ԳՆԱՑԵ՛Ք, ՀԱՆՈՒՆ ՁԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ՛ ԳՆԱՑԵՔ. ՁԵՐ ՏԵՐԵՐԸ, ՄԵԿ Է, ՁԵԶ ԹՈՂՆԵԼՈՒ ԵՆ ՄԻ ՕՐ. ԱՄՐԱՄ ՄԱԿԻՆՅԱՆ
168TV–ի՝ «Զառան հարց ունի» հաղորդաշարի հյուրը փաստաբան Ամրամ Մակինյանն է․
Զրույցի կարևոր մի քանի դրվագներ՝ մեկ դիպաշարով․

- Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն է նշում ինչ-որ բան։ Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, և ինձ մոտ 2020 թվականից մինչ օրս որևէ տոնի առթիվ տոնական տրամադրություն չկա, առավել ևս՝ կեղծ տոների առթիվ, կեղծ օրակարգերի առթիվ։
- Պետությունը տապալած, մեր ազգային արժանապատվությունը տապալած կառավարությունը չի կարող Հայաստանի Հանրապետությունում տոն ստեղծել։ Տոն կլինի այն ժամանակ, երբ իրենք կգնան, կգնան իրենց օրակարգերով, կգնան իրանց սիմվոլներով, պարտության սիմվոլով, դավաճանության սիմվոլով, կեղծարարության սիմվոլով, և մենք կամաց-կամաց ոտքի կկանգնենք, մեր մեջքը կուղղենք, ու կսկսվեն իրական տոները՝ իրական քաղաքացիների համար։
- Ես վստահ եմ, որ նոր Սահմանադրությունն իր մեջ նաև կապիտուլյացիոն ինտոնացիաներ կպարունակի․ չեն ուզում ընտրություններից առաջ իրենց չունեցած վարկանիշը 1 անգամ ևս հարվածի տակ դնել՝ Սահմանադրության տեքստը հրապարակելով։
- Ես կարծում եմ, որ իրենք պատմություն, ընդհանրապես համաշխարհային պատմություն լավ չգիտեն, որովհետև ամեն սկսված բան ավարտ ունի, առավել ևս՝ ռեժիմները, որոնք հիմնված չեն ժողովրդի իշխանության վրա, տարբեր կենտրոններից են ղեկավարում. էդ կենտրոններում շահերի վերադասավորումներ անպայման լինում են, բոլորս տեսնում ենք, որ ամենուր են լինում, և իրենց տերերը մի օր իրենց բաց կթողնեն, և կարծում եմ՝ արդեն բաց են թողել, որ իրենք գնան այն հանգրվանին, որտեղից որ եկել են։
- Կգնան դեպի նախաքննական մարմիններ․ իրական արդարադատությունը կորոշի՝ ով ինչ է արել ու ինչի համար պետք է պատասխան տա։

- Ճիշտն ասած, ես չեմ պատկերացնում, որ հնարավոր է, բայց այսօր բոլորս տեսնում ենք՝ սպիտակ թղթի վրա սև թանաքով գրել քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում, ու այդտեղ գրվի Ամենայն Հայոց կաթողիկոսի անուն-ազգանունը։ Սա իմ արժեհամակարգը չի ընդունում, վանում է։
Մանրամասները՝ տեսանյութում



