«Հայաստանի հրաժարումը պարզապես հիմարություն կլինի»

«Հայաստանի հրաժարումը պարզապես հիմարություն կլինի»

«ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի տորագրման արարողությունից առաջ համաձայնագրի տեքստի հրապարակումը սովորական և անհրաժեշտ քայլ է, որում թաքնված նպատակներ պետք չէ փնտրել: Սա համաձայնագիր է, որը վերաբերում է հայ հասարակությանը, այսինքն` որի առաջին թիրախը հայ մարդն է և ոչ իշխանությունը, նա ևս պետք է ընտրի` ցանկանո՞ւմ է արդյոք նման որակի հարաբերություններ Եվրամիության հետ, թե՞ ոչ:

Կարծում եմ, հրապարակման առաջնային նպատակներից մեկը դա է:

Ինչպես տեսաք, համաձայնագիրը բավականին լայն ու լուրջ բովանդակություն ունի, դրանից Հայաստանի հրաժարումը պարզապես հիմարություն կլինի, սակայն այն պետք է բաց լինի հասարակության համար, որպեսզի հրաժարման դեպքում հասկանալի լինի, որ դրանում երրորդ կողմերին սպառնացող կետեր չկան և դրանից հրաժարումն ըստ էության ոչ այնքան բովանդակային նշանակություն ունի, որքան քաղաքական, ինչպես 2013 թվականին»,- «168 Ժամ»-ի հետ զրույցում այս մասին է ասել եվրոպացի փորձագետ Լոռ Դելքուրը՝ անդրադռնալով ՀՀ-ԵՄ համաձայնագրի տեքստի հրապարակման փաստին:

Երրորդ հնարավոր պատճառն, ըստ նրա, այն է, որ համաձայնագրի ջատագովը, պաշտպանը պետք է կրկին հայ մարդը լինի, ուստի այս հրապարակումը հավելյալ «անվտանգություն» է հաղորդում փաստաթղթին:

Իսկ լիտվացի փորձագետ Լինաս Կոժալայի խոսքով, համաձայնագրի տեքստը հրապարակվել է հայկական կողմի հետ համաձայնության արդյունքում, որպեսզի գործընթացը հնարավորինս թափանցիկ դիտարկվի: «Եթե այն հրապարակվել է, նշանակում է, որ կողմերը, մասնավորապես Հայաստանը վստահ է, որ խոչընդոտներ չեն լինելու»,- ասաց Կոժալան:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

Գովազդ
Լրահոս
Ամենաընթերցված
ՕրվաՇաբաթվաԱմսվա
2017-11-09
ԱՄՆ նոր վարչակազմի որոշումը Ղարաբաղի վերաբերյալ
«Ռուսական կողմը ոչ թե անտեսում է ԼՂ հակամարտությունը, այլ փորձում է այն օգտագործել՝ որպես կողմերի վրա ազդելու գործոն, որը հակամարտության կարգավորումից հետո այլևս արդիական չի լինի»,- ասաց Գոբլը: