Կարծում եմ՝ Մոսկվայի նման արձագանքը մենք ենք թույլ տվել: Մենք այնքան շատ ենք թույլ տվել, որ Մոսկվան խառնվի մեր բոլոր գործերի մեջ, այդ թվում և՝ ներքին, որ արդեն իրեն իրավունք է վերապահում տալ գնահատական, թե ում արձանը կարելի է դնել, ումը՝ ոչ:
Ակնհայտ է, որ Ռուսաստանը տարբեր խողովակներով փորձում է ճնշում գործադրել Հայաստանի նկատմամբ` նախագահների հանդիպումը հատկապես ու մասնավորապես Ռուսաստանում ու Ռուսաստանի հովանու ներքո անցկացնելու համար` դրանից բխող բոլոր ադրբեջանանպաստ հետևանքներով:
91 տարեկանում վախճանվել է ժողովրդական արտիստ Օֆելյա Համբարձումյանը։ Նա 1944 թվականից Հանրային ռադիոյի ժողգործիքների անսամբլի մեներգչուհին էր։
Նա վստահեցրեց, թե Ռուսաստանը ժամկետներ չի դրել համաձայնագրի վավերացման համար, և ՀՀ իշխանություններն են որոշում՝ ինչը երբ վավերացնել. «Մեր ժամկետները որոշում ենք մենք, ես խնդրում եմ այդ բանը մի քիչ հղկեք: Եթե կլինի անհրաժեշտություն, դրա մասին տեղյակ կպահենք, մենք չենք շտապում, դուք եք շտապում: Այդ մասին որևէ քննարկում չի եղել, կքննարկենք, հանրության տեղյակ կպահենք»:
ԱԺ-ն կառավարության առաջարկությամբ արտահերթ նստաշրջան է գումարել: Նիստում պետք է քննարկվեր նաև «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը, որը, սակայն, հետաձգվել է:
Նախաձեռնության անդամները վստահ են, որ սա ռազմական «ծանր հանցագործություն է», «քանի որ պատերազմական իրավիճակում հենց հակաօդային պաշտպանությունն է որոշում պատերազմի ընթացքը, իսկ Ադրբեջանին զենք վաճառող Ռուսաստանը հնարավորություն կստանա իր շահերից ելնելով, պաշտպանել կամ չպաշտպանել Հայաստանի և Արցախի օդային տարածքը»:
Ակցիա ԱԺ-ի մոտ՝ ընդդեմ ՀՕՊ համաձայնագրի (ուղիղ). 1in.am
Խնդիրը ոչ այնքան բուն համաձայնագիրն է, դրանում ամրագրված դրույթները, այլ այն, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև չկա իրական ռազմավարական դաշնակցություն, որի հիմքում պայմանագրերից ու համաձայնագրերից բացի, առաջին հերթին պետք է լինի վստահությունը, փոխադարձ ու անվերապահ վստահությունը:
ՊԵԿ փոխնախագահը վստահեցրեց, որ հանրային սեկտորի առաջարկների գերակշիռ մասն ընդունվել է: Ի պատասխան դժգոհություններին, որ առաջարկները սկզբում ընդունվել են, բայց վերջում նախագիծն ԱԺ է ուղարկվել նախնական տարբերակով, Միրումյանը հերքեց` ասելով, թե նման բան չկա: Նրա խոսքով` 4 հարցերի շուրջ է, որ համաձայնություն ձեռք չի բերվել:
2016 թվականի ապրիլին բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց կողմից Հայաստան է փոխանցվել 104.5 մլն դոլար։
Եթե անցած տարի մայիսին դրանք աշխատել են 50% վնասաբերությամբ, ապա այս տարի այդ ցուցանիշը կազմում է մոտ 48%։ Ավտոապահովագրողների բյուրոյի հրապարակած տվյալների համաձայն՝ մայիս ամսվա համար բավարարված դիմումների գծով վճարված (վճարվելիք) հատուցումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 600 մլն դրամ, ինչը նախորդ ամսվա համեմատ նվազել է մոտ 28 մլն դրամով:
«Այնպես չէ, որ ես հիմա ֆինանսապես շատ լավ վիճակում եմ։ Բայց միևնույն է, մտածում եմ, որ ավելի լավ է՝ չաշխատեմ այդ 150.000 դրամը, որն իրենք են առաջարկում, և չնկարահանվեմ անորակ նախագծերում, քան անեմ մի բան, որից հետո փոշմանելու եմ»,- ասում է դերասանուհի Էվա Խաչատրյանը:
«Այդ օրերին ձախ կողմում անընդհատ ցավ էի զգում: Ես հորն ասացի` նայի՛ր` երեխու ոտքը վնասվա՞ծ է: Ես դա էլ եմ զգացել: Ասում էին` ինքը չի զգացել` ինչպես է մահանում: Ասում էի` ինչպե՞ս չի զգացել, եթե ես այդ ցավը զգացել եմ»,- ասում է Անդրանիկի մայրը:
«ԱՄՆ-ը Վիեննայի հանդիպումը կազմակերպեց, որից հետո Ադրբեջանը փորձեց իրեն դուրս դնել Վիեննայի պարտավորություններից, ետ բերեց այդ ծիրի մեջ, ԱՄՆ-ը ստիպեց Ադրբեջանին քաղբանտարկյալներին բաց թողնել, այս ամենն ամերիկյան ճնշման արդյունքն էր և դա օգտագործելու հնարավորություն հայկական կողմն ունի»,- ասաց Ենոքյանը։
Փոփոխության արդյունքում Հայաստանը դրա հետևանքով կհայտնվի ամենաբարձր հարկային դրույքաչափեր ունեցող երկրների խմբում
«Իրանը լուրջ մեծ պետություն է՝ մեծ քանակի հետաքրքրություններով ու թշնամիներով։ Այդ պատճառով Թեհրանը շատ խանդոտ է արձագանքում, եթե ինչ-որ բան փորձում են տեղադրել պարսկական սահմանի մոտ։ Հատկապես, եթե այդ «ինչ-որ բանը» կրակում է, պայթում և պահանջում է ռազմական կոնտինգենտի առկայություն, այդ թվում և՝ ռուսական»։
«Այդ աջակցությունը լինելու է միայն այն դեպքում, երբ Հայաստանը շատ հստակ երաշխիքներ տա, որ ինքը այդ քաղաքականությունը իրականացնելու է: Հետևաբար՝ մենք գործ ունենք մի երևույթի հետ, երբ ֆինանսական հատկացումը պայմանավորվում է որոշակի քայլեր անելու հետ: Սա նաև իր մեջ մեսիջ է պարունակում, որ ի վերջո սա մի բան է, որ հենց Հայաստանի շահերից է բխում և ոչ թե՝ արտաքին ինչ-որ պահանջ»:
Խնդիրը ոչ այնքան՝ տրամադրվող օգնության չափն է (թեև Հայաստանի տնտեսության` օր օրի վատթարացող իրավիճակում յուրաքանչյուր ավել դոլարը մեծ նշանակություն ունի), այլ՝ այդ աջակցության` հայտարարվող նպատակը, «փիլիսոփայությունը», եթե կարելի է այդպես ասել:
ՀՀ բանկային համակարգի ժամկետանց վարկերը 2016 թվականի ապրիլին շարունակել են աճել և հասել են ռեկորդային ցուցանիշի` 46 մլրդ 379 մլն դրամի։ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` նախորդ ամսվա` մարտի համեմատ, ժամկետանց վարկերի ծավալն աճել է 892 մլն դրամով կամ 2%-ով, հունվարի համեմատ` շուրջ 6.5 մլրդ դրամով կամ 16.2%-ով։
Նման հայտարարությունը նորմալ, անգամ ողջունելի կլիներ, եթե Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը, ընդհանրապես Հայաստանը` որպես պետություն, համարձակություն ունենար վարելու այնպիսի քաղաքականություն, որն անհրաժեշտության դեպքում իրերը կանվաներ իրենց անուններով, այդ թվում՝ ռուս պաշտոնյաներին ցույց տալով իրենց տեղը:
Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Վիեննայի վերջին հանդիպմամբ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում նախաձեռնությունը Ռուսաստանից, ըստ էության, վերցրած արևմտյան համանախագահությունը «բարեկամաբար» այն վերադարձնում է Ռուսաստանին:
