Եթե 1 ամսվա ընթացքում կառավարությունը պատասխան չտա նաիրիտցիներին, նախատեսվում է Դատախազություն ուղարկել ընդհանուր վարկային միջոցներին վերաբերող նամակը, որին, բնականաբար, ընթացք չի տրվի, ու մեղավորները կրկին չոր դուրս կգան ջրից:
Ըստ ամենայնի, Ռուսաստանն այնքան էլ լավ չի ընդունել Հայաստանում ու նաև Հայաստանից դուրս անցկացված «եվրոպական շաբաթը» և որոշել է օպերատիվորեն փոխհատուցել այն՝ իսկական ռուսական դեսանտ ուղարկելով Երևան:
Ըստ Տարասովի՝ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Պեկին խոսում է Հայաստանի աշխարհաքաղաքական դերակատարության աճի մասին:
Արամ Կարապետյանը քաղաքական բացատրություն չի տեսնում, թե ինչու Սերժ Սարգսյանը հրավիրված չէր Աստանայում ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարների հանդիպմանը:
Մարտի 29-ի երեկոյան ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Հովսեփ Սամսոնի Անդրեասյանը:
Միջազգային հետազոտությունների համաձայն, որոնք 3 տարին մեկ անցկացնում է տնտեսական համագործակցության և զարգացման հեղինակավոր կազմակերպությունը, ֆինն դպրոցականները ցուցաբերել են աշխարհում ամենաբարձր կրթական մակարդակը։ Նրանք նաև մոլորակի ամենակարդացող երեխաներն են, բնական գիտությունների ցուցանիշով աշխարհում 2-րդն են, մաթեմատիկայի ցուցանիշով՝ 5-րդը։
«Հայաստանի աշխարհագրությունն է այս ամենի պատճառը։ Խեղճ Հայաստան։ Հայաստանը կախված է Ռուսաստանից, չունի ընտրության այլ հնարավորություն»,- ասում է ԱՄՆ Լիբերալների միջազգային շարժման ներկայացուցիչ, հետխորհրդային երկրներում իրականացված հեղափոխությունների փորձագետ Ֆրեդո Արիաս-Քինգը:
Հաշվի առնելով դրամի արժեզրկումը՝ իրանցիների համար հայաստանյան հանգիստը պետք է էժանացած լիներ։ Բայց արի ու տես, որ նրանք բողոքում են թանկացումից։
Հայաստանում կուսակցությունից կուսակցություն անցնելու սովորույթը երկարամյա պատմություն ունի: Իսկ դրա հիմնական պատճառն այն է, որ կուսակցությունների գերակշիռ մեծամասնությունը ոչ թե գաղափարների, արժեքների, սկզբունքների վրա հիմնված միավորումներ են, այլ ընդամենը տանիքներ՝ «քաղաքականությամբ զբաղվելու» համար:
Ֆրեդո Արիաս-Քինգը նշեց, թե բոլորին է հայտնի` Վլադիմիր Ժիրինովսկին «պուտինյան ռեժիմի արտույտն է», և նա մշտապես բաց տեքստով խոսում է այն մասին, ինչը Պուտինին սերտ կանգնած շրջանակները խոսում են շշուկով, Ժիրինովսկին արտացոլում է Կրեմլի դեռևս չբարձրաձայնվող տեսակետները:
Տեղեկատվական տեխնոլոգիաների ասպարեզը հայ իրականության մեջ, թերևս, միակ ոլորտն է, որտեղ աշխարհով մեկ համախմբված են ոլորտի հայ մասնագետները: Նրանք թելադրում են նոր գաղափարներ, չեն վախենում ցույց տալ այն սխալները, որոնց վրա կառուցել են իրենց հաջողությունը և, ամենակարևորը` նրանք այն եզակիներից են, որոնք կարողանում են ներշնչել դիմացինին` կյանքն ավելի լավը դարձնելու առումով:
Ակնհայտ է, որ աշխատավարձերի աճն ամբողջությամբ կլանել է դրամի արժեզրկման գործընթացը: Պարզ ասած, անգամ աշխատավարձերի աճի պարագային բնակչությունն ավելի է աղքատացել: Իսկ դա պարզ նկատելի է առևտրի ոլորտի կրճատման ցուցանիշով:
Առանց այն էլ պաշտոնական վիճակագրությանը շատերը, մեղմ ասած, թերահավատությամբ են մոտենում։ Իսկ այսպիսի անփույթ վերաբերմունքի պատճառով ընդհանրապես անիմաստ է դառնում վիճակագրական զեկույցներն աչքի անցկացնելը։
Նիստին մասնակցել են Հովիկ Աբրահամյանը, Վազգեն Մանուկյանը, Գագիկ Հարությունյանը, Խոսրով Հարությունյանը և Հրանտ Բագրատյանը:
«ԵՄ-ի ներկայացրած զեկույցում լուրջ քաղաքական նշանակություն պետք չէ փնտրել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ հասարակական կազմակերպության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը` անդրադառնալով Հայաստանում Եվրամիության հարևանության քաղաքականության առաջընթացի վերաբերյալ փաստաթղթին, որը նախօրեին Երևանում հրապարակել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան:
