ՀԷՑ-ը կտուգանվի 5 մլն դրամով

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը կտուգանվի 5 մլն դրամով: Այս մասին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախատեսում է որոշում ընդունել դեկտեմբերի 6-ի նիստում:

Ըստ որոշման նախագծի` ընկերությունը խախտել է էլեկտրական ցանցին սպառման համակարգերի միացման մասին ՀԾԿՀ որոշմամբ սահմանված ժամկետները: Վարչական վարույթի շրջանակում փաստվել է, որ ընկերությունը չի կատարել ՀԾԿՀ սահմանած պահանջը՝ խախտելով որոշ սպառողների իրավունքները:

Ըստ այդմ` հանձնաժողովը պատրաստվում է որոշում ընդունել՝ ՀԷՑ-ին ենթարկել տուգանքի` 5000 000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ գումարի չափով։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031