհետև համազգային ողբերգությունը չի կարող պետական գաղտնիքի նշանակություն ունենալ:
«Ինչո՞ւ, այնուամենայնիվ, դա պատահեց: Իհարկե, մենք մեր պատկերացումն ունենք, բայց Դուք շատ ավելի եք տեղեկացված, այդ իսկ պատճառով շնորհակալ կլինենք, եթե Դուք ներկայացնեք Ձեր պատկերացումը»,- ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
«Հայաստանը Կազանի փաստաթուղթը չի մերժել»,- այս մասին այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Նրա խոսքով, Ռուսաստանը, որպես եռանախագահների անդամ երկիր, ամեն ինչ անելու է, որպեսզի կողմերին աջակցի կատարել այն վստահության ու անվտանգության միջոցները, որոնք հաստատվել է 2011 թվականին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած փաստաթղթով:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Հայաստանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ուղեկցությամբ այսօր առավոտյան այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Առաջնային գծի ողջ երկայնքով, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է շուրջ 70 անգամ:
Ապրիլյան չորսօրյա պատերազմում մեր բանակը մարտնչել է 80-ականների զենքով: Այս մասին հայտարարեց ՀՀ նախագահը, ու այն միանգամից դարձավ հասարակական քննարկումների հիմնական թեման: Հարցը նույնիսկ խորհրդարանականներին է հետաքրքրել:
«Մենք կարող ենք մեզ պահել ցանկացած ձևով, որովհետև Ռուսաստանը մեզ բացահայտ դավաճանել է, բացահայտ։ Իսկ Ադրբեջանի վիճակը քաղաքական առումով հիմա ծանր է։ Դրա համար ՌԴ-ն կփորձի ամեն կերպ օգտագործել՝ թե՛ Իրան-Ադրբեջան-Ռուսաստան քաղաքական-տնտեսական այդ գիծը կառուցելու, թե՛ Թուրքիայից հեռու պահելու համար, մինչև ինքը թուրքերի հետ հարցերը լուծի»։
«Ձեռքներդ հեռու Արցախից» նախաձեռնության ակցիայի անդամները քիչ առաջ երթով հասան ՀՀ Արտաքին գործերի նախարարության շենքի մոտ, որտեղ ոստիկանները պատ էին կազմել՝ թույլ չտալով երթի մասնակիցներին մոտենա ԱԳՆ շենքին:
«Ձեռքներդ հեռու Արցախից». բողոքի երթ դեպի ՀՀ ԱԳՆ և ՌԴ դեսպանատուն:
ՀՀ առևտրային բանկերն արդեն հրապարակել են 2016 թվականի առաջին եռամսյակի իրենց միջանկյալ հաշվետվությունները, որտեղից երևում է, որ աճ կա գրեթե բոլոր ուղղություններով։ Բանկային համակարգով հետաքրքրվողների համար այսօր ամենակարևոր հարցն այն է, թե որ բանկերն են համապատասխանում ՀՀ Կենտրոնական բանկի նոր պահանջին։
«Պարզ է, մեզ ճնշելու լծակներ Ռուսաստանն ունի, կարող է փորձի ճնշել մեր իշխանություններին, բայց չի կարողանա ճնշել մեր հասարակություններին ու բանակներին, որոնք ցույց տվեցին, որ ճգնաժամի պահին մենք համախմբվում ենք և լուրջ ուժ ենք դառնում»:
«Խաղաղապահների տեղակայում, ընդ որում՝ միջազգային խաղաղապահ առաքելություն, պետք է իրականացվի միայն խաղաղ պայմանագրի կնքումից հետո, իսկ այսօր մենք դեռ հեռու ենք նման իրավիճակից: Այս պահին ռուսական կողմը խնդիր ունի՝ իջեցնել լարվածությունը, քանի որ դա չանելու դեպքում նորից են նման բռնկումներ լինելու»,- պարզաբանեց Եվսեևը:
«Որևէ շփումներ չեն եղել: Հաղթանակի առթիվ շնորհավորանքներ ևս չենք ստացել նրանց կողմից: Չեմ էլ կարող պատկերացնել, որ նրանք կարող էին գալ ու շնորհավորել»:
«Ներկա իրավիճակում անհնարին է հաշվի չառնել Ադրբեջանի այն կեցվածքը, այն ագրեսիան, որը նա իրականացրեց՝ խախելով արդեն առկա երեք համաձայնագրերը: Եվ բնական է՝ արդեն ապագա բանակցային գործընթացը պետք է ելնի երկու հանգամանքից: Առաջինը՝ պետք է երաշխավորված լինի կրակի դադարեցումը, որովհետև երբ կրակում են, անհնարին է բանակցել»:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բռնկված քառօրյա պատերազմից հետո բուռն ու միաժամանակ հակասական խմորումները չկարգավորված հակամարտության շուրջ դեռ շարունակվում են։
«Ըստ էության, մենաշնորհային ներկա ոլորտը դարձնում ենք ավելի բաց, մրցակցային՝ նաև մասնավոր իրավաբանական անձանց մասնակցության հնարավորություն ընձեռելով, քանի որ այդ պահի դրությամբ ստուգաչափման իրավասությամբ օժտված էր միայն չափագրության ազգային ինստիտուտը»:
Այսօր՝ ժամը 06:30-ի սահմաններում, հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողության արդյունքում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1984թ. ծնված Մարատ Ռաֆայելի Դանիելյանը:
Ինչպիսի՞ն կլինի այդ պատասխանը` Հայաստանում բարեկամաբա՞ր Լավրովին կհասկացնեն, որ դա անընդունելի է հայկական կողմերի համար, թե՞ կհասկացնեն` մեջբերելով երկու տարի առաջ Բաքվում Լավրովի հասցեին հնչած հայտնի արտահայտությունը, էական չէ:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 2-ին Ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարարությանը հանձնարարել էր համագործակցել Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարության հետ և աշխատել Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ:
«Այն մարդիկ, ովքեր ապօրինի ճանապարհով են հարստացել, իշխանությունը, պատկան մարմինները կհետևեն այդ գործընթացներին, խնդրին կտան լուծում»:
«Հայաստանի կառավարությունը որևէ առաջարկ, հայտարարություն չի արել, որ գումարներ հավաքագրվեն սպառազինության համար: Մենք ունենք այդ գումարները, գործընթացն առաջ է գնում, շուտով այն ամենը, ինչ պլանավորել ենք ձեռք բերել, ձեռք կբերենք: Որևէ խնդիր չեմ տեսնում»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Ապրիլի 19-ի լույս 20-ի գիշերը ադրբեջանա-ղարաբաղյան զինված դիմակայության գոտում օպերատիվ իրադրությունը մնացել է անփոփոխ:
Անցած տարվա վերջին՝ 2015 թվականի նոյեմբերին, ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2015» զեկույցը, որտեղ ներկայացված են 2014 թվականի աղքատության մակարդակին վերաբերող ցուցանիշներ։