Պուտինը պատմել է Ժիրինովսկու հետ իր վերջին զրույցի մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հիշել է, թե ինչպես է զանգահարել Վլադիմիր Ժիրինովսկուն հիվանդանոց, երբ նա ծայրահեղ ծանր վիճակում էր։ Այս մասին նախագահը պատմել է «Վլադիմիր Ժիրինովսկի» վավերագրական ֆիլմում, որի մի հատվածը հրապարակվել է հեռուստառադիոընկերության տելեգրամյան ալիքում, հայտնում է РБК-ն:
«Հիշում եմ վերջին զրույցը նրա հետ։ Զանգահարեցի նրան կլինիկա։ Պարզապես ուզում էի աջակցել։ Անշուշտ, Վլադիմիր Վոլֆովիչը հասկանում էր, որ գտնվում է օրհասական վիճակում։ Բայց նրա վերջին խոսքերն այսպիսին էին. «Չէ՞ որ ինձ համար դեռ վաղ է հեռանալը, ես դեռ պետք եմ Ռուսաստանին»»,- ասել է Պուտինը։
Նախագահը հավելել է, որ, իր կարծիքով, հենց դրանում էր Ժիրինովսկու բնավորությունը թե՛ գործի, թե՛ երկրի նկատմամբ. «Նա ամեն ինչ չափում էր Հայրենիքին ծառայելու տեսանկյունից»։
Ժիրինովսկին մահացել է 2022 թվականի ապրիլի 6-ին՝ 75 տարեկան հասակում։ Նա կյանքից հեռացել է տևական ծանր հիվանդությունից հետո՝ կորոնավիրուսով հոսպիտալացվելուց հետո։
Ապրիլի 25-ին Ժիրինովսկին կդառնար 80 տարեկան։