Արմեն Աշոտյանի խոսքով՝ «ՀՀ կրթության մասին» օրենքում փոփոխություններով առաջարկում են օրենսդրական նախաձեռնությունը տարածել հաջորդ 9-րդ դասարանցիների վրա:
«Երբ երեկ ես ասացի, որ շաքարավազի գինը 395 դրամ է, Արտակ Շաբոյանը միանգամից հակադարձեց, թե «Երևան Սիթիում» հենց այսօր շաքարավազը վաճառվում է 369 դրամով: Պարոն Շաբոյան, լավ ա չասացիք՝ «Երևան Սիթի»՝ ամենացածր գները տարածաշրջանում՝ գումարած երեք հատ լավաշ, հարգելի քաղաքացիներ, չմոռանաք բերել ձեր անձնագրերը»: Բայց այսպես որ ասեիք, ավելի անկեղծ կլինեիք հասարակության հետ…»,- այսօր ԱԺ նիստում՝ դիմելով Արտակ Շաբոյանին, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Զրոյացել է պետությունը: Դուք չեք ուզում սարքեք էս պետությունը, դուք ձեր ձեռքերը չեք քշտում, պետություն չեք սարքում: Նույնը էս հանձնաժողովը: Էս տարիներին մրցակցությունը պակասել է, ասում են ավելացել է: Դուք մի ինդեքս չունենք: Ո՞նց է ձեզ մոտ մրցակցությունը բարելավվել, ձեզ էլ վերանշանակել են, եթե ակտիվ հարկ վճարողները երեք անգամ պակասել են»,- ասաց Հ.Բագրատյանը:
2014թ. հունվարին Հայաստանից Ռուսաստան արտահանումը կազմել էր 16.5 միլիոն դոլար, իսկ 2015-ի հունվարին՝ ընդամենը 168.9 հազար դոլար։
«Էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխության մասին կառավարությունը հստակ չի կարող ասել, քանի դեռ չկա հայտ, չկա հանձնաժողովի որոշում»,- այսօր ԱԺ նիստում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով ՕԵԿ-ական պատագամավոր Հովհաննես Մարգարյանի հարցին` արդյոք էլեկտրաէներգիայի թանկացում սպասվո՞ւմ է, թե՞ ոչ:
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը հերքեց, թե սոցիալական ծրագրից օգտվելով է բնակարան ձեռք բերել:
Նա չհամաձայնեց Զարուհի Փոստանջյանի այն հայտարարության հետ, որ Արմեն Մարտիրոսյանը և Ռուբեն Հակոբյանը գնացել են նախագահի հետ հանդիպման որպես «Բաղրամյան 26-ի հաճախորդներ»։
«Եթե Հայաստանը հաջողի, և Եվրոպական միությունը ստորագրի համաձայնագրի քաղաքական բաղադրիչը, ապա ցույց կտանք, որ հետսովետական տարածքի երկրները կարող են համագործակցել և՛ Եվրոպայի, և՛ Ռուսաստանի հետ»:
«Հայտնի է, որ չնայած նախկինում եղած բացահայտ սպառնալիքներին` ռուս պաշտոնյաների կողմից, մամուլի միջոցով, կոնֆերանսներում ելույթների միջոցով և այլն, հայ պաշտոնյաները սպառնալիքների առկայությունը միշտ ժխտում են` խոսելով «անվտանգության երաշխիքների» և «ազգային շահի» մասին»։
«Ռուսաստանը մոտ ապագայում ստիպված կլինի դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Ուրալ-Պովոլժիեի ուսումնասիրման կենտրոնի աշխատանքային խմբի համակարգող Ալեքսանդր Սկակովը` անդրադառնալով հայ-ադրբեջանական և ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ստեղծված լարված իրավիճակին:
Փակուղուց դուրս գալու համար պետք է խրախուսել և լսելի դարձնել անհատների ձայները, և ոչ թե` բոլորին պահեստավորել «մեզ հետ» կամ «մեր դեմ» ճամբարներում։
Հասկանալի է, որ առնվազն մարդկայնորեն բոլոր ՀՀԿ-ականներն էլ կողմ են, որ Պերմյակովն օր առաջ փոխանցվի հայկական կողմին, ինչը, սակայն, իշխանությունը չի կարող անել: Բայց կողմ լինելով մարդկայնորեն՝ նրանք իրականում ընդդիմանում են դրան քաղաքականապես՝ ռուսներին ավելորդ անգամ չնեղացնելու համար:
Ռուսաստանը Հայաստանում և Հայաստանից ստանում է այն ամենը, ինչը ցանկանում է՝ փոխարենն ապահովելով «հարմարավետություն Պուտինի հետ հարաբերություններում»: Հենց այս բանաձևի վրա էր խարսխված նաև 2013 թվականի սեպտեմբերի 3-ի որոշումը՝ անդամակցել Մաքսային միությանը:
Հարցին, թե՝ վստահո՞ւմ եք Վլադիմիր Պուտինին` Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Ես ինձ շատ կոմֆորտ եմ զգում նրա հետ հարաբերություններում»:
«Խնդրում եմ` խնդիր դրեք իրականացնել հակաճգնաժամային խնդիրներ, ԵՏՄ անդամ երկրների տնտեսությունը ճգնաժամից դուրս բերել, իսկ սրանից հետո կարելի է մտածել ապագայի մասին: Այլապես, ես կարծում եմ, որ քաղաքական որոշումներ կարող են կայացվել, օրինակ` կարելի է ստիպել սիրել, բայց չէ՞ որ լավ սեր չէ»,- ասաց Բագրատ Ասատրյանը: