Օգոստոսի 1-ն ահագին բան հանեց ջրի երես: Առաջին դեպքը չէր, որ Սակագնային հանրահայտ հանձնաժողովի կողմից հերթական սակագինն էր բարձրացվել: Եթե հիշում եք, օգոստոսի 1-ից բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացվել էր 7 դրամով:
«8-10 հազար հայ շարունակում է իր գոյությունը պահել Սիրիայի հայաշատ Հալեպում` չցանկանալով լքել հայաշատ քաղաքը»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Հալեպի Հայ Ավետարանական համայնքի համայնքապետ, վերապատվելի Հարություն Սելիմյանը` ներկայացնելով իրավիճակը Հալեպում և հայ համայնքում:
«Սա, իհարկե, ինքնապաշտպանության միջոց է` իրականությունը չընդունող, կամքից թույլ մարդու: Չափի զգազողությունն այնքան է կորցրել, որ մոռանում է, որ երբ ես 30 տարի առաջ սկսեցի զբաղվել Օձունի տաճարի հետազոտությամբ ու ուսումնասիրությամբ, վերջինս կարմիր վզկապով դպրոց էր հաճախում…»:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ լիովին կողմ է սահմանադրական փոփոխություններին:
Մանկահասակ երեխային սպանելը նույնպես չի տեղավորվում դատարանում հրապարակված վարկածի հետ. ինչո՞ւ էր պետք տան ամենակրտսեր, անգիտակից մանկանն ուղղակի դաժանաբար սպանել: Եվ հետևաբար՝ կարծում եմ, որ հայկական կողմը, եթե փոքր ինչ արժանապատվության զգացում ունի, պետք է ուղղակի շարունակի սպանության քննության այլ վարկածների դիտարկումը:
Նրա դիտարկմամբ՝ Վարդան Օսկանյանի կողմից այդ պատճառների բարձրաձայնումը տեղին չէ, քանի որ Օսկանյանն իր պաշտոնավարման տարիներին ևս մասնակցել է բազում ընտրակեղծիքների:
«Եվրասիական տնտեսական միության զարգացումը երկրորդ պլան է մղվել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրի գլխավոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը` անդրադառնալով Ղրղըզստանի՝ ԵՏՄ անդամակցությանը:
«Երբ վնասակար նյութերի քանակը չափող սարքեր տեղադրեցին, մեկ շաբաթ շատ լավ էր, հոտ ընդհանրապես չկար, հենց դրանք տարան, հոտը նորից սկսվեց: Դրանք տարան, որ ստուգեն ազոտի միացումների, ամոնիակի քանակը»:
ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանի խոսքով՝ մնացել է մշակել նախագծի եզրափակիչ մասերը, հավանաբար օգոստոսին կներկայացվի ՀՀ նախգահին և ԱԺ. «Շատ հնարավոր է, որ պրոցեսը բավականին արագընթաց է գնում, նոյեմբերի վերջին հնարավոր է ունենանք հանրաքվե, այդ ժամանակ նաև մի շարք համայնքներում ընտրական պրոցես է լինելու»:
«Եթե Իրանի նկատմամբ պատժամիջոցները վերացվեն, Իրանը Հայաստանի կարիքը շատ չի ունենա: Ինչո՞ւ պետք է անպայման ՀՀ-ի հետ փորձի հարաբերություններ զարգացնել…»:
Ես չեմ ուզում խորանալ այն հետազոտությունների մեջ, որ խոշոր միջազգային ֆինանսական օլիգարխիայի մեջ պայքար է գնում, բայց այնուամենայնիվ, այն, ինչ կատարվում է Ռուսաստանում, գլոբալ քողարկված, բայց կատաղի պատերազմի արձագանքն է: Բացի Ռուսաստանից՝ հիմա բոլորը, այսպես թե այնպես, ունեն լուրջ խնդիրներ:
Վաղուց հերքված է այն տեսակետը, թե ջազը սևամորթների երաժշտություն է: Իհարկե, նրանք լավագույնս են նվագում, բայց հենց նույն ամերիկյան հողի վրա եղել են սպիտակամորթ ֆանտաստիկ երաժիշտներ:
Կարելի է որոշակի փոփոխություններ անել, հատկապես, երբ խոսքը վերաբերում է պետական իշխանության իրականացումը հնարավորինս սահմանափակելուն: Գործող Սահմանադրությունում առկա միակ լուրջ բացը, որի մասին ես տարիներ շարունակ խոսում եմ, վերաբերում է դատական իշխանության սահմանադրական վերահսկողության պակասին:
168.am-ի հետ զրույցում ռուսաստանցի ընդդիմադիր հրապարակախոս, քաղաքագետ Անդրեյ Պիոնտկովսկին նշեց, որ ԱՄՆ-ը փորձում է ակտիվացնել իր դերակատարությունը, քանի որ ունի կասկածներ, որ Արևմուտք-ՌԴ լարվածության ֆոնին ՌԴ-ն կփորձի սադրել իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում` տեղակայելով իր ռազմական բազաները:
Երևանյան ռոքի հիմքերում կանգնած ամենահին երաժշտական խմբերից մեկը՝ «Դոգման», պատրաստվում է հայաստանյան մեծ համերգային շրջագայության, որի մեկնարկը նախատեսված է օգոստոսի 20-31-ը՝ ներառյալ:
«Բոլորը խոսկան դուրս եկան՝ տերտերը խոսկան է, ճարտարապետը խոսկան է, շինարարը խոսկան է, գյուղապետը՝ նույնպես: Այսքան ժամանակ տեղից որևէ մեկը չի երևացել շինհրապարակում, գյուղապետը մի անգամ չի մտել հարցնի՝ տղերք, ո՞նց եք, հացի կարիք ունե՞ք, եսիմ ինչի կարիք ունե՞ք…»:
168.am-ը կապ հաստատեց մոսկվաբնակ բարերար Մովսես Ձավարյանի հետ, պարզելու՝ որքանո՞վ է այս հայտարությունը առնչվում նրա բարեգործական գործունեության հետ և թե ի՞նչ կարծիքի է նա այս ամենի վերաբերյալ:
«Իրանի ապաշրջափակումից հետո ՀՀ-ն պետք է նախաձեռնողականություն ցուցաբերի»,- «Հայ-իրանական բարեկամություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպված «Հայ-իրանական ռազմավարական գործընկերության հեռանկարը» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց Արա Պապյանը:
«Մեր ավիափոխադրողը դարձել է Թբիլիսին և, բնական է, որ հոսքը դեպի Վրաստան խայտառակ ձևով ավելացել է: Այս տարի շատ ընկերություններ մեզ մոտ չեն եկել զուտ այն պատճառով, որ ավիատոմսերի արժեքը նորմալ չէ, թանկ է: Դա մեծ խնդիր է»:
«Ջեոգրաֆիկ թրավըլ քլաբ» տուրիստական գործակալության տնօրեն Աննա Պետրոսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ բաց երկնքի քաղաքականության արդյունքների վերաբերյալ պաշտոնյաների պնդումները, թե այն դրական է ազդել տուրիզմի վրա, բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը:
«Պուտինի ռեժիմը կհասնի իր պատմական ավարտին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց վրացի քաղաքական վերլուծաբան Տորնիկե Շարաշենիձեն` անդրադառնալով ռուս-վրացական հնգօրյա պատերազմի տված դասերին:
Երևանում ավտոկայանատեղիների կազմակերպմամբ զբաղվող «Փարկինգ սիթի սերվիս» ընկերությունն անցած տարին վնասով է փակել: Ըստ հարկային մարմնի տվյալների՝ ընկերությունը 2014 թ. համար հայտարարագրել է 199 մլն 241.4 հազար դրամի վնաս:
«Էյր Արմենիա» ավիաընկերությունը, հնարավոր է, սնանկ ճանաչվի: Նման հայցապահանջով հուլիսի 28-ին «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն դիմել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Գործը քննելու է դատավոր Կարինե Պետրոսյանը:
Հայաստանի ԵՏՄ անդամակցությունից մի քանի ամիս է անցել: Շնորհիվ այդ անդամակցության՝ ինչպես վստահեցնում էր ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության տնօրեն Կոնստանտին Ռոմադանովսկին, ՌԴ-ում աշխատող հայ միգրանտները ստացել են որոշակի արտոնություններ և իրենց կարգավիճակով հավասարվել ղազախստանցի միգրանտներին:
Վրաստանի լողափնյա քաղաքներում տասը օր կարելի է հանգստանալ 400 դոլարին համարժեք դրամով, որը կներառի հյուրանոցը կամ հյուրատունը, սնունդը և ճանապարհածախսը: Հունաստանում յոթ գիշեր-ութ օր կարելի է հանգստանալ մոտավորապես 600 դոլարին համարժեք դրամով, որն իր մեջ կներառի ավիատոմսը, ապահովագրությունը, վիզայի աջակցությունն ու երկուանգամյա սնունդը:
Հարցին, արդյոք չի՞ պատրաստվում հրաժարական տալ, Ս.Խաչատրյանը պատասխանեց. «Հրաժարական, չեմ կարծում, երեխեք, չեմ ուրախացնի ձեզ»:
Անցած տարվա արդյունքներով 1 մլն դրամ և ավելի հարկային վնասներ հայտարարագրած հարկ վճարողների ցանկում բավականին ուշագրավ անուններ կան:
«Արևմուտք-ՌԴ հարաբերությունները լարման միտում ունեն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Եվրոպայի քոլեջի դասախոս, նախկին դիվանագետ, Ֆրանսիայի միջազգային և ռազմավարական խնդիրների ինստիտուտի առաջատար վերլուծաբան, ԵՄ կառույցներում ուսումնական ծրագրեր իրականացնող Լոռ Դելքուռը:
«Անցած տարվա համեմատ պակասել է, բայց օրինաչափություն գտնելու, մեկնաբանելու համար երկար ժամանակ է պետք, որ երևույթը մի որոշ ժամանակաշրջան պահպանվի: Նման դեպքում, որ մի անգամ կամ երկու անգամ է կարճաժամկետ ի հայտ եկած բանի հետ կապված, դժվար է մեկնաբանել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Եգանյանը:
«Մեր նպատակն այն է, որ երեխաներն ավարտելով դպրոցը՝ մնան ապրելու իրենց տարածաշրջանում: Այսինքն՝ այսպես մենք նաև արտագաղթի խնդիր ենք լուծում, որովհետև ինտերնետային ծածկույթի համար ոչ մի նշանակություն չունի՝ տարածական առումով՝ դու որտեղ ես գտնվում»: