Հայկական ընկերությունն առաջարկում է նռան, ծիրանի հյութերից պատրաստված սուջուխ, չրերի լայն տեսականի

Հոկտեմբերի 13-15-ն անցկացվեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության կազմակերպած Armprodexpo 2017 միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը։ Ցուցահանդեսում հայկական սուջուխի ու չրերի լայն տեսականիով էր ներկայանում SweetNella ընկերությունը։

«Ընկերությունը շուկայում է արդեն 2 տարուց ավելի։ Արտադրանքը պատրաստված է բնական հումքով, բարձր տեսակի պոպոքով։ Ունենք սուջուխի տեսականի՝ նռան հյութից պատրաստված, ծիրանի հյութից պատրաստված, պնդուկով միջուկով, և այլն։ Մեր արտադրանքը տարբերվում է նաև նրանով, որ առանց որևէ գունային և համային հավելումների է պատրաստված»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ընկերության մենեջեր Նելլի Ասատրյանը։

Նա նշեց, որ հումքը ստանում են հիմնականում իրենց այգիների բերքից, իսկ ընկույզը գնում են Հայաստանի տարբեր մարզերից. «Մեր արտադրանքն արտահանվում է հիմնականում Ռուսաստան։ Տեղական շուկայում մեր արտադրանքի պահանջարկը բավականին մեծ է, աշխատում ենք գրեթե բոլոր սուպերմարկետների հետ»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս