«Մենք վստահել ենք նրան». Վահրամ Բաղդասարյանը` Սեյրան Օհանյանի և գաղտնազերծված ձայնագրության մասին

«Իմ կարծիքը Սեյրան Օհանյանի վերաբերյալ բավականին բարձր և դրական է, որովհետև նա եղել է պաշտպանության նախարարը, մենք վստահել ենք նրան, իսկ նմանատիպ խնդիրները պետք է ուղղել պատկան մարմիններին»,- այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` խոսելով Նորք-Մարաշի զինված խմբի գործով օրերս գաղտնի ձայնագրության վերծանման արձանագրության հրապարակման մասին:

Ըստ նրա` եթե որպես պաշտպանության նախարար Ս.Օհանյանը որոշ կաշկանդվածություն ունեցել է, ապա որպես քաղաքական գործիչ ազատ է կարծիք հայտնելու, բայց այդ կարծիքների իսկությունը պետք է ուսումնասիրվի:

Հիշեցնենք, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Նորք-Մարաշի զինված խմբի գործով` ըստ մեղադրանքի՝ «ՀՀ իշխանությունը յուրացնելու, զավթելու նպատակով ստեղծված հանցավոր համագործակցության» 20 անդամների վերաբերյալ, դատական քննության ժամանակ հրապարակվել էր գաղտնի ձայնագրության վերծանման արձանագրությունը:

ԶԼՄ-ների համաձայն` ձայնագրությունը կատարել էր Լիլիթ Թ.-ն՝ այս գործից անջատված մասով որպես մեղադրյալ անցնող:

Ձայնագրությունը, ըստ վերծանման արձանագրության, կատարվել էր Վահան Շիրխանյանի տանը:

Հանդիպել ու զրուցել են Վահան Շիրխանյանն ու զինված հանցախմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանը: Ձայնագրության վերծանման արձանագրությունում նշված է.

Արթուր Վարդանյան. «Ինքը գիտի՞ կոնկրետ, որ կարող ա նման բան լինի՝ Սեյրանը»:

Վահան Շիրխանյան. «Ես իրան ասել եմ: Ոչ թե քո հետ կապված, այլ ասել եմ՝ ժողովրդի ատելությունը էնքան մեծ է, որ մի օր մեկ էլ հեռուստացույցով կլսես, որ էսպիսի բան է եղել: Ի՞նչ ես անելու: Ասեց՝ ես ժողովրդի դեմ դուրս չեմ գա»:

Արթուր Վարդանյան. «Կարա՞ պահի բանակը, որ հանկարծ տանկերը փողոց չելնեն… Նենց ա, որ հաղթանակ լինելու ա, բայց իզուր զինվորի արյուն ա թափվելու»:

Վահան Շիրխանյան. «Չէ, ոչ մի տանկ փողոց դուրս չի գա»:

Արթուր Վարդանյան. «Իսկ ներքին զորքե՞րը»:

Վահան Շիրխանյան. «Եթե դա չվերածվի քաղաքի մեջ կռվի…»:

Արթուր Վարդանյան. «Եթե դաժե էդ ձև լինի, էլի պաշտպանության նախարարությունը չպիտի խառնվի»:

Վահան Շիրխանյան. «Տենց բաներին ներքին զորքերը չեն կարա չխառնվեն, որովհետև քաղաքի մեջ իրար վրա կրակում են»:

Արթուր Վարդանյան. «Պետք ա նենց անենք, ներքին զորքերը չխառնվեն»:

Վահան Շիրխանյան. «Ուրեմն առաջին  հերթին պետք է ամեն ինչ անենք քաղաքից դուրս»:

Արթուր Վարդանյան. «Էսօր քաղաքից դուրս բերելը, բոլորին մի տեղ հավաքելը մի քիչ դժվար ա… Էս ամեն ինչը կարա՞նք Սեյրանի հետ խոսանք… Անձամբ կարա՞մ խոսամ… Հնարավոր ա՞ հանդիպել՝ լինի գաղտնի հանդիպում…Նենց չի, որ քեզ չեմ վստահում: Ընդհակառակը, ես քեզ շատ-շատ եմ վստահում, Վահան ջան: Ես ու դու… Կարա՞ս էտի կազմակերպես, ինձ համար շատ կարևոր ա…»:

Վահան Շիրխանյան. «Էսօր ինքը կզգուշանա… Գաղտնի Հայաստանում ոչինչ հնարավոր չի…»:

Արթուր Վարդանյան. «Ցավդ տանեմ, հազար ձև կարելի ա գաղտնի կազմակերպել՝ Արագածի փեշին, Գյումրի: Շիրակ: Արթիկ:… Որ անհնար լիներ, Արցախը հետ չէինք բերի, չէինք ազատագրի… Ո՞ն ց անենք, որ չզգուշանա…»:

Վահան Շիրխանյան. «Երբ որ ստեղծենք էդ միությունը…»:

Արթուր Վարդանյան. «Ասենք՝ Սերժը վարի գնաց, դու ո՞նց ես տեսնում…»:
Վահան Շիրխանյան. «Ամեն ինչ անցնում ա Սեյրանի ձեռքը, նա միանգամից կշարժվի մեր ասածով»:

Արթուր Վարդանյան. «Իսկ եթե չշարժվի՞ մեր ասածով»:

Վահան Շիրխանյան. «Անհնար է»:

Արթուր Վարդանյան. «Եթե արդեն ուժը իրա ձեռքին ա, անհնար ոչինչ չկա»:

Վահան Շիրխանյան. «Նա ամբողջ իրա ապագան կապում ա մեզ հետ: Ողջ ապագան: Ընտրովի լինի, զոռով լինի, կապ չունի»:

Արթուր Վարդանյան. «Ինքը ո՞նց ա տենում դրանից հետո իրա կարգավիճակը՝ Սեյրանը»:

Վահան Շիրխանյան. «Ուրեմն՝ կարգավիճակը օրենքով, Սահմանադրությունով պիտի լինի: Դնել ինչ-որ ժամանակավոր կառավարություն, էս-էնՀայաստանի դեպ, քում հնարավոր չէ: Ընտրություններ են լինելու: Մեր թեկնածուին կընտրեն»:

Արթուր Վարդանյան. «Ընտրությունները պետք ա կազմակերպվի մաքուր, չէ՞»:

Վահան Շիրխանյան. «Իհարկե: Բա դրա համար է էս Միությունը ստեղծվում»:

Արթուր Վարդանյան. «Սեյրանը, ասենք, պաշտպանության նախարարությունը իր ձեռքի տակ ա՝ հանձն ա առնում, ասենք՝ պաշտպանությունը ամբողջ Հայաստանում՝ ներքին, արտաքին, ճի՞շտ ա… Ես շատերի հետ խոսացել եմ: Մարդ կա՝ ասում ա Սեյրանը շատ վատն ա, մարդ կա՝ ասում ա՝ ամենաքիչ կեղտոտվածն ինքն ա, մարդ կա՝ ասում ա՝ շատ լավն ա… Եթե ինքը ժողովրդի հետ չլինի, վաղը-մյուս օրը ինքն էլ ա նույն թրի տակ ընկնելու… Ժողովուրդը ասելու ա՝ էսի պրծավ, էնի էկավ… Մի կեղտի փոխարեն մյուս կեղտն ա էկել… Եթե Սերժը վարի գնա, հարյուր հոգի գլուխ ա բարձրացնելու, Սեյրանը տակից դուրս չի կարանալու գա: Ես քեզ հարյուր տոկոս եմ ասում… Ես շատերի հետ խոսում եմ… Բոլորը Սեյրանին համարում են սերժական, ասում են՝ դե նույն զիբիլն ա… Ես չեմ կարա էդ մարդկանց ասեմ՝ տենց չի… Դրա համար ինքը պետք է ապացուցի, որ իրականում էդ մարդը չի… Էս ժողովուրդը աչքերը փակ չի վստահում, չի կարա…»:

Վահան Շիրխանյան. «Ինքը կարա իր քայլերով համոզի: Ժողովուրդը հավատում է միայն քայլերին»:

Արթուր Վարդանյան. «Ժողովուրդը պետք է ինչ-որ տեղ համոզում ունենա, հասկանա՝ ով ա իր հետ»:

Վահան Շիրխանյան. «Աստված չանի՝ փողոցային ընդհարումներ սկսվեց, վեց-յոթ ժամ հետո Ղարաբաղի ամբողջ զորքը էստեղ է լինելու»:

Արթուր Վարդանյան. «Ես դրա հարցը կլուծեմ»:

Վահան Շիրխանյան. «Դու չես պատկերացնում, թե ինչ է նշանակում Ղարաբաղ… Ղարաբաղը մտածելու ա՝ էկել են մարդիկ, որոնք ուզում են նստել աթոռին ու ծախել Ղարաբաղը… Դա ելք չի…. Դրա համար ասում եմ՝ ամենը պիտի լինի սուսուփուս… Էնքան սուսուփուս, որ աշխարհի ծառայությունները լցվեն, չգտնեն՝ ով արեց, որտեղ արեց… Ինքը քեզնից ավելի շատ ա վառված էս ավազակներից…»:

Արթուր Վարդանյան. «Ո՞վ»:

Վահան Շիրխանյան. «Սեյրանը: Սեյրանին որ խոսացնում ես՝ ասում է ՝ էս գող-ավազակներից հնարավոր ա՞ պրծնել: Ասում եմ՝ հա: Ասում է՝ եթե դու լինեիր, ի՞նչ կանեիր մանվելների հետ՝ Մանվել, Սեյրան և այլն: Որոնց ինքը ատում է: Ասի՝ դա քո գործը չի, ես գիտեմ՝ իրանց հետ ինչ կանեմ, հանգիստ էղի: Շան պես վնգստալով հետևներիցդ վազելու են: Մուկը: Մուկին ինքը ընդհանրապես մարդի տեղ չի դնում: Էս Սրա հետ էլ արդեն խորը կռիվների մեջ են: Խորը»:

Արթուր Վարդանյան. «Բա ինչի՞ իրան չեն հանում»:

Վահան Շիրխանյան. «Գիտես, Սերժը ունի մի հատ մեթոդ… Ինքն ուժեղ մարդկանց երբեք չի հերոսացնում: Ինքը նրանց պահում է մի վիճակում, որ իրանք ոչ հերոս են, ոչ հանցագործ, որ իրեն վնաս չտան: Սեյրանին, եթե էսօր հանեց, Սեյրանը մի ամսում ստեղծում է կուսակցություն, մտնում է ընդդիմություն էդ իրա սաղ ռեսուրսներով, դրսի ռեսուրսները Սեյրանի շատ է՝ ֆինանսական ռեսուրսները…

Շատ հարուստ մարդիկ էսօր պատրաստ են՝ Նյու Յորքից, Վաշինգտոնից, Լոսից… Ասել են՝ եթե դու եկար, մենք ամեն ինչ կանենք…Էդ մարդու վրա կասկած պիտի չլինի, որ ինքը նման բան է կազմակերպել… Աշխարհը հիմա փոխվել է… Էնպես պիտի արվի, որ տարիներով ման գան ու հոգնեն, ասեն՝ չկա… Շատ խելացի են կազմակերպել… Նույնիսկ վերսիաներից մեկը՝ որ պատահար է… Ճանապարհին շուռ է եկել, քար է գլորվել վերևից, մեքենան ընկել է ձորը… Օրինակի համար եմ ասում… Ասենք՝ վերևից մի հատ ինչ-որ մեքենա տոռմուզները փախցնում է, բենզավոզ, վառվում է… սենց դժբախտ պատահար է… Աշխարհը պիտի վերաբերվի մաքուր,  դա շատ կարևոր է Հայաստանի համար…»:

