Պապիլոմա վիրուսի դեմ պատվաստման թեման կքննարկվի ԱԺ-ում

Ազգային ժողովում տեղի կունենան քննարկումներ պապիլոմա վիրուսի դեմ պատվաստման թեմայի շուրջ: Քննարկումների նախաձեռնողը «Ելք» և «Ծառուկյան» խմբակցություններն են, դրանք կանցկացվեն Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում: Քննարկումներին, ըստ ամենայնի, կհրավիրվեն նաև փորձագիտական շրջանակներ:

Նշենք, որ մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումները ներդրվել են աշխարհի 74 երկրների ազգային օրացույցում, այդ թվում` Հայաստանի: Այս վիրուսն արգանդի վզիկի քաղցկեղի հիմնական պատճառն է: Հայաստանում կանանց քաղցկեղային հիվանդությունների կառուցվածքում արգանդի վզիկի քաղցկեղը գտնվում է երկրորդ տեղում՝ կրծքագեղձի քաղցկեղից հետո:

2015 թվականին հանրապետությունում արձանագրվել է արգանդի վզիկի քաղցկեղի 257 նոր դեպք (100000 կանանց հաշվով ցուցանիշը 16.4 է), որոնցից 153-ը (59.5% )՝ 3-րդ և 4-րդ փուլերում, 2016թ.՝ 243  նոր դեպք (ցուցանիշը՝ 15.5):

Տեսանյութեր

Լրահոս