Իսպանիայում հայտարարել են ՆԱՏՕ-ի աշխատանքներում երկրի նշանակալի ներդրման մասին

Իսպանիայի պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլեսը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չի կարող կատարել իր աշխատանքը առանց Իսպանիայի և կոչ է արել դասեր չտալ Մադրիդին դաշինքի նկատմամբ իր հանձնառության վերաբերյալ։

Reuters գործակալությունն ավելի վաղ հաղորդել էր, որ ԱՄՆ-ն քննարկում է դաշինքին Իսպանիայի անդամակցությունը կասեցնելու հարցը՝ որպես պատիժ Իրանի դեմ գործողությանը օգնելուց հրաժարվելու համար: ՆԱՏՕ-ն ավելի ուշ բրիտանական լրատվամիջոցներին հայտնել է, որ կազմակերպության կանոնադրությունը ոչ մի դրույթ չի պարունակում որևէ երկրի անդամակցությունը կասեցնելու վերաբերյալ:

«Իսպանիան Ատլանտյան դաշինքի պատասխանատու, լուրջ, հուսալի և նվիրված դաշնակիցն է։ Ատլանտյան դաշինքը խաղաղապահ կազմակերպություն է, որն առանց Իսպանիայի չէր կարող կատարել այն կարևոր աշխատանքը, որը կատարում է… Ոչ ոք մեզ դասեր չի տա խաղաղության նկատմամբ մեր նվիրվածության և ՆԱՏՕ-ին մեր անդամակցության մասին»,- ասել է Ռոբլեսը Իսպանիայի պաշտպանության նախարարության սոցիալական ցանցերի էջում հրապարակված տեսաուղերձում։

Նախարարը շեշտել է, որ Իսպանիան մասնակցում է Դաշինքի առաքելություններին ինչպես արևելյան թևում, այնպես էլ ցամաքում, ծովում և օդում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930