Բաժիններ՝

Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է փոխարինել Արբելոային

«Ռեալ Մադրիդի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մտադիր է ընթացիկ մրցաշրջանի ավարտին ազատել գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոային։ Մինչ ակումբի տնօրենների խորհրդի որոշ անդամներ կողմ են Արբելոային գլխավոր մարզչի պաշտոնում պահելուն, Պերեսի դիրքորոշումը մնում է հստակ և անսասան։ Նա պլանավորում է այս ամռանը նոր մարզիչ գտնել։ Այս մասին հայտնել է լրագրող Խորխե Պիկոնը Х-ի իր միկրոբլոգում:

Ալվարո Արբելոան թիմը գլխավորեց հունվարի կեսերին՝ փոխարինելով Խաբի Ալոնսոյին։ Նրա ղեկավարությամբ «Սերուցքայինները» դուրս մնացին Իսպանիայի գավաթից և ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայից՝ համապատասխանաբար 1/8 եզրափակչում և քառորդ եզրափակիչում։ Լա Լիգայում թիմը տիտղոսը նվաճելու փոքր հնարավորություն ունի. «Ռեալը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ հետ մնալով առաջատար «Բարսելոնայից» ինը միավորով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930