«Ծառուկյան» դաշինքը կհամագործակցի՞ «Ելքի» հետ

«Ելք» դաշինքի անդամ, պատգամավոր Էդմոն Մարուքյանն օրերս հայտարարել էր, որ իրենց դաշինքը կարող է համագործակցել «Ծառուկյան» դաշինքի հետ: Խորհրդարանական ընտրություններից հետո «Ծառուկյան» դաշինքը, բացի մանդատների հետ կապված քաշքշուկից, ըստ էության, լռություն է պահպանում։ Միայն ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ Գագիկ Ծառուկյանը լրագրողներին հայտարարել է, որ իրենք ընդդիմադիր են լինելու ԱԺ-ում։

168.am-ի հարցին՝ արդյոք համագործակցության վերաբերյալ արձագանք ստացե՞լ են «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչների կողմից, Է.Մարուքյանից պատասխանեց, թե իրենք պաշտոնապես չեն դիմել գործընկերներին և արձագանք չեն սպասում. «Մենք բազմաթիվ նախագծեր ունենք, եթե «Ծառուկյան» դաշինքը կողմ քվեարկի դրանց՝ սիրով։ Համագործակցությունն ինչպե՞ս է լինում»։

Պատգամավորը նշեց, որ «Ելքը» Վանաձորի հետ կապված առաջարկ ունի, եթե կստորագրեն՝ լավ, եթե ոչ՝ էլի լավ։ Սակայն այդ հարցով էլ դեռ չեն դիմել դաշինքին։ Է.Մարուքյանը նշեց, որ չգիտեն՝ ում պետք է դիմեն, քանի դեռ չի ձևավորվել խորհրդարանական խմբակցությունը, հայտնի չէ՝ ով է ղեկավարը, և այլն։

Տեսանյութեր

Լրահոս