«Գարեգին Նժդեհը հայ ազգի մեծագույն հերոսներից է, ինչպես բարեկամ ռուս ժողովրդի համար մեծագույն հերոս են Ալեքսանդր Նևսկին, Սուվորովը, Կուտուզովը, Ժուկովը և շատ ու շատ մեծ գործիչներ: Եվ Գարեգին Նժդեհն իր ողջ գործունեությունը ծավալել է ոչ թե ինչ-որ մեկի դեմ, այլ հանուն՝ հանուն հայ ժողովրդի ազատագրության, փրկության և անկախության»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Զախարովայի շուրթերով Ռուսաստանն իր դժգոհությունն է հայտնում Հայաստանի իշխանության կողմից վերջերս դրսևորված որոշակի ինքնուրույնության, Հայաստանի շահերը պաշտպանելուն ուղղված գործողությունների համար: Գարեգին Նժդեհը, կրկնում ենք, ՀՀԿ-ի գաղափարախոսության մարմնավորումն ու իդեալն է:
Հայաստանի ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, մեկնաբանելով Երևանում տեղադրված Գարեգին Նժդեհի արձանի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այն հայտարարությունը, թե «Մոսկվան զարմացած է Երևանում Վերմախտի «Հայկական լեգեոնի» հիմնադիրներից մեկի՝ գեներալ Գարեգին Նժդեհի հուշարձանի տեղադրմամբ», հակիրճ պատասխանեց, որ «այդ կապակցությամբ մենք էլ կհայտնենք մեր դիրքորոշումը»:
«Մենք փորձելու ենք, որ իմ կամ իմ ենթակաների աշխատասենյակից դուրս գալու ժամանակ դուք լինեք բավարարված: Բավարարված՝ չի նշանակում, որ ձեր ցանկությունն իրականություն է դարձել: Շատ դեպքերում կարող է բավարարված լինեք, որ ինչ-որ բան սովորեցիք»,- ասաց նա:
«Կարծում եմ՝ իշխանության դիրքից է կախված՝ որ իշխանությունն ինչ կերպ ու ինչ չափով է փորձում ճնշումներ գործադրել»,- Պոլսո Հայոց պատրիարքարանի փոխանորդ Արամ Աթեշյանի՝ Էրդողանին ուղղված բաց նամակի մասին ասում է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:
168.am-ը հարցի առնչությամբ պարզաբանումներ ստացավ ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայից: Զախարովան ասաց, որ ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակվել էր սխալ ձևակերպմամբ հաղորդագրություն, որն իրենք հստակեցրել են:
Գերմանիան ոչ առաջինն է, ով անում է այդ քայլը, ոչ էլ վերջինը կլինի: Եվրոպայում Գերմանիան հետևեց Ավստրիայի, Ֆրանսիայի, Շվեդիայի և մի շարք այլ պետությունների օրինակին, որոնք նախորդ տարիներին ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:
Քաղաքականությունը, մեղմ ասած, տարօրինակ երևույթ է: Այդ ոլորտում գերիշխողը միշտ էլ շահն է: Ազգային ու պետական շահը: Բայց չգիտես ինչու, մենք՝ հայերս, շարունակում ենք բարոյական արժեքներ փնտրել այդ ոլորտում:
«Ես չէի դրամատիզացնի Մոսկվայի դերակատարությունը: Ապրիլից սկսած՝ Ռուսաստանի դերակատարությունը մեծապես գերագնահատված է: Իսկ Բաբայանի հետ կապված պատմությունը` շատ ավելի, քանի որ Մոսկվայում ապրիլյան իրադարձությունների մասին նույնիսկ քչերը գիտեին, իսկ Բաբայանի մասին որոշում կայացնող շրջանակներում քչերը գիտեն»: