Ում է ուղղված ՀԱՊԿ-ի հայտարարությունը
«Սա դիտարկել՝ որպես հայամետ քայլ, սխալ կլինի, քանի որ հայամետ դիրքորոշում այս հայտարարությունում արտահայտված չէ, դրան, միևնույն է, դեմ կլինեին Բելառուսն ու Ղազախստանը: Սակայն պետք է նաև հաշվի առնել, որ ՀԱՊԿ նախագահությունը Հայաստանինն է, և Հայաստանը կարողանում է օգտագործել առիթն իր համար նպատակահարմար հայտարարությունների հաստատում կորզելու համար:
ՀԱՊԿ-ը հայտարարությամբ հաստատել է իր դիրքորոշումը, որ չի կարող միջամտել և կարող է միայն աջակցել այն հարթակին, որը կոչված է զբաղվելու այս խնդրի կարգավորմամբ: Սա հայամետ հայտարարություն չէ, սակայն երեք սկզբունքները, որոնց մասին խոսք է գնում, հայկական դիվանագիտական ձևակերպումներ են, դրանք մենք շատ ենք լսել»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին է ասել ռուս ռազմական փորձսագետ Պավել Ֆելգենգաուերը՝անդրադառնալով նոյեմբերի 30-ին ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ՀԱՊԿ-ի տարածած հայտարարությանը:
Նա նշել է, որ նման հայտարարության նախագիծ Հայաստանը չէր կարող անցկացնել առանց Ռուսաստանի աջակցության:
«Ռուսաստանն աջակցել է նման հայտարարություն կազմելուն, քանի որ ապրիլյան պատերազմից հետո քննադատության թիրախ դարձան թե՛ ՀԱՊԿ-ը, և թե՛ Ռուսաստանը, որոնք հերթականությամբ Ռուսաստանը փորձում է չեզոքացնել: Սա նաև Հայաստանի հասարակության համար արված քայլ կարելի է համարել, այդ թվում՝ այն բոլոր միջոցառումները, որոնք Ռուսաստանը նախաձեռնեց ապրիլյան պատերազմից հետո՝ վերազինելով Հայաստանին շատ ավելի հզոր սպառազինությամբ, ձևավորելով հայ-ռուսական միացյալ զորախումբ, ՀՕՊ»,- շեշտել է նա:
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում: