ՀՀ փրկարարները Վրաստանում մասնակցել են ԵՄ վարժանքներին

Հայաստանի փրկարար ծառայության ներկայացուցիչները մասնակցել են Եվրամիության eNOVATION վարժանքներին, որոնք ուղղված են միջուկային, քիմիական և կենսաբանական սպառնալիքների դեմ պայքարին։ Վարժանքներն անցկացվել են վրացական Ռուսթավի քաղաքում։

Ինչպես հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը, վարժանքները ներառել են ինչպես տեսական, այնպես էլ գործնական բաղադրիչներ։

Դրանց նպատակն էր միջգերատեսչական և միջազգային համակարգման ամրապնդումը։

Վարժանքներին մասնակցել են նաև մասնագետներ Բելգիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Հունաստանից, Իտալիայից, Իսպանիայից, Լեհաստանից, Սլովակիայից, Ուկրաինայից, Ուզբեկստանից և Չեխիայից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930