Արթուր Վարդանյան. «Իսկ ո՞նց ա իրա տեսակետը…»:

Վահան Շիրխանյան. «Վերաբերմունքը էդ շրջապատի ավազակախմբի, էդ որդեր-մորդերի՝ նույնն ա՝ Դոդի մասին, Լֆիկի մասին, Մկի մասին՝ նույն կարծիքին է՝ որ գողացել են ժամանակին գողացել են, լափել են, հիմա իրանց ցույց են տալիս բարեկամներ… Իսկ Սրանից ամեն կերպ պետք է ազատվել, որովհետև ոչ ոք իրենից լավ չգիտի, թե ինչքան վնաս է տալիս երկրին, որովհետև հազար ու մի հարցով ինքը ստիպված է գնալ մոտը…»:

Արթուր Վարդանյան. «Սերժի մո՞տ»:

Վահան Շիրխանյան. «Բա իհարկե…

Արթուր Վարդանյան. «Վոբշեմ, Սերժին տանել չի կարում՝ Սեյրանն էլի… Ռոբերտ Քոչարյանի մասի՞ն ինչ ա ասում, ո՞նց ա հետը»:

Վահան Շիրխանյան. «Շատ վատ… Շատ ավելի վատ: Դե, Ռոբերտի հանցագործություններն ինքը լավ գիտի՝ Ղարաբաղից սկսած»:

Արթուր Վարդանյան. «Պետք ա ես մի հատ Սեյրանի հետ երկու րոպե խոսեմ, մենակ դու կարաս կազմակերպես…»:

Վահան Շիրխանյան. «Ասենք՝ ինքնաթիռը թռնում է ու ընկնում է, Թող մեջը մի հիսուն էլ մարդ լինի… Ամենահեշտ բանը ասելն է, թե խփեցին… Շևարդնաձեի վրա հինգ անգամ փորձեցին, Ալիևի վրա բազմաթիվ անգամ… Պիտի մտածել, սա լեռնային երկիր է… Չեմ ուզում՝ դու քեզ պադստավկա անես, ինքդ քեզ ներկայացնես որպես վրիժառու, հերոս, մոռացի դա…»:

Արթուր Վարդանյան. «Ես չեմ երևալու, վաբշե… Բոլորը մասկեքով են լինելու, ոչ ոք չի իմանա…

Վահան Շիրխանյան. «Դատ է լինելու, դրա դեմ ոչինչ չես կարող ասել…»:

Արթուր Վարդանյան. «Մենք ինչ-որ պետության կողմից չենք հրահրված, հասարակ մարդիկ ենք…»:

Վահան Շիրխանյան. «Դաշնակներից ոչ մեկին չվերցնես… Դրանց մեջ ծպտյալ կարգալույծներ կան…»:

Արթուր Վարդանյան. «Չէ, ես դաշնակներին չեմ սիրում: Իրանց ձեռին ճար լիներ, կես բաժակ ջրի մեջ ինձ կխեղդեին…»:

Վահան Շիրխանյան. «Ես Հայաստանի հետ եմ»:

Արթուր Վարդանյան. «Տո, ես գիտեմ, մենք էլ ենք Հայաստանի հետ»:

Վահան Շիրխանյան. «Մենք հասկացել  և ընդունել ենք, որ միակ էֆեկտիվ ճանապարհը դա է»:

Արթուր Վարդանյան. «Ես համոզված եմ, որ կհաղթեմ: Հաստատ, հաղթելու եմ…Վահան ջան, ինչ տարբերակ ուզում ես՝ մտածի, ինչքան շուտ իրա հետ կարողանամ հանդիպել, ուր ուզում ա՝ գնանք, թեկուզ գնանք բաղնիք, բաղնիքի մեջ նստած լինենք…»:

Մանրամասները` տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս