Բաժիններ՝

«Georgian Airways» ավիաընկերությանը սնանկացում է սպառնում

«Georgian Airways» ավիաընկերությունը կրճատում է չվերթները և չի բացառում սնանկացումը, եթե իրավիճակը չբարելավվի։ Այս մասին հայտնում է Грузия Online-ը։

Ընկերությունը նաև հայտարարում է, որ ակնկալում է կառավարության աջակցությունը։

Ավիաընկերությունը սկսել է թռիչքների օպտիմալացումը՝ ավիավառելիքի գների կտրուկ աճի պատճառով։

Ընկերության ներկայացուցչի վկայությամբ, իրավիճակն արդեն օրհասական է. կրճատվում են պակաս ծանրաբեռնված ուղղություններով չվերթները, իսկ վնասներն աճում են։

«Այս ռեժիմով պայմանականորեն կարելի է իրականացնել ևս 100 չվերթ, բայց 101-րդը կարող է և չկայանալ։ Եթե իրավիճակը չփոխվի, ավիաընկերությունը կարող է սնանկանալ»,- BMG-ին հայտնել են Georgian Airways-ից։

Ավիաընկերությունը խորհրդակցություններ է անցկացնում կառավարության հետ և հույս ունի, որ դա թույլ կտա շարունակել աշխատանքը բնականոն հունով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930