ԵԱՏՄ մաքսային օրենսդրության պատճառով ՀՀ-ԵՄ նոր պայմանագրի դրույթների հետ կապված որևէ խոչընդոտ չի առաջանա. Վախթանգ Միրումյան

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ վախթանգ Միրումյանը վստահ է` ԵԱՏՄ մաքսային օրենսդրության պատճառով ՀՀ-ԵՄ նոր պայմանագրի դրույթների հետ կապված որևէ խոչընդոտ չի առաջանա:

«Վստահեցնում եմ ձեզ, որ ԵԱՏՄ նոր մաքսային օրենսգիրքը չի պարունակում որևէ դրույթ, որը կարող է վտանգել կամ խեղաթյուրել կամ հակասություններ առաջացնել այն պարտավորությունների մասով, որ ՀՀ-ն ստանձնել է ԱՀԿ անդամակցության գործընթացում: Նշեմ ավելին` ԵԱՏՄ նոր մաքսային օրենսգրքի հիմքում դրված են այն սկզբուքները, որ ԱՀԿ բնորոշ սկզբունքներն են` մաքսային արժեքների որոշման մեթոդներ և այլն»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Վ.Միրումյանը:

Ըստ նրա` եթե համեմատենք, թե ԵՄ և ԵԱՏՄ ինչպիսի կարգավորումներ են նախատեսում մաքսային օրենսգրքերում, պետք է հստակ արձանագրենք, որ երկու օրենսգրքերում սահմանված մոտեցումներն էլ հիմնված են Կիոտոյի կոնվենցիայի հիմնարար սկսզբունքների վրա. «Այստեղ որևէ հակասությունների մաիսն չի կարող խոսք լինել»:

Տեսանյութեր

Լրահոս